22/12/2015
Արտաշես Սուչյանի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 599-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 599-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«11» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2015 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐՏԱՇԵՍ ՍՈՒՉՅԱՆԻ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի «դ» ենթակետով և 5-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 13-ի N 01/13/2/3951-15 գրությունը և Ա. Սուչյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 14-2.1-10) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Արտաշես Աշոտի Սուչյանի հետ 2015 թվականի դեկտեմբերի 11-ից կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: