24/11/2015
Լիլիա Սիմոնյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի N 794-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 794-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ
«18» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2015 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԼԻԼԻԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի «ա» ենթակետով և 5-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 01/13/2/3757-15 գրությունը և Լ. Սիմոնյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության երկրորդ բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 14-3.2-176) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Լիլիա Իգորի Սիմոնյանի հետ 2015 թվականի նոյեմբերի 18-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: