20/01/2015
Տեղեկանք 2014 թվականի գերակա խնդիրների և միջոցառումներ չորրորդ եռամսյակի իրականացման արդյունքների
Տե ղ ե կ ա ն ք
2014 թվականի գերակա խնդիրների և միջոցառումներ չորրորդ եռամսյակի իրականացման արդյունքների
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
||||||
Պատասխանատու մարմինը |
Ծրագրի կետը |
Միջոցառումների անվանումները |
Միջոցառումների կատարման արդյունքները |
Կարծիք |
||
1 |
2 |
3 |
4 |
5 |
||
ՀՀ արդարադատության նախարարություն |
79. |
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը: |
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն 2014 թվականի դեկտեմբերի 29-ի 02/19/10713-14 ելից գրությամբ: |
|
||
ՀՀ արդարադատության նախարարություն |
80. |
«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն 2014 թվականի դեկտեմբերի 10-ի 01/9838-14 ելից գրությամբ և դրվել շրջանառության վերջինիս կողմից: |
|
||
ՀՀ արդարադատության նախարարություն |
81. |
Վերանայել ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումները, տուգանքների չափերը, ըստ իրավախախտման բնույթի առաջացող իրավական պատասխանատվությունը և այլ հետևանքները և ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարություն: ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնել ավտոկայանատեղիների վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումներ սահմանելու մասին: |
Ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումները, տուգանքների չափերը, ըստ իրավախախտման բնույթի առաջացող իրավական պատասխանատվությունը և այլ հետևանքները վերանայելու, ինչպես նաև ավտոկայանատեղիների վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումներ սահմանելու նպատակով ՀՀ վարչապետի 2014 թվականի օգոստոսի 26-ի «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առնչությամբ իրականացվող վարույթների կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 803-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի շրջանակներում քննարկվել են համապատասխան առաջարկությունները և ներկայացվել ՀՀ կառավարություն 2014 թվականի դեկտեմբերի 24-ի 01/16/10472-14 ելից գրությամբ: |
|
||
ՀՀ արդարադատության նախարարություն |
82. |
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Տվյալ կետը ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1486-Ն որոշմամբ: |
|||
ՀՀ արդարադատության նախարարություն |
83. |
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն 2014 թվականի դեկտեմբերի 23-ի 01/19/10371-14 ելից գրությամբ: |
|||
ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
|
|||||
Պատասխանատու մարմինը |
Ծրագրի կետը |
Գերակա խնդիրները |
Գերակա խնդրի կատարմանն ուղղված քայլերը |
|
||
1 |
2 |
3 |
4 |
|
||
ՀՀ արդարադատության նախարարություն |
61.Ժամանակակից քրեակատարողական հիմնարկների կառուցման շարունակում՝ ազատազրկված անձանց պահման պայմանները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ազատազրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու նպատակով |
- փակ տեսակի ուղղիչ հիմնարկի ստեղծում, այդ թվում` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի` 400 լրակազմով նախատեսված մասնաշենքի գործարկում և ևս 800 լրակազմով նախատեսված մասնաշենքի շինարարության շարունակում. -դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց պահելու վայրերում պայմանների բարելավման անհրաժեշտ միջոցառումների իրականացում` հիմք ընդունելով խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի (CPT) 2011 թվականի զեկույցը (շարունակական) |
Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային և կիրառական խնդիրների լուծման նպատակով քրեակատարողական հիմնարկների կենցաղային պայմանների բարելավման, ընթացիկ վերանորոգման և անխափան շահագործման համար 2014 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կապիտալ վերանորոգվել է ռենտգենային բաժանմունքը: ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կառուցվել է նոր գեներատորային մասնաշենքի տանիքը: ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգվել է հիմնարկի արտաքին ջրամատակարարման ցանցը: ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մասնակի վերանորոգվել է հիմնարկի արտաքին ջրամատակարարման ցանցը: ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կահավորվել են Ա, Բ, Գ, Դ, Ե, Է, Թ, Ժ, Ի, Խ և Ծ մասնաշենքները, շահագործման է հանձնվել 400 դատապարտյալների համար նախատեսված մասնաշենքները, համաշինարարական աշխատանքներ են իրականացվել Ձ, Կ, Ղ, Ճ, Մ, Ն մասնաշենքները և օրվա կարգավորման ջրավազանն իր պոմպակայանով, բարեկարգվել է վարչական տարածքը: |
|
||
62. Քաղաքացիական կացության գրանցման ակտերի էլեկտրոնային համակարգի գործարկում |
- քաղաքացիական կացության գրանցման ակտերի էլեկտրոնային համակարգի գործարկում. |
Ազգային ժողովի կողմից 2014 թվականի հունիսի 21-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը ուժի մեջ է մտել 2014 թվականի սեպտեմբերի 30-ին: Էլեկտրոնային կառավարման համակարգը գործում է գործակալությունում և 54 տարածքային մարմիններում: |
|
|||