10/11/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2014 թվականի հունիսի 5-ի N 141-Ա հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 554-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 554-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«05 »ՆՈՅԵՄԲԵՐԻ 2015 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 141-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2014 թվականի հունիսի 5-ի՝ §Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի մարտի 18-ի N 43-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից կոլեգիայի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 141-Ա հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հրամանի 3-րդ կետում «գլխավոր մասնագետ Լիլիթ Ալեքսանյանին`» բառերը փոխարինել «վիճակագրության, վերլուծության և փաստաթղթաշրջանառության հսկողության բաժնի պետ Լիլիթ Ալեքսանյանին» բառերով.
2. Հրամանի N 1 հավելվածում`
1) Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ բառերը փոխարինել Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ բառերով.
2) Արսեն ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ¦ բառերը փոխարինել Արսեն ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ¦ բառերով.
3) Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար¦ բառերը փոխարինել Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար¦ բառերով.
4) Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար¦ բառերից հետո լրացնել «Սիրվարդ ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար» բառերը.
5) Դավիթ ՂՈՒԼՅԱՆ բառերը փոխարինել §Աննա ՕՀԱՆՅԱՆ¦ բառերով.
6) Հանել «Մարինա ՏԱՇՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախարարի խորհրդական բառերը.
7) Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մամուլի քարտուղար¦ բառերը փոխարինել §Լուսինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ¦ բառերով: