03/10/2013
ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված կազմակերպությունների վիճակագրությունը՝ 01.10.2013թ-ի դրությամբ
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը քաղաքացիներին և օտարերկրյա ներդրողներին ծառայություններ է մատուցում իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում. իրականացնում է ՀՀ տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց /բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների/, գրանցումը անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումն, ինչպես նաև մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հաշվառումը: Գործակալությունն ապահովում է նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի՝ www.azdarar.am, վարումը, էլեկտրոնային ռեգիստրի հետագա զարգացումը, գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկատվության տրամադրումը:
ՀՀ արդարադատության նախարարությունը, որդեգրելով բաց և թափանցիկ աշխատաոճի սկզբունքը, ներկայացնում է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցած կազմակերպությունների վիճակագրությունը՝ 01.10.2013թ-ի դրությամբ:
Կից ներկայացվում է նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների /ՍՊԸ/ գրանցման վերաբերյալ վիճակագրական տվյալներն` անգլերեն թարգմանությամբ: