14/01/2014
Հաշվետվություն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 2013 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ՝ Գործակալություն) քաղաքացիներին և օտարերկրյա ներդրողներին ծառայություններ է մատուցում իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում. իրականացնում է ՀՀ տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց /բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների/, գրանցումը անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումն, ինչպես նաև մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հաշվառումը:
Գործակալությունն ապահովում է նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի՝ www.azdarar.am, վարումը, էլեկտրոնային ռեգիստրի հետագա զարգացումը, գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկատվության տրամադրումը:
Գործակալության խնդիրները եվ գործառույթները.
Գործակալությունն իրականացնում է ներքոնշյալ գործառությունները՝
- կազմակերպում և իրականացնում է պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացները.
- իրականացնում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը.
- Անհատներին, կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պետական միասնական գրանցամատյանից օրենքով սահմանված կարգով և դեպքերում տրամադրում է տեղեկություններ, իրավաբանական անձանց կանոնադրությունների և գրանցման հետ առնչվող այլ փաստաթղթերի պատճենները.
- վարում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը՝ www.azdarar.am.
- իրականացնում է լրատվության միջոցների հաշվառումը.
- գործակալության պետի միջոցով գործակալության գործունեության կազմակերպում և գործակալության գործունեության նկատմամբ մեթոդական ղեկավարության իրականացում:
- պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգի, ներառյալ` պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերի, սահմանում.
- պետական գրանցման և պետական հաշվառման համար օգտագործվող նմուշային փաստաթղթերի ձևերի հաստատում.
- իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց արխիվային գործերի վարման և պահպանության կարգի սահմանում.
- իրավաբանական անձանց կողմից Գործակալություն ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձևերի և դրանք ներկայացնելու կարգի հաստատում (երբ նման հաշվետվություններ ներկայացնելու պահանջը նախատեսված է օրենքով).
- վերադասության կարգով գործակալության դեմ բերված վարչական բողոքների քննում.
- պետական գրանցման և պետական հաշվառման գործառույթների իրագործման նկատմամբ վերահսկողության իրականացում.
- գործակալությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում և դատարաններում գործակալության գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքների քննման ժամանակ ներկայացուցչություն.
2013թ-ի հաշվետվությունն ամբողջությամբ: