28/07/2015
Զեկույց «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – II փուլ» N° ENPI/2012/023-600 ֆինանսավորման համաձյանգրի երկրորդ հատկացման պայմանների իրականացման վերաբերյալ (զեկույցն անգլերենով)
Ոլորտը |
Ակնկալվող արդյունքները |
Ֆինանսական միջոցների հատկացման պայմաններ |
Վերահսկման աղբյուրը[1] |
1. Անկախ, թափանցիկ և հաշվետու արդարադատության համակարգ
|
ա. Դատավորներին նշանակելու, գնահատելու, խրախուսելու և կարգապահական տույժերի ենթարկելու մեխանիզմների բարելավում, այդ թվում՝ Դատական օրենսգրքում փոփոխությունների կատարում |
Դատական ինքնակառավարման մարմիններին վերապահված դերին և գործառույթներին վերաբերող 1-ին պայմանը -Դատական օրենսգրքի և այլ համապատասխան օրենսդրական ակտերի փոփոխությունների կատարում՝ դատավորների անկախությունն ամրապնդելու համար։ Արդարադատության խորհրդի, Դատարանների նախագահների խորհրդի, դատավորների ընդհանուր ժողովի կոնկրետ դերի ու գործառույթների փոփոխում, ներառյալ` Դատավորների վարքագծի կանոնագրքի նոր, պարզեցված տարբերակի ընդունում ԵՄ–ԵԽ-ի EJREPC համատեղ ծրագրի վերջնական հաշվետվության համապատասխան։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմների (կառույցների) ստեղծում օրենքի հստակ կիրառումը ապահովելու համար:
|
-Ազգային ժողովի կողմից ընդունված և հրապարակված օրենքներ (օրենքների փոփոխություններ ) - Դատավորների վարքագծի հաստատված կանոնագիրք - Հաստատված կանոնադրություններ/գործառույթների նկարագրություն/ իրականացման մեխանիզմների (կառույցների) կառուցվածքային գծապատկերներ
|
Կատարողականի չափորոշիչները և հատկացումներ կատարելու համար կիրառվող ցուցանիշները
Աղյուսակ 1. Փոփոխական տրանշերի հատկացման համար ակնկալվող արդյունքները և հատուկ պայմանները
|
|
Դատավորների թեկնածուների թեստավորման և նշանակման, ինչպես նաև դատավորների գնահատումը և առաջխաղացումը ապահովելու հետ կապված 2-րդ պայմանը - Դատավորների թեկնածուների թեստավորումը և նշանակումը կարգավորող համապատասխան օրենսդրությունը վերանայված և ընդունված է, որը թույլ կտա, որ դատավորները ընտրվեն և նշանակվեն Արդարադատության խորհրդի կողմից օբյեկտիվ ու թափանցիկ գործընթացով՝ կիրառելով նաև համակարգչայնացված ընթացակարգ։ Արդարադատության խորհրդում հարցազրույցների ընթացակարգը կարգավորվում է օրենքով։ Վերանայված օրենսդրությունը կիրառվում է բոլոր նոր դատավոր թեկնածուների նկատմամբ։ -Դատավորների գնահատումը և առաջխաղացումը ապահովելու հետ կապված չափորոշիչները մշակվել են ԵՄ անդամ պետությունների և միջազգային լավագույն փորձի համապատասխան, մուտքագրվել են գնահատման համակարգչայնացված համակարգ, ամրագրվել համապատասխան օրենսդրության մեջ և կիրառվում են բոլոր պաշտոնավարող դատավորների նկատմամբ - Նշանակված դատական ինքնակառավարման մարմնի կողմից հաստատվել և կիրառվում է Գործողությունների ծրագիր (միջոցառումների ցանկ), որը կնպաստի դատավորների թեկնածուների միջև գենդերային հավասարակշռությանը |
- Ազգային ժողովի կողմից ընդունված և հրապարակված օրենքներ (օրենքների փոփոխություններ) - Դատավորների թեստավորման, նշանակման, գնահատման և առաջխաղացումը ապահովելու վերաբերյալ փորձագիտական գնահատում՝ կազմված ԵՄ անդամ պետության (անդամ պետությունների) կողմից - Հաստատված գործողությունների ծրագիր՝ գենդերային հավասարակշռությանը նպաստելու համար - Եվրոպայի խորհրդի և ԵՄ-ԵԽ համատեղ ծրագրի հաշվետվություններ։
|
|
բ. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության և դերի բարձրացում,
|
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հետ կապված 3-րդ պայմանը - Համապատասխան օրենսդրության մեջ և ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ՝ հստակ սահմանելու համար Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (ԷԿՀ) ընտրության կարգը՝ ԵՄ-ԵԽ EJREPC համատեղ ծրագրի վերջնական հաշվետվությանը համահունչ - ԷԿՀ-ին տրամադրվել է համապատասխան շենքային տարածք՝ (առնվազն 10 քառակուսի մետր յուրաքանչյուր աշխատողի համար), անձնակազմը լավ վերապատրաստված է և զինված բոլոր այն սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են իրենց պարտականությունները կատարելու համար - Համապատասխան օրենսդրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում Արդարադատության նախարարությունը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ նախաձեռնելու իրավասություն չի ունենա։ Նախարարությունը և ԷԿՀ-ն երկուսն էլ օրենսդրորեն զրկվել են ընթացիկ դատական վարույթներին միջամտելու իրավունքից |
- Ազգային ժողովի կողմից ընդունված և հրապարակված օրենքներ (օրենքների փոփոխություններ), - Դատավորների ընդհանուր ժողովի հաշվետվություն ԷԿՀ-ի ընտրության և ԷԿՀ-ի ժողովների արձանագրությունների մասին, - ԷԿՀ-ի կողմից կնքված ընդունման ակտեր և սարքավորումների ցանկ. ԷԿՀ անդամների և անձնակազմի վերապատրաստման ուսումնամեթոդական ծրագրեր՝ ԵԽ առաջարկություններին համապատասխան, - ԷԿՀ անդամների և անձնակազմի հաճախումների ցուցակ՝ հաստատված ուսումնամեթոդական ծրագրերին համապատասխան - Հաշվետվություն ԷԿՀ-ի կողմից երկու հաջորդական տարիների ընթացքում քննության առնված դեպքերի թվի և տեսակի մասին
|
|
գ. Համապատասխան վիճակագրական ցուցանիշների հրապարակման, դատական հնադարանների թվայնացման և դատական գործերը պատահականորեն հանձնարարելու միջոցով արդարադատության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում
|
Արդարադատության ոլորտի թափանցիկությանը և հաշվետվողականությանը վերաբերող 4-րդ պայմանը - ԵՄ և միջազգային ճանաչված ստանդարտներին համապատասխան մշակվել են վիճակագրական ցուցանիշներ (թե՛ դատարանների, թե՛ դատավորների համար), որոնք հնարավոր է ստանալ ներդրված և գործող Դատական գործերի կառավարման համակարգից (ԴԿՀ) և վերլուծել դատական մարմինների կողմից հրապարակված եռամսյակային հաշվետվություններում - Դատական բոլոր նոր գրանցումները և վերջին 3 տարիներին (2010թ., 2011թ., 2012թ.) արխիվացված նյութերը թվայնացվել են։ Սահմանվել և կիրառվում են դատական գրանցումները, հնադարանների նյութերը և վիճակագրական տվյալները հանրության համար մատչելի դարձնելու գործընթացը կարգավորող կանոններ – Ստեղծվել է էլեկտրոնային համակարգ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական և վարչական դատական հայցեր ներկայացնելու համար - Օրենքով սահմանված են դատական գործերը պատահական ընտրության եղանակով հանձնարարելու օբյեկտիվ չափորոշիչները, որի դեպքում հաշվի են առնվում դատավորների մասնագիտացումը՝ տարածվելով բոլոր դատական գործերի վրա և ներառելով ավելի, քան մեկ դատավոր ունեցող շրջանային դատարանները |
- Վիճակագրական ցուցանիշների հաստատված ցուցակ - Վիճակագրական ցուցանիշների մասին (թե՛ դատարանների, թե՛ դատավորների համար) հանրությանը պարբերական եռամսյակային հաշվետվությունների ներկայացում, ինչպես նաև այդ ցուցանիշների հրապարակումը համապատասխան պաշտոնական կայքէջում – Հաստատված որոշում թվայնացման ենթակա հնադարանների նյութերի ծավալի մասին և հետագա թվայնացման համար հաստատված գործողությունների ծրագիր, – Կնքված հաշվետվություն էլեկտրոնային եղանակով հայցերի ներկայացման համակարգի ներդրման մասին - Հաստատված կանոններ՝ դատական գրանցումները, հնադարանների նյութերը, վիճակագրական տվյալները հանրությանը հասանելի դարձնելու համար և հանրությանը տրամադրված հաշվետվություններ (գրանցումներ, վիճակագրական տվյալներ) Արխիվների թվայնացման վերաբերյալ հաշվետվություն |
2. Արդյունավետ և հասանելի արդարադատության ոլորտ |
ա. Արդարադատության ակադեմիան և Փաստաբանների դպրոցը պատշաճ կերպով գործում են ԵՄ լավագույն գործելակերպերին համահունչ՝ նպաստելով առավել լավ որակավորում անցած դատավորների, դատախազների և փաստաբանների վերապատրաստմանը, |
Առավել լավ որակավորում անցած դատավորների, դատախազների և փաստաբանների հետ կապված 5-րդ պայմանը - Արդարադատության ակադեմիան գործում է ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի EJREPC համատեղ ծրագրի վերջնական հաշվետվության պայմաններին համապատասխան։ Օրենքով սահմանված կարգով հաստատվել և իրականացվում է համագործակցություն Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանների դպրոցի միջև
|
- Արդարադատության ակադեմիայի և Փաստաբանների դպրոցի միջև կնքված Համագործակցության հուշագիր, որը նախատեսում է համակարգման և համագործակցության կանոնավոր մեխանիզմների ստեղծում - Դատավորների, փաստաբանների և դատախազների համատեղ վերապատրաստման համաձայնեցված ցուցակ՝ ԵԽ առաջարկություններին համապատասխան. վերապատրաստման բոլոր կազմակերպված դասընթացների ծրագրերը և հաճախումների ցուցակը |
|
բ. Անվճար իրավաբանական օգնության մեխանիզմների ընդլայնում և իրավաբանական օգնության որակի բարելավում
|
Անվճար իրավաբանական օգնության հետ կապված 6-րդ պայմանը - Անվճար իրավաբանական օգնությանն ուղղվող ֆինանսավորման ավելացում՝ որպես մեկնարկային տարի սահմանելով 2013 թվականը - Երևանում և բոլոր շրջաններում կառավարության կողմից հիմնվել, վերակառուցվել և անհրաժեշտ սարքավորումներով ամբողջապես զինվել է Հանրային պաշտպանի գրասենյակի համար անհրաժեշտ շենքի ենթակառուցվածքը։ Բոլոր հանրային պաշտպանները անցել են պարտադիր վերապատրաստում Փաստաբանների դպրոցում |
Վերապատրաստման ծրագրի դասացուցակ՝ ԵԽ առաջարկություններին համապատասխան և Հանրային պաշտպանների հաճախումների ցուցակը - Փաստաբանների պալատի և Հանրային պաշտպանների կողմից կնքված՝ շենքերի (տեղանքի), վերակառուցման և սարքավորումների ընդունման ակտեր – Տարեկան բյուջե, անվճար իրավաբանական օգնություն տրամադրողների հաշվետվություններ և Արդարադատության նախարարության հաշվետվություն
|
3. Քրեական օրենսգրքի վերանայումը և այլընտրանքային պատժի համակարգերը |
Հիմնվել և գործում է պրոբացիոն ծառայություն, որի միջոցով կիրառվում են այլընտրանքային, ազատազրկման հետ չկապված պատիժներ և հասարակության մեջ հանցագործների վերաինտեգրում |
Այլընտրանքային պատժամիջոցների և պրոբացիոն ծառայության հետ կապված 7-րդ պայմանը - Քրեական և հարակից օրենսդրության մեջ կատարվել են փոփոխություններ` նպատակ ունենալով վերանայել տարբեր հանցագործությունների համար կիրառվող պատժամիջոցները և ներմուծել ազատազրկման այլընտրանքային տարբերակների հասկացությունը՝ ներառյալ պրոբացիան - Հիմնվել և գործում է պրոբացիոն ծառայություն, (սահմանվել է կառուցվածքը և հաստատվել կանոնադրությունը), և դատավորների, դատախազների և փաստաբանների նախնական և շարունակական վերապատրաստման ուսումնամեթոդական ծրագրում ամրագրվել են դատապարտման այլընտրանքային դրույթներ
|
- Ազգային ժողովի կողմից ընդունված և հրապարակված օրենքներ (օրենքների փոփոխություններ) - Հարուցված պրոբացիոն գործերի մասին պաշտոնական հաշվետվություն - Դատավորների, դատախազների և փաստաբանների վերապատրաստման վերանայված ուսումնամեթոդական ծրագիր, հաստատված ժամանակացույց և կազմակերպված դասընթացներին հաճախումների ցուցակ՝ ԵԽ առաջարկություններին համապատասխան - Պրոբացիոն ծառայության աշխատողների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացների ուսումնամեթոդական ծրագրեր, վերապատրաստման դասընթացների հաստատված ժամանակացույց և հաճախումների ցուցակներ |
4. Հանրությանը և գործարար շրջանակներին տրամադրվող ծառայությունների որակը |
ա. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ընթացակարգերի պարզեցում՝ էլեկտրոնային գրանցման գործընթացի ներդրման միջոցով |
Առավել արդյունավետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված 8-րդ պայմանը
- Օրենքով սահմանված կարգով ներդրվել և բոլոր նոր գրանցումների համար կիրառվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը
|
- Ազգային ժողովի կողմից ընդունված և հրապարակված օրենքներ (օրենքների փոփոխություններ) - Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրման մասին հաստատված հաշվետվություն - Գրանցումը (ընտրանքը) և պատահական ընտրանքների արդյունքները |
|
բ. Մշակվել և կիրառվում է Վեճերի լուծման այլընտրանքային մոդելը (ՎԼԱ)-ն՝ նպաստելու համար բիզնես միջավայրի բարելավմանը |
ՎԼԱ մոդելի մշակման հետ կապված 9-րդ պայմանը - Մշակվել և կիրառվում է Արբիտրաժի մասին կանոնագիրքը, այլ ԱՎԵԼ կանոններ և միջնորդ դատավորների էթիկայի կանոնագիրքը, ապահովվել է դրանց իրավական հիմքը, ինչպես նաև մշակվել և դատավորների և փաստաբանների շարունակական վերապատրաստման ուսումնամեթոդական ծրագրում ներառվել է արբիտրաժի բնույթի, որոշումների ճանաչման ու պարտադիր կատարման մասին համապարփակ դասընթաց
|
- Ազգային ժողովի կողմից ընդունված և հրապարակված օրենքներ (օրենքների փոփոխություններ) - Հաստատված ուսումնամեթոդական ծրագիր դատավորների և փաստաբանների համար - Դատավորների և փաստաբանների համար սեմինարների (վերապատրաստման դասընթացների) ծրագիր և հաճախումների ցուցակ՝ Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի ստանդարտներին համապատասխան (UNICITRAL) - Հաշվետվություն արբիտրաժի մասին, որը արտացոլում է արբիտրաժի նոր կանոնների համաձայն հարուցված գործերի քանակն ու տեսակները |
5. Քրեակատարողական համակարգի բարեփոխումների ծրագիր (ֆինանսավորվում է ԱԳԻՀ ծրագրի կողմից) |
Պիլոտային քրեակատարողական հիմնարկներում առնվազն 1,200 բանտարկյալների համար նախատեսված կալանավորման պայմանները համապատասխանեցված են ԵԽ առաջարկություններին |
Բանտերի և բանտարկյալների կալանավորման պայմանների հետ կապված 10-րդ պայմանը - Պիլոտային քրեակատարողական հիմնարկներում առնվազն 1,200 բանտարկյալների համար նախատեսված կալանավորման պայմանները համապատասխանեցված են ԵԽ առաջարկություններին (ԽԿԿ)՝ ներառյալ վերանորոգման, բանտարկյալների վերաինտեգրմանն ուղղված գործողությունները, մասնագիտական վերապատրաստումը (ուսուցումը) և հոգեբանական ու բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը - ԵԽ (ԽԿԿ) առաջարկություններին համապատասխան ընդունվել է Քրեակատարողական համակարգի բարեփոխումների գործողությունների ծրագիրը (ներառյալ դատական արձանագրությունների ծրագիրը բոլոր մյուս բանտերի համար), ինչպես նաև հաստատվել է դրա իրականացման մեխանիզմը
|
- Արդարադատության նախարարության կողմից կնքված՝ աշխատանքների և սարքավորումների ընդունման (հանձնման ակտերը) - Մասնագիտական վերապատրաստման մեջ ներգրավված բանտարկյալների մասնակցության ցանկերը և գնահատականները - Հոգեբույժների և բժիշկների հետ կնքված պայմանագրեր կամ նրանց նշանակման հրամաններ։ Բանտարկյալներին մատուցվող հոգեբանական և բժշկական ծառայությունների գրանցամատյան - Պայմանական վաղաժամկետ ազատ հարցերով հանձնաժողովի վերաբերյալ հաստատված ուղեցույցներ - Քրեակատարողական համակարգի բարեփոխումների գործողությունների հաստատված ծրագիրը – Իրականացման հաստատված ծրագիր |