23/12/2015
Նաիրա Սեդրակյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 616-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 616-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«21» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2015 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՆԱԻՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ
ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ (ծածկագիր՝ 14-2.2-68) Նաիրա Սերգեյի Սեդրակյանին շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։