24/08/2009
ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական տեղեկատվությունը 2009 թվականի հուլիսի 9-ի «ՀՀ կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի թիվ 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 808-ն ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնում է, որ՝
Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի 2009 թվականի հուլիսի 29-ի թիվ 38 (704) համարում հրապարակված 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի թիվ 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 808-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը՝ օգոստոսի 8-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, քանի որ այն իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող նորմեր է պարունակում։
Իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ՝ |
Կ. Խտրյան |