14/11/2000
«Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրություն
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000Թ. N ՀՐԱՄԱՆՈՎ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ 14.11.2000թ. ընդհանուր ժողովի որոշմամբ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ______________________
|
«ԳՐԱՆՑՎԱԾ Է» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 28612003094 ՎԿԱՅԱԿԱՆԻ ԹԻՎ 01Ա040067 ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ----------------------------- ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1.1 15.11.2000Թ. |
«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2000Թ.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը ընդհանուր բաժնային սեփականության վրա հիմնված առևտրային կազմակերպություն է (այսուհետև՝ ընկերություն), որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետիրոջ պարտավորական իրավունքը հավաստող որոշակի թվով բաժնետոմսերի։
1.2. Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 29-ի N 617 որոշման համաձայն և հանդիսանում է «Պաշտոնական տեղեկագիր» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը։ ՀՀ կառավարության 2000թ. սեպտեմբերի 20-ի թիվ 195 որոշման համաձայն ընկերության հիմնադիր հանդիսացող պետական կառավարման մարմինն է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետև՝ Հիմնադիր)։
1.3. Ընկերության բաժնետիրոջ /մասնակից/՝ հետագայում բաժնետեր, և ընկերության միջև ծագող բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ։
1.4. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ։
1.5. Ընկերության գտնվելու վայրն է՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4։
1.6. Ընկերության ֆիրմային անվանումն է՝ «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերություն։
1.7. Ընկերության կրճատ ֆիրմային անվանումն է՝ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ։
2. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
2.1. Ընկերության գործունեության նպատակը շահույթի ստացումն Է։
2.2. Ընկերության գործունեության առարկան Է.
- «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականների հրատարակում, վերահրատարակում (այդ թվում թարգմանաբար), բաժանորդագրություն, տարածում և իրացում.
- օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի հրատարակում, այդ թվում՝ մասնագետների մեկնաբանություններով.
- իրավական ակտերի վերահրատարակություն.
- ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն Հիմնադրի թույլատվությամբ։
Ընկերությունն ունի օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ
իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ և կրում Է համապատասխան քաղաքացիական պարտականություններ։
Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում Է օրենքով, ընկերությունը կարող Է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա։
3. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Ընկերության իրավունակությունը ծագում Է նրա պետական գրանցման պահից և դադարում Է լուծարման ավարտի պահից։
3.2. Ընկերությունը ձեռք Է բերում իրավաբանական անձի կարգավիճակ ընկերության պետական գրանցման պահից։
3.3. Ընկերությունն ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում Է համապատասխան պարտականություններ։
3.4. Ընկերությունն ունի սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան քաղաքացիական իրավունքներ և կրում է այդ գործունեության հետ կապված պարտականություններ։
Ընկերությունն իրեն պատկանող քաղաքացիական իրավունքները ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում է իր հայեցողությամբ։ Ընկերության կողմից իր այդ իրավունքների իրականացումից հրաժարվելը չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
3.5. Ընկերությունը՝
- որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով.
- կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ.
- դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող.
- ունի ինքնուրույն հաշվեկշիռ.
- ունի ՀՀ զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմ, ապրանքային նշան, ֆիրմային անվանում, հաշվարկային հաշիվ բանկերում թե ՀՀ արժույթով, թե արտարժույթով։
3.6. Ընկերությունն իրավունք ունի
- ՀՀ օրենքով չարգելված բոլոր ձևերով ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը.
- ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, ՀՀ և այլ պետություններում ստանալ բանկային և առևտրային վարկեր՝ այդ, թվում արտարժույթով.
- օրենքով սահմանված կարգով իր անունից թողարկել և տարածել արժեթղթեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ.
- ինքնուրույն ընտրել իր արտաքին տնտեսական գործունեության վարման կարգը.
- ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը։
Ընկերությունն ունի օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։
3.7. Ընկերության իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով։
3.8. Ընկերությունը քաղաքացիական (այդ թվում նաև ձեռնարկատիրական) իրավունքները ձեռք է բերում ու իրականացնում իր կամքով և ի շահ իրեն։
Ընկերությունն ազատ Է պայմանագրի հիման վրա սահմանելու իր իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման։
3.9. Ընկերությունն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք։
3.10. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնական անձանց ապօրինի գործողությունների (անգործության) ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտի հրապարակման հետևանքով ընկերությանը պատճառված վնասները հատուցում Է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը։ Վնասներն են ընկերության ծախսերը, որը նա կատարել Է կամ պետք Է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ ընկերությունը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ)։
4. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԲԱԺՆԵՏԻՐՈՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Ընկերությունը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորություններով, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում Ընկերության պարտավորությունների համար։
4.2. Ընկերության մասնակիցը (բաժնետերը) պատասխանատվություն չի կրում նրա պարտավորությունների համար և իրեն պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում է ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը։
4.3. Ընկերության հիմնադիրը համապարտ պատասխանատվության է կրում մինչև Ընկերության պետական գրանցումը ծագած՝ նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար։
4.4. Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով։
4.5. Ընկերության պարտավորությունների համար բաժնետիրոջ կամ այլ անձանց վրա կարող է օրենքով սահմանված կարգով դրվել լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն։
5. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԸ, ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5.1. Ընկերության բաժնետեր է համարվում Հայաստանի Հանրապետությունը։
- Ընկերության բաժնետերը, եթե այլ բան չի սահմանված օրենքով, իրավունք ունի մասնակցել ընկերության ընդհանուր ժողովին վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությանն սահմանված դեպքերի.
- մասնակցել ընկերության գործերի կառավարմանը բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
- մասնակցել ընկերության շահույթի բաշխմանը և ստանալ շահաբաժիններ ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.
- ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի.
- հանդես գալ առաջարկություններով ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում.
- ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում քվեարկել իրեն պատկանող լրիվ վճարված բաժնետոմսերի ձայների չափով.
- օրենքով սահմանված կարգով օտարել և այլ ձևով այլ անձանց փոխանցել իր սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերը.
- ընկերության լուծարվելու դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած գույքի մասը կամ դրա արժեքը.
- ընտրել և ընտրվել ընկերության ընտրովի մարմիններում բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
- առաջարկություններ ներկայացնել ընկերության բարձրագույն և այլ մարմինների քննարկմանը.
- տեղեկատվություն ստանալ ընկերության գուրծունեության մասին և ցանկացած ժամանակ ծանոթանալ նրա հաշվապահական գրքերին ու այլ փաստաթղթերին բացի գաղտնի փաստաթղթերից։
Ընկերության բաժնետերը կարող է ունենալ օրենքով և ընկերության ընդհանուր ժողովի կողմից սահմանված այլ իրավունքներ.
5.3. Սովորական բաժնետոմսերի սեփականատերերին չի կարող տրամադրվել նրանց պատկանող սովորական բաժնետոմսերի անվանական արժեքից և քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք։
Սովորական բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարումները ընկերության կողմից չեն երաշխավորվում։
5.4. Ընկերության բաժնետերը, եթե այլ բան չի սահմանված օրենքով, պարտավոր է՝
- ավանդներ ներդնել սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով, չափերով, եղանակներով և ժամկետներում.
- աջակցել ընկերության խնդիրների իրականացմանը.
- չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկատվություններ։
Ընկերության բաժնետերը կարող է ունենալ օրենքով և ընկերության ընդհանուր ժողովի կողմից սահմանված այլ պարտականություններ։
5.5. Ընկերության բաժնետիրոջ կողմից սույն կանոնադրությամբ սահմանված պարտավորություն ների չկատարման կամ անբավարար կատարման դեպքում, նա պարտավոր է փոխհատուցել դրա հետևանքով ընկերությանը պատճառված վնասները։
Փոխհատուցման ենթակա չեն անուղղակի վնասներն ու բաց թողնված օգուտները։
5.6. Բաժնետերն ազատվում է սույն կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները մասնակի կամ լրիվ չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների մասնակի կամ լրիվ չկատարումը հանդիսացել է այնպիսի հանգամանքների հետևանք, որոնք առաջացել են սույն կանոնադրությունը ստորագրելուց հետո, և որոնք բաժնետերը հնարավոր բոլոր միջոցներով չէր կարող ոչ կանխատեսել և ոչ էլ կանխել (անհաղթահարելի ուժ)։
6. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
6.1. Ընկերության բաժնետոմսերի փոխանցումը կատարվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
7. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
7.1. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում Է բաժնետիրոջ ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից: Ընկերության կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը։
7 2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 100 հազար դրամ:
Ընկերությունը տեղաբաշխել է 5 հատ 20 հազար դրամ անվանական արժեքով սովորական բաժնետոմսեր։
Ընկերության կողմից թողարկված բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխված են:
Ընկերությունը կարող Է տեղաբաշխել միայն սովորական բաժնետոմսեր։
7.3. Ընկերության հիմնադիրը պարտավոր է մինչև ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը։
7.4. Ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, չի թույլատրվում։
7.5. Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ընկերությունը պարտավոր Է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազումը։ Եթե ընկերության նշված ակտիվների արժեքը պակաս Է օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից, ընկերությունը ենթակա է լուծարման։
7.6. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից կարող են սահմանվել մեկ բաժնետոմսերի թվի, գումարային անվանական արժեքի կամ ձայների առավելագույն թվի սահմանափակումներ։
7.7. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերությունն իրավունք ունի միաձուլել (կոնսոլիդացնել) տեղաբաշխված բաժնետոմսերը ավելացնելով դրանց անվանական արժեքը կամ բաժանել դրանք ավելի փոքր անվանական արժեքի բաժնետոմսերի։
7.8. Ընկերությունը կարող Է ավելացնել կանոնադրական կապիտալը նախկինում տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման միջոցով նշելով այդ բաժնետոմսերի վրա դրանց նոր անվանական արժեքը։
7.9. Ընկերության բաժնետոմսերը կարող են տեղաբաշխվել ընկերության բաժնետերերի ռեեստրում բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման տեսքով։
Ընկերության բաժնետիրոջ կողմից բաժնետոմսի արժեքը լրիվ չվճարելու դեպքում բաժնետիրոջը տրամադրվում է ընկերության կանոնադրական կապիտալում նրա ներդրումը հաստատող վկայական, որը բաժնետոմս չի հանդիսանում։
7.10. Վկայականների հիման վրա ընկերության պետական գրանցումն իրականացնելուց և բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարելուց հետո ընկերության կողմից բաժնետիրոջը տրվում է համապատասխան քանակությամբ բաժնետոմսերի հավաստագիր (սերտիֆիկատ)։
Հավաստագրերի տրամադրման, փոխանակման և փոփոխման կարգը սահմանում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը։
7.11. Բաժնետոմսը անբաժանելի է։ Երկու կամ անձանց մեկ բաժնետոմսի սեփականատեր հանդիսանալու դեպքում նրանք ընկերության համար հանդես են գալիս որպես մեկ բաժնետեր։
7.12. Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման միջոց կարող են լինել նյութական արժեքներ, արժեթղթեր, բնական ռեսուրսների օգտագործման իրավունքները, մտավոր (արտադրական) սեփականությունը, դրամական միջոցները;
7.13. Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը կարող է իրականացվել դրամով, արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով, ինչպես նաև դրամական գնահատում ունեցող այլ իրավունքներով։ Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց վճարման ձևը սահմանվում է ընկերության հիմնադիր ժողովի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված վճարման միջոցներով, իսկ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի, ինչպես նաև ընկերության կողմից թողարկվող այլ արժեթղթերի դիմաց դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ։
Ընկերության բաժնետիրոջ ներդրման դրամական գնահատումը կատարվում է ընկերության բաժնետերերի միջև համաձայնությամբ և ենթակա Է անկախ փորձագիտական վերստուգման (աուդիտի)։
7.14. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող են սահմանափակումներ դրվել ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարվող գույքի տեսակների վրա։
7.15. Բաժնետոմսերի դիմաց վճարած գույքի արժեքի փոփոխությունը դրա դրամական գնահատականի սահմանումից հետո չի առաջացնում ընկերության բաժնետերերին պատկանող բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի փոփոխություններ։
7.16. Ընկերությունը կարող է օրենքով սահմանված կարգով և պայմաններով փոփոխել կանոնադրական կապիտալի մեծությունը:
7.17.1. Ընկերությունն իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նվազեցնել կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու կամ բաժնետոմսերի ընդհանուր քանակը պակասեցնելու նպատակով դրանց մի մասը գնելու միջոցով։
7.17.2. Ընկերության կանոնադրական կապիտալը թույլատրվում է նվազեցնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո։ Այդ դեպքում ընկերության պարտատերերն իրավունք ունեն պահանջելու վաղաժամկետ կատարել պարտավորությունները և պահանջել հատուցել իրենց պատճառված վնասները։
7.17.3. Բաժնետոմսերի մի մասը գնելու և մարելու միջոցով ընկերության կանոնադրական
կապիտալի նվազեցումը թույլատրվում Է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից սահմանված կարգով։
7.17.4. Ընկերության կողմից կանոնադրական կապիտալն օրենքով սահմանված նվազագույն չափից նվազեցնելը հանգեցնում Է ընկերության լուծարմանը։
7.18. Բաժնետերն իրավունք չունի հետ պահանջելու իր կատարած գույքային ներդրումը ոչ ընկերության գոյության և ոչ Էլ նրա լուծարման դեպքում։
7.19. Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում Է պահուստային հիմնադրամ կանոնադրական կապիտալի 40 տոկոսի չափով։ Եթե պահուստային կապիտալը կազմում է ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, հատկացումներն այդ կապիտալին կատարվում են շահույթի առնվազն 5 տոկոսի չափով, ինչպես նաև ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից:
Պահուստային կապիտալն օգտագործվում Է ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև ընկերության պարտատոմսերը մարելու և ընկերության բաժնետոմսերը հետ գնելու համար, այն դեպքում, երբ ընկերության շահույթը դրա համար չի բավարարում։
Պահուստային կապիտալը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար։
7.20. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող են նախատեսվել նաև սպառման, կուտակման, աշխատակիցների բաժնետիրացման, շահաբաժինների վճարման և այլ հիմնադրամներ։
8. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԸ
8.1. Ընկերությունը իրավունք ունի հայտարարել (որոշում ընդունել) տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին։
8.2. Շահութաբաժինները վճարվում են ընկերության տվյալ տարվա ընթացիկ զուտ շահույթից։
8.3. Միջանկյալ (եռամսյակային և կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից: Ըստ բաժնետոմսերի ձևերի և տեսակների տարեկան շահաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումը ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից։ Տարեկան շահաբաժինների չափը չի կարող արդեն վճարված միջանկյալ շահաբաժինների չափից պակաս լինել։
8.4. Տարեկան շահաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի տարեկան շահաբաժիններն վճարելու մասին որոշմամբ։ Միջանկյալ շահաբաժինների վճարման ամսաթիվը սահմանվում է ընկերության ընդհանուր ժողովը միջանկյալ շահաբաժիններն վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ քան տվյալ որոշման ընդունման պահից 30 օր անց։
8.5. Ընկերության շահաբաժինների վճարումը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում։
8.6. Ընկերությունը իրավունք չունի շահութաբաժիններ հայտարարել և վճարել, եթե ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է նրա կանոնադրական կապիտալից կամ շահութաբաժիններ վճարելու արդյունքում կպակասի դրա չափից:
9. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
9.1. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է։ Ընկերությունը պարտավոր Է ամեն տարի գումարել բաժնետերերի ընդհանուր ժողով բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողով։ Ընկերության բաժնետերերի հիմնադիր ժողովը համարվում Է նրա առաջին տարեկան ժողովը։
9.2 Ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովը գումարվում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից սահմանված ժամկետներում, ընկերության հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո երկուսից մինչև վեց ամիս ժամկետում Հիմնադրի կողմից նշանակված անձի կողմից Ընկերության տարեկան ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է 18 ամսից ավելի լինի։
Եթե սահմանված ժամկետում բաժնետերերի տարեկան ժողով չի գումարում ապա դրա գումարումն ու անցկացումը կարող Է կազմակերպվել ձեռնարկությունների պետական գրանցումը իրականացնող պետական մարմնի կողմից։
9.3. Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովից բացի գումարվող ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ։ Ընկերության արտահերթ ժողովներ գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար։
9.4. Ընկերության ինչպես տարեկան, այնպես Էլ արտահերթ ընդհանուր ժողովները գումարվում Է ընկերության նախագահը, (բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի), որը որոշում է.
- ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի գումարման ամսաթիվը, տեղը և ժամանակը.
- ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգը։
9.5. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում 9.5.1. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը.
9.5.2. ընկերության վերակազմակերպումը, ընկերության լուծարումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը, լուծարային հաշվեկշիռների հաստատումը.
9.5.3. հայտարարված բաժնետոմսերի ծավալի առավելագույն չափի սահմանումը.
9.5.4 բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով ընկերության կանոնադրական կապիտալի չափի մեծացումը.
9.5.5. բաժնետոմսերի հետ գնման և մարման միջոցով ընկերության կանոնադրական
կապիտալի չափի փոքրացումը.
9.5.6. ընկերության պահուստային հիմնադրամի օգտագործումը.
9.5.7. ընկերության վերաստուգիչ հանձնաժողովի (վերաստուգողի) ընտրությունը և նրանց
(նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
9.5.8. ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը.
9.5.9. ընկերության ամենամյա ծախսերի նախահաշվի, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, շահաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը
և շահաբաժինների չափի հաստատումը, ինչպես նաև մասնաճյուղերի և ներկայացուցչությունների աշխատանքի տարեկան արդյունքների հաստատումը.
9.5.10. բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացումը և մեծացումը.
9.5.11. ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների
կնքումը.
9.5 12. ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը.
9.5.13. ընկերության տնօրենի՝ նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ
դադարեցումը.
9 5.14. ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց նշանակումը. նրանց և աուդիտն
իրականացնող անձի աշխատանքի վարձատրման պայմանների որոշումը
9.5.15. ընկերության վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը.
9.5.16. ընկերության կողմից դուստր ընկերությունների ստեղծում, դուստր և կախյալ
ընկերություններում մասնակցությունը.
9.5.17. ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը.
9.5.18. իրավաբանական անձանց միություններին մասնակցելը.
9.5.19. այլ հարցեր, որոնք օրենքով սահմանված են որպես բաժնետերերի ընդհանուր ժողովի տնօրենների խորհրդի իրավասության հարցեր։
9.6. Սույն կանոնադրության 9.5.1-9.5.5, 9.5.7.-9.5.11, 9.5.13, 9.5.16-9.5.19 կետերով սահմանված հարցերով որոշումների ընդունումը հանիդիսանում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունը և չի կարող փոխանցել ընկերության գգործադիր մարմնին:
9.7. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը իրավունք չունի քննարկել և որոշումներ ընդունել այն հարցերի շուրջը, որոնք օրենքով չեն սահմանվել որպես ընկերության բաժնետերերի ընդհանուր ժորովի և տնօրենների խորհրդի իրավասություն:
9.8. Բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի բաժնետերերի ընդհանուր ժողովում ձայնի իրավունքից օցտվում են ընկերության սովորական բաժնետոմսերի բաժնետերերը:
9.9. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեն օրենքով սահմանված ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը, իրենց պատկանող լրիկ վճարված բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան ձայների քանակով, բացառությամբ ընկերության հիմնադրի, որոնք սահմանված ժամկետում, բայց ոչ ավելի, քան ընկերության պետական գրանցման պահից մեկ տարվա ընթացքում, կարող են ձայնի իրավունք ունենալ իրենց տեղաբաշխված բոլոր սովորական բաժնետոմսերի քանակին և անվանական արժեքին համապատասխան։
9.10. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև ընկերության բաժնետերեր չհանդիսացող ընկերության մարմնի անդամները։
9.11. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված որոշումների մասին տեղեկությունները, ինչպես նաև քվեարկության արդյունքները պետք է հաղորդվեն ընկերության բաժնետերերին օրենքով և ընկերության ընդհանուր ժողովի կողմից սահմանված կարգով ու ժամկետներում, այդ որոշումները ընդունելու պահից 45 օրվա ընթացքում։
9.12. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները կարող են օրենքով սահմանված կարգով ընդունվել ժողովի գումարման հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով։
9.13. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի արձանագրությունը կազմվում է օրենքով սահմանված կարգով, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի փակման օրից 15 օրվա ընթացքում երկու օրինակով, որոնք ստորագրվում են ժողովի նախագահի և քարտուղարի կողմից։
10. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ
10.1. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը իրականացնում է ընկերության գործադիր մարմինը՝ տնօրենը։
Ընկերության գործադիր մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կատարվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից։
10.2. Ընկերության գործադիր մարմնի իրավասությանն են պատկանում ընկերության ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություն հանդիսացող հարցերի։
Ընկերության գործադիր մարմինը կազմակերպում է ընկերության բաժնետերերը ընդհանուր ժողովի որոշումների կատարումը։
Ընկերության տնօրենը նշանակվում է ընկերության ընդհանուր ժողովի կողմից:
Ընկերության տնօրենի հետ պայմանագիրը կնքում է հիմնադիրը:
10.3 Ընկերության տնօրենը՝
10.3.1. տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում ընկերության անունից.
10.3.2. ներկայացնում է ընկերությունը ՀՀ-ում և արտասահմանում.
10.3.3. գործում է առանց լիազորագրի.
10.3.4. տալիս է լիազորագրեր.
10.3.5. սահմանվսծ կարգով կնքում Է պայմանագրեր, այդ թվում աշխատանքային.
10.3.6. բանկերում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում տարադրամային) և այլ հաշիվներ.
10.3.7. ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատման է ներկայացնում ընկերության աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների կանոնակարգերը.
10.3.8. իր իրավասության սահմաններում արձակում Է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
10.3.9. սահմանված կարգով աշխատանքի Է ընդունում և աշխատանքից ազատում ընկերության աշխատակիցներին.
10.3.10. աշխատակիցների նկատմամբ կիրառում Է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ։
Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից կարող են սահմանվել ընկերության գործադիր տնօրենի նաև այլ իրավասություններ։
10.4. Ընկերության գործադիր տնօրենի և վարչության անդամների իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով և ընկերության հետ նրանց կնքված պայմանագրով։
Ընկերության գործադիր տնօրենը և վարչության անդամները այլ կազմակերպություններում կարող են վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի համաձայնությամբ։
10.5. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ գործադիր մարմնի իրավասությունները կարող են փոխանցվել այլ առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (կառավարչին)։ Այդ դեպքում նշված կազմակերպության կամ անհատ կառավարչի հետ ընկերության նախագահը կնքում Է համապատասխան պայմանագիր։
10.6. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել ընկերության գործադիր տնօրենի, ընկերության անդամների, կառավարիչ կազմակերպության կամ անհատ կառավարչի հետ կնքված պայմանագրերը:
11. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ
11.1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը ընտրում է ընկերության վերաստուգիչ հանձնաժողով (վերաստուգող)։
Վերաստուգիչ հանձնաժողով (վերաստուգողի) իրավասությունները սահմանվում են օրենքով և սույն կանոնադրությամբ։
11.2. Վերաստուգիչ հանձնաժողով (վերաստուգողը) հետևում է ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում Է ընկերության փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներին և այլ իրավական ակտերին ու ընկերության կանոնադրությանը։
11.3. Վերաստուգիչ հանձնաժողովի (վերաստուգողի) գործունեության կարգը սահմանվում Է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվող ներքին փաստաթղթով վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) կանոնակարգով։
11.4. Վերաստուգիչ հանձնաժողովը (վերաստուգողը) իրավունք ունի իրականացնել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը, ստուգել ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ ընկերության բաժնետերերի ընղհանուր ժողովի որոշմամբ. ինչպես նաև այն բաժնետերերի պահանջով, որոնց հանրագումար բաժինը կանոնադրական կապիտալում կազմում Է տասը և ավելի տոկոս։
11.5. Վերաստուգիչ հանձնաժողովի (վերաստուգողի) պահանջով նրանց պետք է ներկայացվեն ընկերության, դրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները։
11.6. Վերաստուգիչ հանձնաժողովի անդամները (վերաստուգողը) տրվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով։
Վերաստուգիչ հանձնաժողովի անդամները (վերաստուգողը) հաշվետու են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին։
Վերաստուգիչ հանձնաժողովի անդամների (վերաստուգողի) վարձատրության կամ վճարվող փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ։
11.7. Վերաստուգիչ հանձնաժողովի անդամ (վերաստուգող) կարող են լինել ընկերության Կառավարման մարմիններում չընդգրկված ընկերության բաժնետեր հանդիսացող գործունակ քաղաքացիները:
11.8. Ընկերության վերահսկիչ հանձնաժողովի քանակական կազմը սահմանվում Է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ. բայց չի կարող 3 հոգուց պակաս լինել:
11.9. Վերաստուգիչ հանձնաժողովի նախագահն ընտրվում Է այդ հանձնաժողովի կողմից հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
11.10. Վերաստուգիչ հանձնաժողովն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքների հիման վրա օրենքով սահմանված կարգով պատրաստում է եզրակացություններ։
11.11. Վերաստուգիչ հանձնաժողովը (վերաստուգողը) ընկերության գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում Է ընկերության բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովին։
Ընկերության տարեկան հաշվեկշռի հաստատման ժամանակ վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) եզրակացությունը պարտադիր Է։
11.12. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով ընկերությունը օրենքով սահմանված կարգով ու պայմաններով կարող Է ներգրավել արտաքին աուդիտորների (կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր) կնքելով նրանց հետ համապատասխան պայմանագիր։
12. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
12.1. Ընկերության գույքը հանդիսանում է ընկերության սեփականությունը։
Ընկերության սեփականության իրավունքների օբյեկտներն են
- գույքը՝ ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.
- աշխատանքները և ծառայությունները.
- տեղեկատվությունը.
- մտավոր գործունեության արդյունքները՝ ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն).
- ոչ նյութական բարիքները.
- գույքային իրավունքներ՝
1) գրավի իրավունքը.
2) գույքի օգտագործման իրավունքը.
3) սերվիտուտները։
12.2. Ընկերության սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարոդ պատկանել իրավաբանական անձանց։ Ընկերության սեփականության ներքո գտնվող գույքի քանակն ու արժեքը չի սահմանափակվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
12.3. Ընկերության բաժնետերերի ներդրումների հաշվին ստեղծված, ինչպես նաև ընկերության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքը ընկերությանն է պատկանում սեփականության իրավունքով։
12.4. Ընկերության օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով իր իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, այդ թվում՝ իրավունք ունի իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով։
12.5. ՀՀ տարածքում ընկերության սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո։
12.6. Ընկերության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով օրենքով նախատեսված դեպքերում։
12.7. Ընկերության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը շահույթն է։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարկերը վճարելուց և մյուս վճարումները կատարելուց հետո մնացած շահույթը մնում է ընկերության տրամադրության տակ և տնօրինվում Է բաժնետերերի ընդհանուր ժողովի հայեցողությամբ։
12.8. Ընկերությունն իրավունք չունի գույքն անհատույց օգտագործման հանձնել իր հիմնադրին, մասնակցին, ղեկավարին, կառավարման կամ վերահսկողության մարմինների անդամին։
13. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
13.1. Ընկերությունն առանձնացված ստորաբաժանումներ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ չունի։
14. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14.1. Ընկերությունը կարող է վերակազմակերպվել (միաձուլվել, միացվել, բաժանվել, առանձնացվել, վերակազմավորվել) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
15. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
15.1. Ընկերությունը կարող է լուծարվել ընկերության բաժնետիրոջ, հիմնադրի կամ օրենքով սահմանված առանձին դեպքերում նաև դատարանի որոշմամբ։
15.2. Ընկերության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու։
15. 3. Ընկերությունը կարող է լուծարվել՝
1) հիմնադրի որոշմամբ.
2) դատարանի կողմից ընկերության գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում
3) կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի կամ այլ իրավական ակտերի խախտումների հետ.
4) դատարանի վճռով՝ առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում.
5) սնանկության հետևանքով.
6) օրենքով սահմանված այլ դեպքերում։
15.5. Ընկերության լուծարման մասին որոշում ընդունելուց հետո նշանակվում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և, օրենքին համապատասխան, սահմանում են լուծարման կարգն ու ժամկետները։
15.6. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում ընկերության գործերի կառավարման լիազորությունները։ Լուծարվող ընկերության անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը։
15.7. Լուծարման հանձնաժողովն ընկերության պետական գերանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է զետեղում նրա լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին։ Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից սկսած լուծարման մասին հրապարակման պահից։
Լուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է ընկերության լուծարման մասին։
15.8. Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող ընկերության գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին։
Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը կամ ժողովի կողմից դրա համար լիազորված մարմինը։
15.9. Լուծարման հանձնաժողովը լուծարվող ընկերության պարտատերերին գումարներ է վճարում օրենքով սահմանված հերթականությամբ լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան սկսված դրա հաստատման օրվանից։
15.10. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը կամ ժողովի կողմից դրա համար լիազորված մարմինը։
Հաստատված լուծարման հաշվեկշիռը լուծարման հանձնաժողովը ներկայացնում է ձեռնարկությունների պետական ռեգիստրին։
15.11. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո ընկերության մնացած գույքը հանձնվում է նրա հիմնադրին։
15.12. Ընկերությունը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը՝ դադարած, այդ մասին ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրառման պահից։
ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 45-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«19» ԱՊՐԻԼԻ 2005 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով և 68-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 20-ի N 195 որոշման 2-րդ կետը և «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության 1.2-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը (կցվում է)։
2. Հանձնարարել «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի տնօրեն Ս. Գրիգորյանին՝ ընկերության կանոնադրության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մալխասյանի վրա։
Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՀԱՍՏԱՏՎԱԾ է»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ N ՀՐԱՄԱՆՈՎ
Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
------------------------- |
Տպագրված է ընդամենը 5 օրինակ ՕՐԻՆԱԿ ------
«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ 27.01.1998Թ. ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 286.120.03094 ՎԿԱՅԱԿԱՆԻ ԹԻՎ 01Ա040067 Թիվ ----- փոփոխությունը գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Կենտրոնի տարածքային բաժնի կողմից «-----» ---------------- 2005թ. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝
---------------- Ա. ԹՈՐՈՍՅԱՆ |
«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ
(ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ)
ԵՐԵՎԱՆ - 2005
«Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) 1.2-րդ կետում «սեպտեմբերի» բառը փոխարինել «ապրիլի» բառով.
բ) 2.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.2. Ընկերության գործունեության առարկան է՝
- «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի թաղային համայնքների իրավական ակտերի տեղեկագիր», «Քաղաքային և գյուղական համայնքների իրավական ակտերի ժողովածու» պարբերականների և պարտադիր հրապարակման ենթակա, ինչպես նաև այլ իրավական ակտերի, դրանց վերաբերյալ մասնագիտական մեկնաբանությունների՝ թղթի վրա և էլեկտրոնային եղանակով հրատարակում, վերահրատարակում (այդ թվում՝ թարգմանաբար), բաժանորդագրություն և տարածում.
- իրավական ակտերի էլեկտրոնային շտեմարանի պահպանում, կառավարում և սպասարկում.
- ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն՝ Հիմնադրի թույլտվությամբ։
Ընկերությունն ունի օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ և կրում է համապատասխան քաղաքացիական պարտականություններ։
Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, ընկերությունը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա։»։
Սույն փոփոխությունը հանդիսանում է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության (գրանցված՝ 2000 թվականի նոյեմբերի 15-ին) անբաժանելի մասը։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԵՆ.
Ընկերության գործունեության առարկան Է.
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականների հրատարակում, վերահրատարակում (այդ թվում թարգմանաբար), բաժանորդագրություն, տարածում և իրացում.
օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի հրատարակում, այդ թվում՝ մասնագետների մեկնաբանություններով.
իրավական ակտերի վերահրատարակություն.
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն Հիմնադրի թույլատվությամբ։
Ընկերությունն ունի օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ և կրում Է համապատասխան քաղաքացիական պարտականություններ։
Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում Է օրենքով, ընկերությունը կարող Է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա։