28/09/2015
ՀՀ ԱՆ քարտուղարության վիճակագրության, վերլուծության և փաստաթղթաշրջանառության հսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ Աննա Ռոբերտի Բաղրամյանին ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան շնորհելու մասին ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի N 671-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 671-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ
«28» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2015 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՆՆԱ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԴԱՍԻ ԿՐՏՍԵՐ ԾԱՌԱՅՈՂԻ
ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քարտուղարության վիճակագրության, վերլուծության և փաստաթղթաշրջանառության հսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր՝ 14-4.1-116) Աննա Ռոբերտի Բաղրամյանին շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: