19/11/2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի ապրիլի 20-ի N 175-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ արդարադատության նախարարի Ն 557-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 557 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«05» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2015 Թ.                                                   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 175-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ

ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալների միջև աշխատանքի բաշխումն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2014 թվականի օգոստոսի 13-ի N 276-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 175-Ա հրամանը։