11/03/2016
Թիվ ENI/2014/032-771 ֆինանսավորման համաձայնագրի հավելված 1. տեխնիկական և վարչական դրույթներ
ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿԻՐԸ/ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ |
Հայաստան |
|||
ԲՅՈՒՋԵԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ |
21 03 02 01 |
|||
ԱՆՎԱՆՈՒՄԸ/CRIS ՀԱՄԱՐԸ |
Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը CRIS համարը՝ ENI/2014/032-771 |
|||
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ |
ԵՄ-ի կողմից տրամադրվող ընդհանուր ֆինանսական օժանդակության չափը` 12 000 000 եվրո, որից` Բյուջետային աջակցություն՝ 11 000 000 եվրո Լրացուցիչ աջակցություն` 1 000 000 եվրո Դրամաշնորհի շահառուի (ՄԱԶԾ) կողմից համաֆինանսավորում` 200 000 եվրո |
|||
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
||||
ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԸ/ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿԸ |
Հանձնաժողովի` որպես պայմանավորվող կողմի կողմից իրականացվող ուղղակի կառավարում Ոլորտային բարեփոխման պայմանագիր |
|||
DAC ԾԱԾԿԱԳԻՐԸ |
15 160 |
ՈԼՈՐՏԸ |
Մարդու իրավունքներ |
|
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ |
||||
ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԸ/ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԿԸ |
Հանձնաժողովի` որպես պայմանավորվող կողմի կողմից իրականացվող ուղղակի կառավարում, դրամաշնորհների ուղղակի տրամադրում, ծառայությունների ձեռքբերում |
|||
DAC ԾԱԾԿԱԳԻՐԸ |
15 160 |
ՈԼՈՐՏԸ |
Մարդու իրավունքներ |
|
- 1. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1.1. Նպատակները
Գործողության ընդհանուր նպատակը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելն է:
Հատուկ նպատակները՝
1) Մարդու իրավունքների պաշտպանության բարելավում ազատ ընտրությունների իրավունքի, խոշտանգումների կանխարգելման, խտրականության դեմ (այդ թվում՝ փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների եւ այլ խոցելի խմբերի նկատմամբ) պայքարի, կանանց և տղամարդկանց իրավահավասարության և երեխաների պաշտպանության բնագավառներում համապատասխան օրենսդրության ներդրման և իրականացման միջոցով.
2) Մարդու իրավունքների բնագավառում համակարգման ու համագործակցության բարելավում եւ համապատասխան շահագրգիռ կողմերի կարողությունների ընդլայնում:
Փոխկապակցված հարցեր` գործողության իրականացման ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի փոխկապակցված հարցերին` ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին, կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, երեխայի իրավունքների պաշտպանությանը, որոնք գործողության առանցքային ոլորտներն են: Բոլոր ջանքերը կներդրվեն` ապահովելու գործողության կայունությունը:
1.2 Ակնկալվող արդյունքները
1. Բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունն ազատ եւ արդար ընտրությունների իրավունքի, խոշտանգումների կանխարգելման, խտրականության դեմ (այդ թվում՝ փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների եւ այլ խոցելի խմբերի նկատմամբ) պայքարի, կանանց և տղամարդկանց իրավահավասարության եւ երեխաների պաշտպանության բնագավառներում համապատասխան օրենսդրության ներդրման եւ իրականացման միջոցով.
- Ընտրական համակարգի բարելավում՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հանձնարարականներին համապատասխան (ԺՀՄԻԳ).
- Խոշտանգումների կանխարգելման բնագավառում առաջընթացի ապահովում իրավական, քննչական եւ իրավակիրառ ոլորտներում բարեփոխումների միջոցով.
- Փոքրամասնությունների պատկանող անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների եւ այլ խոցելի խմբերի առավել արդյունավետ պաշտպանություն խտրականությունից.
- Կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման գործուն մեխանիզմներ եւ ընտանեկան/կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմքով բռնության եւ ոտնձգության զոհ դարձած անձանց պաշտպանություն.
- Երեխայի պաշտպանության բարելավված համակարգ՝ ներառյալ երեխաների ապաինստիտուցիոնալացումը:
- 2. Բարելավել մարդու իրավունքների բնագավառում համակարգումն ու համագործակցությունը եւ ընդլայնել համապատասխան շահագրգիռ կողմերի կարողությունները.
- Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի եւ մարդու իրավունքների միջազգային հանձնառությունների իրականացման ու տարեկան վերանայման հարցում Արդարադատության նախարարության՝ համակարգման դերի ու կարողությունների արդյունավետության ապահովում.
- Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի դրույթների իրականացման հարցում Միջգերատեսչական հանձնաժողովի՝ մոնիթորինգի մեխանիզմների եւ մոնիթորինգի կարողությունների արդյունավետության ապահովում.
- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների ամրապնդում՝ մարդու իրավունքների ոլորտում կրթության մոնիթորինգի եւ առաջարկություններ ներկայացնելու, ինչպես նաեւ փոքրամասնություններին, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականներին ու այլ խոցելի խմբերին առնչվող հարցերին անդրադառնալու եւ պետական կառույցների հետ համագործակցության մասով.
- Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կարողությունների ամրապնդում՝ երեխայի իրավունքների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ խթանման մասով.
- Վարչապետին կից կանանց խորհրդի՝ որպես Ազգային կանանց և տղամարդկանց իրավահավասարության մեխանիզմի կարողությունների ամրապնդում.
- Մարդու իրավունքների բնագավառում իրավապահ կառույցների կարողությունների ամրապնդում քննության իրականացումն ու իրավակիրառ տեխնիկան բարելավելու եւ համապատասխան ուսուցման /վերապատրաստման միջոցով.
- Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային hարցերի մշտական հանձնաժողովի կարողությունների ամրապնդում.
viii. Արտաքին գործերի նախարարության կարողությունների ամրապնդում:
1.3. Հիմնական գործողությունները
Բյուջետային աջակցության փաթեթի իրականացման հիմնական գործողություններն են քաղաքականության մասով երկխոսությունը, ֆինանսական փոխանցումները, կատարողականի գնահատումը, հաշվետվությունը եւ կարողությունների զարգացումը:
1.3.1 Բյուջետային աջակցությունը
Պայմանների եւ կառավարության բարեփոխումների առաջնահերթությունների շուրջ երկխոսություններում ներգրավում, պայմանների վերստուգում եւ բյուջետային աջակցության վճարում:
1.3.2 Լրացուցիչ աջակցությունը
Լրացուցիչ աջակցությունը կվերաբերի հորիզոնական մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի ընդլայնված համակարգման ու համագործակցության կարիքներին` Մարդու իրավունքների գործողությունների ծրագրի կատարողական ցուցանիշների եւ թիրախների տարեկան վերանայման ու իրականացման, ինչպես նաեւ դոնորների համակարգման գործընթացում Արդարադատության նախարարությանն աջակցելու միջոցով: Դրա միջոցով նաեւ կապահովվի աջակցություն Միջգերատեսչական հանձնաժողովի արդյունավետ մոնիթորինգի մեխանիզմներին եւ կարողություններին՝ Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի դրույթների իրականացման համար: Այս համատեքստում կապահովվի աջակցություն՝ բոլոր պատասխանատու մարմինների հաշվետվողականության մեխանիզմներին եւ փաստաթղթաշրջանառությանը:
Նախատեսվում է նաեւ շահագրգիռ այլ գերատեսչությունների կարողությունների զարգացում՝ ընդգրկելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (մարդու իրավունքների ուսուցման խթանումը, փոքրամասնություններին, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականներին եւ այլ խոցելի խմբերին մտահոգող խնդիրները վկայակոչելը), Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (երեխաների իրավունքների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառներում Գործողությունների ծրագրի իրականացումը), Վարչապետին կից Կանանց խորհուրդը (Ազգային կանանց և տղամարդկանց իրավահավասարության մեխանիզմ), իրավապահ կառույցները (բարելավված տեղեկացվածություն, քննության եւ կատարման տեխնիկաներ), եւ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային hարցերի մշտական հանձնաժողովը (ընդհանուր կարողությունների զարգացում եւ վերահսկողության աջակցություն): Լրացուցիչ աջակցությունը կտրամադրվի նաեւ համապատասխան ոլորտներում բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործընթացում:
- 2. ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
2.1 Ինդիկատիվ գործառնական իրականացման ժամկետը
Այս գործողության ինդիկատիվ գործառնական իրականացման ժամկետը նշված է Հատուկ պայմանների 2-րդ հոդվածում:
2.2 Բյուջետային աջակցության համար հատկացված գումարները.
SSF 2014-2017թթ. ծրագրի իրականացման համար երկկողմ հատկացումների համաձայն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին հատկացված ընդհանուր գումարը տատանվում է 21.3-23.3 միլիոն եվրոյի սահմաններում (ըստ գնահատվածի՝ ընդհանուր փաթեթի մոտ 13.7-15.2 տոկոսը), որից բյուջետային աջակցության ներկայիս ծրագրով հատկացված գումարը կազմում է 12 միլիոն եվրո, որը SSF-ի համաձայն ֆինանսավորվում է կարողությունների զարգացման նպատակով հատկացվող լրացուցիչ աջակցության փաթեթից: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին հետագա աջակցությունը կտրամադրվի այս գործողությունը փոխլրացնող SSF ծրագրի՝ Արդարադատության ոլորտին առնչվող բարեփոխումների առաջնահերթությամբ:
2.3 Բյուջետային աջակցության տրամադրման չափանիշներն ու ինդիկատիվ ժամանակացույցը
2.3.1 Բյուջետային աջակցության մանրամասները
Բյուջետային աջակցությունը տրամադրվում է մեկ ֆիքսված եւ երեք փոփոխական տրանշերով: Բյուջետային աջակցությունը տրամադրվում է որպես ուղղակի բյուջետային չհասցեագրված աջակցություն՝ ազգային գանձապետարանին: Հայկական դրամով հատկացված՝ եվրոյով տրանսֆերտների կրեդիտավորումը կիրականացվի համապատասխան փոխարժեքներով` Հատուկ պայմանների 6-րդ հոդվածին համապատասխան:
2.3.2 Հատկացումների տրամադրման չափանիշները
Բոլոր տրանշերի տրամադրման Ընդհանուր պայմանները հետեւյալն են` Մարդու իրավունքների պաշտպանության եւ դրան առնչվող գործողությունների ծրագրի ազգային ռազմավարության իրականացման գործընթացում բավարար առաջընթաց եւ դրան համապատասխան` կայուն վարկունակություն. կայունության վրա հիմնված վստահելի մակրոտնտեսական քաղաքականության իրականացում. PFM բարեփոխումների ծրագրի իրականացման գործընթացում բավարար առաջընթաց. բյուջեին առնչվող արժանահավատ եւ համապարփակ տեղեկատվությունը հանրությանը ժամանակին հասանելի դարձնելու գործընթացում բավարար առաջընթաց: Հիմնարար արժեքների էական վատթարացման պարագայում բյուջետային աջակցության հատկացումները կարող են պաշտոնապես կասեցվել՝ ֆինանսավորման համաձայնագրի Ընդհանուր պայմանների 27.1-րդ հոդվածին համապատասխան, կամ ժամանակավորապես կասեցվել կամ նվազեցվել:
Հատուկ պայմանները կվերաբերեն Եվրոպայի խորհրդի (ԵԽ) եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)/ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հանձնարարականներին համապատասխան բարելավված ընտրական համակարգին, խոշտանգումների կանխարգելման գործընթացում արձանագրված առաջընթացին, խտրականությունից փոքրամասնությունների պատկանող անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների եւ այլ խոցելի խմբերի առավել արդյունավետ պաշտպանությանը, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման գործուն մեխանիզմներին եւ ընտանեկան/ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմքով բռնության եւ ոտնձգության զոհ դարձած անձանց պաշտպանությանը եւ երեխայի պաշտպանության բարելավված համակարգին՝ ներառյալ երեխաներից հաստատությունների բեռնաթափումը:
Հատկացումների ինդիկատիվ ժամանակացույցը ամփոփված է ներքոնշյալ աղյուսակում` (բոլոր թվերը՝ միլիոն եվրոյով)՝ գործընկեր երկրի ֆինանսական տարվա հիման վրա:
Տարի |
2016 |
2017 |
2018 |
2019 |
Ընդհանուր |
||||||||||
|
Q3 |
Q1 |
Q2 |
Q3 |
Q4 |
Q1 |
Q2 |
Q3 |
Q4 |
Q1 |
Q2 |
Q3 |
Q4 |
|
|
Ֆիքսված տրանշ |
0.5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
0.5 |
|
Փոփոխական տրանշ |
|
|
2.5 |
|
|
|
4.0 |
|
|
|
4.0 |
|
|
10.5 |
|
Ընդհանուր |
0.5 |
|
2.5 |
|
|
|
4.0 |
|
|
|
4.0 |
|
|
11 |
|
Հատկացումների վերաբերյալ պայմանավորվածությունները եւ ժամանակացույցը ներկայացված են սույն համաձայնագրի 2-րդ հավելվածում։
Հատկացումների կատարման համար կիրառվող կատարողականի ցուցանիշները ներկայացված են սույն համաձայնագրի 1-ին հավելվածում: Որոշ ցուցանիշներ գերազանցում են Հայաստանին առնչվող Մարդու իրավունքների գործողությունների ներկայիս ծրագրում սահմանված ցուցանիշները, սակայն համահունչ են Հայաստանի Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրին եւ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+)՝ մարդու իրավունքների վերաբերյալ հանձնառություններին: 1-ին հավելվածում սահմանված ընտրված կատարողական թիրախները եւ ցուցանիշները կկիրառվեն ծրագրի ամբողջ տեւողության ընթացքում: Այնուհանդերձ, պատշաճ կերպով հիմնավորված դեպքերում, Հայաստանի կառավարությունը կարող է դիմել Հանձնաժողովին՝ թիրախների եւ ցուցանիշների փոփոխման խնդրանքով: Թիրախների եւ ցուցանիշների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից համաձայնեցված փոփոխությունները կարող են թույլատրվել երկու կողմերի միջեւ գրությունների փոխանակման միջոցով:
2.4 Լրացուցիչ աջակցության վերաբերյալ մանրամասներ
2.4.2 Դրամաշնորհ` ուղղակի տրամադրում (Հանձնաժողովի` որպես պայմանավորվող կողմի կողմից իրականացվող ուղղակի կառավարում)
ա) Դրամաշնորհի նպատակները, միջամտության ոլորտները, տարվա առաջնահերթությունները եւ ակնկալվող արդյունքները
Այս գործողության մի մասը, նպատակ ունենալով համապատասխան ոլորտներում ուժեղացնել համակարգումը եւ կարողությունների զարգացումը, կարող է իրականացվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ուղղակի դրամաշնորհի տրամադրման միջոցով: Կազմակերպությունը կաջակցի հավելյալ գործողություններին, այն է` 1.3 բաժնում թվարկված մարդու իրավունքների համապատասխան ոլորտներում համակարգմանը եւ կարողությունների զարգացմանը վերաբերող առաջադրանքների իրականացմանը:
բ) Ուղղակի դրամաշնորհի հիմնավորում
Հանձնաժողովի լիազոր պատասխանատու պաշտոնյայի պատասխանատվության ներքո` դրամաշնորհը կարող է տրամադրվել առանց ՄԱԶԾ-ին առաջարկ ներկայացնելու հայտարարության:
Հանձնաժողովի լիազոր պատասխանատու պաշտոնյայի պատասխանատվության ներքո, դրամաշնորհի տրամադրումն առանց հայտամրցույթի հիմնավորված է, քանի որ գործողությունն ունի մարդու իրավունքների բնութագրեր, որոնք պահանջում են նշված կազմակերպության կողմից ցուցաբերված հատուկ գիտելիքներ եւ տեխնիկական իրավասություններ, ինչպես նաեւ բավարար վարչական կարողություններ:
գ) Ընդունելիության պայմաններ` կիրառելի չեն:
դ) Ընտրության եւ տրամադրման հիմնական չափանիշներ
Ընտրության հիմնական չափանիշներն են` դիմողի ֆինանսական եւ գործառական կարողությունները:
Շնորհման հիմնական չափանիշներն են` առաջարկվող գործողությունների համապատասխանությունը ծրագրի նպատակներին` ծրագրի նախագծում, արդյունավետություն, իրագործելիություն, կայունություն եւ ծախսարդյունավետություն:
ե) Համաֆինանսավորման առավելագույն սահմանը
Այս դրամաշնորհի հնարավոր առավելագույն սահմանն այս ծրագրի թույլատրելի ծախսերի 80 տոկոսն է:
Համաֆինանսավորման հնարավոր առավելագույն սահմանը կարող է մինչեւ 100 տոկոս լինել՝ համաձայն թիվ 966/2012 կանոնակարգի (ԵՄ, Եվրատոմ) 192-րդ հոդվածի, եթե ամբողջական ֆինանսավորումն էական է ծրագրի իրականացման համար: Ֆինանսավորման էական լինելը կհիմնավորվի դրամաշնորհի որոշման համար Հանձնաժողովի լիազոր պատասխանատու պաշտոնյայի կողմից` հավասար վերաբերմունքի եւ ռացիոնալ ֆինանսական կառավարման սկզբունքներին համապատասխան:
զ) Պոտենցիալ ուղղակի դրամաշնորհի շահառուին դիմելու ինդիկատիվ եռամսյակ.
2016-ի առաջին եռամսյակ:
2.4.3. Գնումների գործընթաց (Հանձնաժողովի` որպես պայմանավորվող կողմի կողմից իրականացվող ուղղակի կառավարում)
Առարկան |
Տիպը |
Պայմանագրերի ինդիկատիվ թիվը |
Ընթացակարգի մեկնարկի ինդիկատիվ եռամսյակը |
Գնահատում, վերանայում, առաքելություն, աուդիտ |
Ծառայու-թյուններ |
3 |
Q3 2016 (վերանայում) Q2 2018 (Աուդիտ եւ գնահատում) |
Հաղորդակցություն եւ տեսանելիություն |
Ծառայու-թյուններ |
1 |
Q1 2016 |
2.4.4 Գնումների եւ դրամաշնորհների աշխարհագրական առումով համապատասխանելիության շրջանակը
Աշխարհագրական առումով համապատասխանելիությունը գնումների եւ դրամաշնորհի տրամադրման ընթացակարգերում մասնակցելու համար հիմնադրման տեղի եւ մատակարարող արտադրանքների ծագման առումով պետք է կիրառվի հիմնական ակտով սահմանված կերպով:
Հանձնաժողովի պատասխանատու լիազոր պաշտոնյան կարող է ընդլայնել աշխարհագրական առումով համապատասխանելիության շրջանակը՝ համաձայն թիվ 236/2014 ԵՄ կանոնակարգի 9(2)բ հոդվածի՝ հիմնվելով անհապաղության կամ ապրանքների ու ծառայությունների` շահագրգիռ պետությունների շուկաներում անհասանելի լինելու փաստի վրա, կամ այլ պատշաճ կերպով հիմնավորված դեպքերում, երբ համապատասխանելիության կանոններն այս ծրագրի իրականացումն անհնար կամ չափազանց դժվար են դարձնում:
2.5. Ինդիկատիվ բյուջեն
Մոդուլ |
ԵՄ օժանդա-կություն (գումարը՝ եվրոյով) |
Ինդիկատիվ երրորդ կողմի օժանդակու-թյուն |
2.2. - Բյուջետային աջակցության ոլորտային բարեփոխումների պայմանագիր |
11 000 000 |
Կիրառելի չէ. |
2.4.2 - Ուղղակի դրամաշնորհ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին |
750 000 |
200 000 |
2.6 եւ 2.7 - Վերանայում, գնահատում եւ աուդիտ |
200 000 |
Կիրառելի չէ. |
2.8. - Հաղորդակցություն եւ տեսանելիություն |
50 000 |
Կիրառելի չէ |
Ընդհանուր |
12 000 000 |
200 000 |
2.6. Կատարողականի մոնիթորինգը եւ դոնորների համակարգումը
2017, 2018 եւ 2019 ֆինանսական տարիներին կլինեն հավելյալ վերանայման առաքելություններ յուրաքանչյուր ամենամյա փոփոխական տրանշին կից պայմանների հետ համապատասխանելիություն հաստատելու համար: Վերանայման առաքելությունները տեղի կունենան 2017, 2018, 2019 թվականների երկրորդ եռամսյակում եւ կֆինանսավորվեն այս ծրագրի բյուջեից:
Ի հավելումն, ծրագրի մոնիթորինգն կիրականացվի ստուգող հանձնաժողովի կողմից՝ ՀՀ Արդարադատության նախարարի, ՀՀ Արտաքին գործերի նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ ԵՄ առաքելության ղեկավարի համանախագահությամբ, եւ կներառի քաղաքացիական հասարակության եւ դոնոր համայնքների ներկայացուցիչների` ապահովելու Կառավարության հետ համակարգված երկխոսություն եւ բոլոր շահագրգիռ անձանց սերտ համակարգումը ծրագրի իրականացման ընթացքում: Ավելին, ծրագիրը կքննարկվի ԵՄ բյուջետային աջակցության կառավարման ամենամյա խորհրդում: Այս գործընթացի արդյունքում պետք է ամրապնդվի Կառավարության, դոնոր համայնքի եւ այս ոլորտում ոչ պետական դերակատարների միջեւ համակարգումը: Քաղաքականության երկխոսության փաստաթղթերը կներկայացվեն մշտական կոմիտեի հանդիպումների արձանագրությունների եւ որոշումների, ինչպես նաեւ համապատասխան զեկույցների միջոցով: Ծրագիրը պետք է դիտանցվի նաեւ Արդյունքահեն մոնիթորինգի (ROM) համակարգի միջոցով:
ԵՄ պատվիրակությունը հետեւողականորեն նպաստել է հիմնական նախարարությունների միջեւ համակարգմանը եւ աջակցել քաղաքացիական հասարակության հետ համակարգված երկխոսությանը: Պատվիրակությունը կանոնավոր հանդիպումներ է անցկացնում ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության եւ աջակցության վերաբերյալ: Այլ դոնորների հետ համագործակցությունը սահմանվում է ժողովրդավարական կառավարման թեմայով կանոնավոր դոնորային հանդիպումների միջոցով: Այս դոնոր հանդիպումները նպատակ ունեն ներգրավել Կառավարությունը եւ դոնորների համակարգման համար զարգացնել նրանց ղեկավարման հմտությունները:
2.7 Գնահատումը եւ աուդիտը
Բյուջետային աջակցության գնահատումը նպատակ է հետապնդում գնահատել ծրագրի նվաճումների համապատասխանությունը, արդյունավետությունը, գործունակությունը, ազդեցությունը, կայունությունը եւ ներդաշնակությունը: Հանձնաժողովն անկախ գնահատողների հետ կարող է պայմանագրեր կնքել: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաեւ աուդիտորական գործունեություն նախատեսել:
2.8 Հաղորդակցությունը եւ տեսանելիությունը
ԵՄ-ի հաղորդակցությունն ու տեսանելիությունն իրավական պարտավորություն է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող բոլոր արտաքին գործողությունների համար: Այս գործողությունը պետք է ներառի հաղորդակցության եւ տեսանելիության միջոցառումներ, որոնք հիմնված կլինեն գործողությունների՝ hաղորդակցության եւ տեսանելիության հատուկ ծրագրի վրա: Վերջինս կամբողջացվի մինչեւ Արդարադատության նախարարության կողմից դրա իրականացումը եւ կֆինանսավորվի վերոնշյալ 2.5 բաժնում ներառված բյուջեով: Միջոցառումները պետք է իրականացվեն Հանձնաժողովի եւ (կամ) գործընկեր երկրի, պայմանագրի կողմերի եւ դրամաշնորհի շահառուների կողմից: Համապատասխան պայմանագրային պարտավորությունները պետք է ներառվեն համապատասխանաբար ֆինանսավորման համաձայնագրում, գնման եւ դրամաշնորհային պայմանագրերում:
«ԵՄ արտաքին գործողությունների հաղորդակցության եւ տեսանելիության մասին ձեռնարկը» պետք է օգտագործվի գործողությունների` հաղորդակցության եւ տեսանելիության ծրագրի մշակման եւ համապատասխան պայմանագրային պարտավորությունների սահմանման համար:
Հավելվածներ
- Հատկացումներ կատարելու համար կիրառվող կատարողականի ցուցանիշները
- Հատկացումների վերաբերյալ պայմանավորվածությունները եւ ժամանակացուցը
Հավելված 1: Հատկացումներ կատարելու համար կիրառվող կատարողականի ցուցանիշները
2-րդ հավելվածով սահմանված պայմաններն ու միջոցառումները հիմնված են նվաճելի եւ օբյեկտիվորեն ստուգելի ցուցանիշների վրա: Դրանք արտացոլում են Կառավարության ստանձնած հանձնառությունները՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ գործողությունների ծրագրի իրականացման մաս եւ հանդիսանում են նպատակների իրագործման ուղղությամբ իրականացվող առաջադիմական քայլեր: Այս պայմաններն արտացոլում են նաեւ ԵՄ-ի քաղաքական եւ զարգացման համագործակցության գերակայությունները Հայաստանում մարդու իրավունքների բնագավառում իրականացվող բարեփոխումներում: Ընդհանուր պայմանների կատարումը նախապայման է հատուկ պայմանների կատարումը գնահատելու համար, որը կհանգեցնի յուրաքանչյուր փոխանցման փոփոխական տրանշի հատկացմանը:
Հատուկ պայմանները (ինչպես նկարագրված են 2-րդ հավելվածում) առնչվում են մարդու իրավունքների բարելավված պաշտպանությանը՝ ազատ եւ արդար ընտրությունների իրավունքի, խոշտանգումների կանխարգելման, խտրականության դեմ պայքարի (այդ թվում՝ փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների եւ այլ խոցելի խմբերի շրջանակներում), կանանց և տղամարդկանց իրավահավասարության եւ երեխայի պաշտպանության բնագավառում համապատասխան օրենսդրություն ներդնելու եւ իրականացնելու միջոցով: Յուրաքանչյուր բնագավառին առնչվող հենանիշերը (ցուցանիշները) ներկայացված են 2-րդ հավելվածում՝
- i. Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականներին համապատասխան բարելավված ընտրական համակարգ.
- ii. խոշտանգումների կանխարգելման գործընթացում արձանագրված առաջընթաց՝ իրավական, քննչական եւ իրավակիրառ ոլորտներում բարեփոխումների միջոցով.
- iii. խտրականությունից փոքրամասնությունների պատկանող անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների եւ այլ խոցելի խմբերի առավել արդյունավետ պաշտպանություն.
- iv. կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման գործուն մեխանիզմներ եւ ընտանեկան/ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմքով բռնության եւ ոտնձգության զոհ դարձած անձանց պաշտպանություն.
- v. երեխայի պաշտպանության բարելավված համակարգ՝ ներառյալ երեխաներից հաստատությունների բեռնաթափում։
Հավելված 2. Հատկացումների վերաբերյալ պայմանավորվածությունները եւ ժամանակացույցը (բյուջետային աջակցությունը)
1. Պարտականությունները
Սույն Ֆինանսավորման համաձայնագրով սահմանված հատկացումների կատարման պայմանների հիման վրա Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունները յուրաքանչյուր տրանշի հատկացման համար մոտավորապես յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում եւ նախորդ տարվա նվաճումների հիման վրա պետք է պաշտոնական հարցում ուղարկեն Եվրոպական հանձնաժողով: Պաշտոնական հարցումը պետք է ներառի i) հատկացվելիք ֆինանսական միջոցների մասին ամբողջական վերլուծություն եւ հիմնավորում, այդ թվում` բոլոր անհրաժեշտ օժանդակ փաստաթղթերը եւ ii) պատշաճ կերպով ձեւակերպված ֆինանսական տեղեկատվությունը, որը կհեշտացնի համապատասխան վճարման կատարումը:
2. Հատկացումների ինդիկատիվ ժամանակացույցը
Հատկացումների ինդիկատիվ ժամանակացույցը ներկայացված է ստորեւ:
Հատկացումների ինդիկատիվ ժամանակացույցը (միլիոն եվրո)
Տրանշի տեսակը |
2016 |
2017 |
2018 |
2019 |
Ընդամենը |
|||||||||
|
Q3 |
Q1 |
Q2 |
Q3 |
Q4 |
Q1 |
Q2 |
Q3 |
Q4 |
Q1 |
Q2 |
Q3 |
Q4 |
|
Ֆիքսված տրանշեր |
0.5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
0.5 |
Փոփոխա-կան տրանշեր |
|
|
2.5 |
|
|
|
4.0 |
|
|
|
4.0 |
|
|
10.5 |
Քաղաքա-կանության բնագավառ 1 |
|
|
0.5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
0.5 |
Քաղաքա-կանության բնագավառ 2 |
|
|
1.0 |
|
|
|
1.0 |
|
|
|
0.5 |
|
|
2.5 |
Քաղաքա-կանության բնագավառ 3 |
|
|
|
|
|
|
1.0 |
|
|
|
0.5 |
|
|
1.5 |
Քաղաքա-կանության բնագավառ 4 |
|
|
0.5 |
|
|
|
1.0 |
|
|
|
1.5 |
|
|
3.0 |
Քաղաքա-կանության բնագավառ 5 |
|
|
0.5 |
|
|
|
1.0 |
|
|
|
1.5 |
|
|
3.0 |
Ընդամենը |
0.5 |
|
2.5 |
|
|
|
4.0 |
|
|
|
4.0 |
|
|
11.0 |
3. Տրանշերի հատկացման ընդհանուր պայմանները
Ստորեւ նշված ընդհանուր պայմաններն այն պայմաններն են, որոնք պետք է կատարվեն մինչեւ յուրաքանչյուր եւ բոլոր տրանշերի հատկացումը: Ցանկացած տեսակի տրանշի հատկացման համար ներկայացված բոլոր հարցումների հետ անհրաժեշտ է ներկայացնել, ըստ անհրաժեշտության, չորս ընդհանուր պայմաններից յուրաքանչյուրի առնչությամբ արձանագրված առաջընթացի վերաբերյալ օժանդակ տեղեկություններ եւ փաստաթղթեր։
Տրանշի հատկացման համար ընդհանուր պայմաններ աղյուսակ
Բնագավառ |
Ընդհանուր պայմաններ |
Ստուգման աղբյուր |
Պետական քաղաքականութ-յուն |
Բավարար առաջընթաց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ դրանից բխող Գործողությունների ծրագրի իրականացման բնագավառում
|
2. Գործողությունների ծրագրի (ծրագրերի) իրականացման վերաբերյալ զեկույցներ 3. ԵՀՔ-ի իրականացման առաջընթացի վերաբերյալ տարեկան զեկույցներ |
Մակրոտնտեսա-կան կայունություն |
Կայունության ապահովմանն ուղղված՝ հուսալի մակրոտնտեսական քաղաքականության իրականացում |
1. Կառավարության տարեկան զեկույցներ 2. ԱՄՀ, ՀԲ, ԵՄ զեկույցներ |
Հանրային ֆինանսների կառավարում |
Բավարար առաջընթաց հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) բարելավմանն ուղղված ծրագրի իրականացման բնագավառում
|
1. Պետական հանրային ֆինանսների կառավարման տարեկան զեկույցներ 2. Հանրային ֆինանսների կառավարման վերաբերյալ ԱՄՀ, ՀԲ, ԵՄ զեկույցներ |
Բյուջեի թափանցիկություն |
Բավարար առաջընթաց՝ մատչելի, ժամանակին, համապարփակ եւ հիմնավոր բյուջետային տեղեկությունների հանրային հասանելիության առնչությամբ |
Բյուջեի վերաբերյալ՝ հանրության համար հասանելի հարցումներ եւ զեկույցներ |
4. Հատուկ պայմանները
Ի տարբերություն Ընդհանուր պայմանների, որոնք պետք է կատարվեն յուրաքանչյուր տեսակի տրանշի վճարման համար, հատուկ տրանշի հետ կապված Հատուկ պայմանը վերաբերում է միայն տվյալ տրանշի գնահատմանը եւ հատկացմանը՝ ստորեւ նկարագրված ձեւով:
Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանում Հատկացումների վերաբերյալ հատուկ պայմաններ, ցուցանիշներ (որոնք պետք է ձեռք բերվեն նշված տարվա ավարտին) եւ ստուգման աղբյուրներ
|
||
ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
|
||
2016 |
2017 |
2018 |
1) Պայման. Ընտրական համակարգի բարելավում՝ ԵԽ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականներին համապատասխան
1.1 Քրեական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ՝ ներառելով պաշտոնեական դիրքի չարաշահումը եւ վարչական ռեսուրսների օգտագործումը նախընտրական քարոզարշավի նպատակով հանցատեսակները՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականներին համապատասխան
Ստուգման աղբյուրը. Համապատասխան իրավական ակտը փոփոխվել է:
1.2 Ընտրական օրենսգիրքը, ԵԽ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականներին համապատասխան, նախատեսում է.
ի տարբերություն 2011թ. մայիսին ընդունված Ընտրական օրենսգրքի:
Ստուգման աղբյուրը. Համապատասխան Ընտրական օրենսգիրքը, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ եւ Եվրոպայի խորհրդի գնահատականները: |
|
|
ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
|
||
2016 |
2017 |
2018
|
2) Պայման. կանխարգելման, իրավական, քննչական եւ իրավակիրառ ոլորտներում բարեփոխումների միջոցով պաշտպանություն խոշտանգումից
2.1. Քրեական օրենսգրքում խոշտանգման հասկացության սահմանում՝ ՄԱԿ-ի Խոշտանգման դեմ պայքարի կոնվենցիայի 1-ին եւ 4-րդ հոդվածներին համապատասխան եւ խոշտանգումների զոհերի վնասի հատուցման իրավունքի ապահովում՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածին համապատասխան:
Ստուգման աղբյուրը. Մարդու իրավունքների պաշտպանի/ Կանխարգելման ազգային մեխանիզմի (ԿԱՄ) հաշվետվություններ, համապատասխան իրավական ակտ:
2.2. Իրավական դրույթների ընդունում, որոնք կապահովեն, որ միայն փաստաբանի կամ դատավորի ներկայությամբ տրված խոստովանությունը կդիտարկվի որպես ապացույց:
Ստուգման աղբյուրը. Համապատասխան իրավական ակտ, դատարանների կամ Դատական դեպարտամենտի ներքին մոնիթորինգի հաշվետվությունը, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ Մարդու իրավունքների պաշտպանի/ Կանխարգելման ազգային մեխանիզմի (ԿԱՄ) հաշվետվություններ:
|
2) Պայման. կանխարգելման, իրավական, քննչական եւ իրավակիրառ ոլորտներում բարեփոխումների միջոցով պաշտպանություն խոշտանգումից
2.3. Իրավական մեխանիզմների ուժի մեջ մտնելը, որով կապահովվի թվով 10 ոստիկանական բաժանմունքներում իրականացվող հարցաքննությունների տեսաձայնագրում: Տեսաձայնագրությունները հասանելի են Հասարակական դիտորդական խմբերին եւ Մարդու իրավունքների պաշտպանին/ Կանխարգելման ազգային մեխանիզմին՝ հարցաքննվող անձի պահանջի կամ խոշտանգումների/վատ վերաբերմունքի լուրջ հիմքով կասկածի առկայությամբ, անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության լիովին համապատասխանությամբ՝ չհակասելով ազգային օրենսդրությունը:
Ստուգման աղբյուրը. Համապատասխան իրավական կարգավորումը, Մարդու իրավունքների պաշտպանի/ Կանխարգելման ազգային մեխանիզմի (ԿԱՄ) հաշվետվություններ
2.4. Ոստիկանության՝ ձերբակալվածներին պահելու բոլոր վայրերում, որտեղ անձը կարող է անազատության մեջ պահվել, մասնավորապես քննչական սենյակները բաց են մոնիթորինգ իրականացնելու համար՝ անկախ վերահսկողական խմբի կողմից (ներառյալ Հասարակական դիտորդական խմբերը եւ Մարդու իրավունքների պաշտպանը / Կանխարգելման ազգային մեխանիզմը):
Ստուգման աղբյուրը. Կառավարության համապատասխան իրավական ակտեր, Հասարակական դիտորդական խմբերի տվյալներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ Մարդու իրավունքների պաշտպանի / Կանխարգելման ազգային մեխանիզմի հաշվետվություններ: |
2) Պայման. կանխարգելման, իրավական, քննչական եւ իրավակիրառ ոլորտներում բարեփոխումների միջոցով պաշտպանություն խոշտանգումից
2.5 Թվով 10 ոստիկանական բաժանմունքներում իրականացվող հարցաքննությունները տեսաձայնագրվում են: Տեսաձայնագրությունները հասանելի են Հասարակական դիտորդական խմբերին եւ Մարդու իրավունքների պաշտպանին/ Կանխարգելման ազգային մեխանիզմին՝ հարցաքննվող անձի պահանջի կամ խոշտանգումների / վատ վերաբերմունքի լուրջ հիմքով կասկածի առկայությամբ, անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության լիովին համապատասխանությամբ՝ չհակասելով ազգային օրենսդրությունը:
Ստուգման աղբյուրը. Հասարակական դիտորդական խմբերի տվյալներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ Մարդու իրավունքների պաշտպանի / Կանխարգելման ազգային մեխանիզմի (ԿԱՄ) հաշվետվություններ:
|
ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ
|
||
2016 |
2017 |
2018
|
|
3) Պայման. փոքրամասնությունների պատկանող անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների եւ այլ խոցելի խմբերի առավել արդյունավետ պաշտպանություն խտրականությունից
3.1 Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աջակցությամբ մշակված՝ խտրականության դեմ պայքարի բնագավառում համապարփակ առանձին օրենսդրության ընդունում, այդ թվում՝
Եվրոպական միության խորհրդի թիվ 2000/43 հրահանգով (համապատասխանաբար 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներ) նախատեսված սկզբունքներին համապատասխան, սակայն տարածվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 12-րդ արձանագրության 1-ին հոդվածով սահմանված՝ խտրականության բոլոր հիմքերի վրա:
Ստուգման աղբյուրը. համապատասխան օրենսդրական ակտեր, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներ:
|
3) Պայման. փոքրամասնությունների պատկանող անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների եւ այլ խոցելի խմբերի առավել արդյունավետ պաշտպանություն խտրականությունից
3.2. Համապատասխան լիազորությունների եւ անհրաժեշտ բյուջետային միջոցների տրամադրում Մարդու իրավունքների պաշտպանին՝ հետեւյալ գործառույթներն իրականացնելու համար.
Ստուգման աղբյուրը. համապատասխան ակտ եւ բյուջետային դրույթ, որով Մարդու իրավունքների պաշտպանին են վերապահվում հավասար վերաբերմունքի խթանման գործառույթներ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներ, հավասարության ապահովման մարմնի կողմից իր գործունեության վերաբերյալ մշակված զեկույցներ եւ վիճակագրական տվյալներ (ներառյալ գործերի եւ հանրային իրազեկման արշավների թիվը/տեսակը), պետական հաստատությունների կողմից ընդունված համապատասխան ուղեցույցներ:
3.3 Դատավորների համար խտրականության դեմ պայքարի բնագավառում համապարփակ առանձին օրենսդրության իրականացման վերաբերյալ ընթացակարգային ձեռնարկի ընդունում
Ստուգման աղբյուրը. համապատասխան պատասխանատու մարմնի կողմից ընդունված ձեռնարկ: |
ԿԱՆԱՆՑ և ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ |
||
2016 |
2017 |
2018
|
4) Պայման. կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման գործուն մեխանիզմներ եւ ընտանեկան/ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմքով բռնության եւ ոտնձգության զոհերի պաշտպանություն 4.1 Ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենսդրության ընդունում՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, թիվ 19 ընդհանուր առաջարկությանը եւ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա) համապատասխան:
Ստուգման աղբյուրը. համապատասխան օրենսդրական ակտ, ՄԱԿ-ի՝ մոնիթորինգ իրականացնող մարմնի զեկույց:
|
4) Պայման. կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման գործուն մեխանիզմներ եւ ընտանեկան/ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմքով բռնության եւ ոտնձգության զոհերի պաշտպանություն 4.2. Ուղղորդման բազմոլորտ մեխանիզմի ստեղծում՝ ժամանակին եւ համապատասխան աջակցության ծառայությունների միջոցով (բժշկական, սոցիալական, իրավաբանական, պաշտպանողական, հոգեբանական) ընտանեկան եւ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմքով բռնության զոհերին օժանդակելու համար
Ստուգման աղբյուրը. ուղղորդման մեխանիզմի վերաբերյալ Կառավարության կողմից ընդունված որոշում՝ յուրաքանչյուր ծառայության պարտականությունների սահմանմամբ; ուղղորդման գործընթացի մոնիթորինգի եւ կոորդինացման վերաբերյալ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զեկույցներ, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների զեկույցներ:
4.3. Ստորագրել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա):
Ստուգման աղբյուրը. համապատասխան օրենսդրական ակտեր եւ որոշումներ, ՄԱԿ-ի՝ մոնիթորինգ իրականացնող մարմնի զեկույցներ:
4.4. Հայաստանի 3 մարզերում եւ մայրաքաղաքում գործող, պետության կողմից ֆինանսավորվող՝ աջակցության կենտրոններ, որոնք ընտանեկան եւ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմքով բռնության առնվազն 750 զոհերի մատուցում են հետեւյալ ծառայությունները. տրավմայի դեպքում աջակցություն եւ խորհրդատվական աջակցություն, զոհերին եւ նրանց ընտանիքներին գործուն օգնության տրամադրում (այդ թվում՝ թեժ գիծ), արտակարգ իրավիճակներում անվտանգ եւ ապահով կացարանի տրամադրում՝ առաջնային հիմնական անհատական կարիքների բավարարման եւ պետական ծառայություններից օգտվելու հնարավորությամբ՝ մինչեւ անմիջական վտանգի վերացումը[1]: Ստուգման աղբյուրը. 2017 թվականի ընթացքում պետության կողմից ֆինանսավորվող՝ աջակցության կենտրոնների գործունեության վերաբերյալ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զեկույցներ (տրամադրվող ծառայությունների տեսակները, շահառուների թիվը եւ գտնվելու վայրը), «թեժ գիծ» ազգային ծառայությունների առկայություն, որոնք զոհերին տրամադրում են տեղեկություններ, խորհրդատվություն, աջակցություն եւ կանխարգելիչ ծառայություններ, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների զեկույցներ: |
4) Պայման. կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման գործուն մեխանիզմներ եւ ընտանեկան/ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմքով բռնության եւ ոտնձգության զոհերի պաշտպանություն 4.5. Հայաստանի բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում գործող, պետության կողմից ֆինանսավորվող՝ աջակցության կենտրոններ, որոնք ընտանեկան եւ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմքով բռնության առնվազն 2 000 զոհերի մատուցում են հետեւյալ ծառայությունները. տրավմայի դեպքում աջակցություն եւ խորհրդատվական աջակցություն, զոհերին եւ նրանց ընտանիքներին գործուն օգնության տրամադրում (այդ թվում՝ թեժ գիծ), արտակարգ իրավիճակներում անվտանգ եւ ապահով կացարանի տրամադրում՝ առաջնային հիմնական անհատական կարիքների բավարարման եւ պետական ծառայություններից օգտվելու հնարավորությամբ՝ մինչեւ անմիջական վտանգի վերացումը[2]: Ստուգման աղբյուրը. 2018 թվականի ընթացքում պետության կողմից ֆինանսավորվող՝ աջակցության կենտրոնների գործունեության վերաբերյալ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զեկույցներ (տրամադրվող ծառայությունների տեսակները, շահառուների թիվը եւ գտնվելու վայրը), «թեժ գիծ» ազգային ծառայությունների առկայություն, որոնք զոհերին տրամադրում են տեղեկություններ, խորհրդատվություն, աջակցություն եւ կանխարգելիչ ծառայություններ, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների զեկույցներ։
|
ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
|
||
2016 |
2017 |
2018
|
5) Պայման. երեխայի պաշտպանության բարելավված համակարգ՝ ներառյալ երեխաներից հաստատությունների բեռնաթափում
5.1 Իրավական դրույթների ընդունում, որոնք կարգավորում են համայնքներում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների մատուցումը, հասանելիությունը եւ ֆինանսավորումը: Այս գործընթացը պետք է ակտիվորեն ընդգրկի կազմակերպություններ, որոնք ներկայացնում են հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ համապատասխանի Ինստիտուցիոնալ խնամքից դեպի համայնքային խնամքին անցնելու Եվրոպական ուղեցույցին եւ ՄԱԿ-ի՝ Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցին:
Ստուգման աղբյուրը. համայնքներում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների մատուցմանը, հասանելիությանը եւ ֆինանսավորմանը առնչվող համապատասխան օրենսդրական ակտեր եւ կարգավորիչ դաշտ, հաշմանդամություն ունեցող երեխաներին ներկայացնող կազմակերպությունների զեկույցներ:
|
5) Պայման. երեխայի պաշտպանության բարելավված համակարգ՝ ներառյալ երեխաներից հաստատությունների բեռնաթափում
5.2. Պետության կողմից ֆինանսավորվող՝ համայնքներում տեղակայված աջակցության կենտրոններ՝ վերապատրաստված մասնագետների առկայությամբ, որոնք ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքի անդամներին՝ այնպիսի համակարգված եւ միասնական մոտեցումներով, որոնց կենտրոնում երեխան է եւ որոնց հիմքում երեխայի իրավունքներն են. դրանք ապահովում են առողջապահության, բժշկական վերականգնման մատչելիություն, զարգացման եւ կրթական աջակցություն, արտադպրոցական եւ ժամանցային զբաղմունքների հասանելիություն, կենսական անկախ հմտությունների զարգացում, ընտանիքի ամրապնդման եւ աջակցության ծառայությունների, այդ թվում՝ ժամանակավոր խնամքի տրամադրում՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերում գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաների առնվազն 30 տոկոսը:
Ստուգման աղբյուրը. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զեկույցներ՝ 2017 թվականին պետության կողմից ֆինանսավորվող՝ համայնքներում տեղակայված աջակցության կենտրոնների գործունեության վերաբերյալ (ծառայությունների տեսակները, երեխաների եւ ընտանիքների թիվը, որոնց աջակցություն է ցուցաբերվել, եւ նրանց գտնվելու վայրը): Ելակետ: 2015 թվականի հունվար ամսի դրությամբ գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը 8 000 է: |
5) Պայման. երեխայի պաշտպանության բարելավված համակարգ՝ ներառյալ երեխաներից հաստատությունների բեռնաթափում
5.3. Պետության կողմից ֆինանսավորվող՝ համայնքներում տեղակայված աջակցության կենտրոններ՝ վերապատրաստված մասնագետների առկայությամբ, որոնք ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքի անդամներին՝ այնպիսի համակարգված եւ միասնական մոտեցումներով, որոնց կենտրոնում երեխան է եւ որոնց հիմքում երեխայի իրավունքներն են. դրանք ապահովում են առողջապահության, բժշկական վերականգնման մատչելիություն, զարգացման եւ կրթական աջակցություն, արտադպրոցական եւ ժամանցային զբաղմունքների հասանելիություն, կենսական անկախ հմտությունների զարգացում, ընտանիքի ամրապնդման եւ աջակցության ծառայությունների, այդ թվում՝ ժամանակավոր խնամքի տրամադրում՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերում գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաների առնվազն 50 % - ը: Մոնիթորինգի եւ գնահատման չափորոշիչները, ցուցիչները, գործիքները եւ համակարգերը պատրաստ են: Համակարգերն արդյունավետորեն կարգավորվում են եւ անկախ ձեւով ենթարկվում են մոնիթորինգի՝ ապահովելով հասանելի, որակյալ, երեխաների նկատմամբ զգայուն մոտեցման վրա հիմնված ծառայություններ եւ խնամք բոլոր երեխաների համար: Ստուգման աղբյուրը. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զեկույցներ՝ 2018 թվականին պետության կողմից ֆինանսավորվող՝ համայնքներում տեղակայված աջակցության կենտրոնների գործունեության վերաբերյալ (ծառայությունների տեսակները, երեխաների եւ ընտանիքների թիվը, որոնց աջակցություն է ցուցաբերվել, եւ նրանց գտնվելու վայրը):
Ելակետ. 2015 թվականի հունվար ամսի դրությամբ գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը 8 000 է: |
5. Արդյունավետության գնահատման միջոցները՝ փոփոխական տրանշերի դեպքում
Ծրագիրը նախատեսում է վճարման իրականացումը տարեկան չորս փոխանցումներով: Առաջին փոխանցումը կարող է վճարվել ֆիքսված տրանշի ձեւով՝ Ընդհանուր պայմանները (մանրամասն նկարագրված է վերեւում) կատարելու դեպքում: Հանձնաժողովի կողմից Ընդհանուր պայմանները կատարելու վերաբերյալ դրական գնահատական ստանալուց հետո փոփոխական տրանշերը (2-րդ, 3-րդ եւ 4-րդ փոխանցումներ) կգնահատվեն եւ կվճարվեն Հատուկ պայմաններից յուրաքանչյուրի կատարման աստիճանին համապատասխան:
Գոյություն ունեն կատարման երեք հնարավոր աստիճաններ.
i. Լիովին կատարում, որը կհանգեցնի Հանձնաժողովի կողմից հատկացում անելու մասին որոշում ընդունելուն՝ կազմելով համապատասխան քվոտայի ամբողջ չափը.
ii. Մասնակի, բայց նշանակալի կատարում, որը կհանգեցնի Հանձնաժողովի կողմից հատկացում անելու մասին որոշում ընդունելուն՝ կազմելով համապատասխան քվոտայի կեսը.
iii. Ոչ բավարար կատարում կամ չկատարում, որը կհանգեցնի Հանձնաժողովի կողմից հատկացում չանելու մասին որոշում ընդունելուն:
Այն դեպքում, երբ շատ ցուցիչներ ներառված են միեւնույն հատուկ պայմանի ներքո՝
- Լիովին կատարումը համապատասխանում է տվյալ հատուկ պայմանի լիովին բավարարման բոլոր ցուցիչներին.
- Մասնակի, բայց նշանակալի կատարումը համապատասխանում է տվյալ հատուկ պայմանի լիովին բավարարման ցուցիչների կեսից ավելիին.
- Ոչ բավարար կատարումը կամ չկատարումը համապատասխանում է տվյալ հատուկ պայմանի լիովին բավարարման ցուցիչների կեսին կամ կեսից պակասին:
Պատշաճ կերպով հիմնավորված դեպքերում եւ իրավասու մարմինների կողմից Հանձնաժողովին պատշաճ կերպով ներկայացված դիմումի հիման վրա՝ կատարման աստիճանը կարող է վերագնահատվել անմիջապես հաջորդող տարեկան փոխանցման վերանայման ընթացքում՝ ի վերջո թույլ տալով վճարել համապատասխան չվճարված գումարը (գումարները): Ծրագրի վերջում կատարում չապահովելու պատճառով պահված ֆինանսական միջոցները կկորչեն:
Ցանկացած դեպքում, կատարման աստիճանի եւ տրանշի ցանկացած տեսակի հատկացման վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է Հանձնաժողովը:
|
1-ին փոխանցում (ֆիքսված տրանշ) |
2-րդ փոխանցում (փոփոխական տրանշ) |
3-րդ փոխանցում (փոփոխական տրանշ) |
4-րդ փոխանցում (փոփոխական տրանշ) |
Ընդհանուր գումարը |
|||
Տոկոս եւ գումար (միլիոն եվրոյով), առավելագույն արժեքները (լիովին եւ ժամանակին կատարում ապահովելու դեպքում) |
Ֆիքսված տրանշ |
Ընդհանուր փոխանց-ման % |
Առավելա-գույն գումարը (միլիոն եվրո) |
Ընդհանուր փոխանց-ման % |
Առավելա-գույն գումարը (միլիոն եվրո) |
Ընդհանուր փոխանց-ման % |
Առավելա-գույն գումարը (միլիոն եվրո) |
|
Ընդամենը |
0.5 |
|
|
|
|
|
|
11 |
Ֆիքսված տրանշեր |
0.5 |
|
|
|
|
|
|
0.5 |
Փոփոխական տրանշեր |
0 |
100% |
2.5 |
100% |
4 |
100% |
4 |
10.5 |
(1) Բարելավված ընտրական համակարգ |
0 |
20% |
0.5 |
0% |
0 |
0% |
0 |
0.5 |
(1.1.) Քրեական օրենսգրքում կատարված լրացումներ |
0 |
20% |
0.5 |
0% |
0 |
0% |
0 |
|
(1.2.) Ընտրական օրենսգրքում կատարված լրացումներ |
||||||||
(2) Խոշտանգման կանխարգելում |
0 |
40% |
1 |
25% |
1 |
12.5% |
0.5 |
2.5 |
(2.1.) Խոշտանգման հասկացության սահմանումը |
0 |
40% |
1 |
0% |
0 |
0% |
0 |
|
(2.2.) Խոստովանության վերաբերյալ իրավական դրույթների ընդունում |
||||||||
(2.3.) Հարցաքննություն-ների տեսաձայնագրման վերաբերյալ պահանջ եւ ընթացակարգեր |
0 |
0% |
0 |
25% |
1 |
0% |
0 |
|
(2.4.) Ոստիկանության՝ ձերբակալվածներին պահելու բոլոր վայրերի նկատմամբ անկախ վերահսկողություն |
||||||||
(2.5.) ոստիկանության 10 պիլոտային բաժանմունքներում հարցաքննություն-ների ձայնագրում |
0 |
0% |
0 |
0% |
0 |
12.5% |
0.5 |
|
(3) Փոքրամասնություն-ների պատկանող անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների եւ այլ փոքրամասնություն-ների եւ խոցելի խմբերի առավել արդյունավետ պաշտպանություն խտրականությունից |
0 |
0% |
0 |
25% |
1 |
12.5% |
0.5 |
1.5 |
(3.1.) Խտրականության դեմ պայքարի բնագավառում համապարփակ օրենսդրություն |
0 |
0% |
0 |
25% |
1 |
0% |
0 |
|
(3.2.) Մարդու իրավունքների պաշտպան |
0 |
0% |
0 |
0% |
0 |
12.5% |
0.5 |
|
(3.3) Դատավորների համար ընթացակարգային ձեռնարկ |
||||||||
(4) Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հավասարության ապահովում եւ ընտանեկան/գենդե-րային հիմքով բռնության զոհերի պաշտպանություն |
0 |
20% |
0.5 |
25% |
1 |
38% |
1.5 |
3 |
(4.1.) Ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենսդրության ընդունում |
0 |
20% |
0.5 |
0% |
0 |
0% |
0 |
|
(4.2.) Ուղղորդման բազմոլորտ մեխանիզմ |
0 |
0% |
0 |
25% |
1 |
0% |
0 |
|
(4.3.) Ստամբուլի կոնվենցիայի ստորագրում |
||||||||
(4.4.) Պետության կողմից ֆինանսավորվող աջակցության կենտրոններ |
||||||||
(4.5.) Պետության կողմից ֆինանսավորվող աջակցության կենտրոններ |
0 |
0% |
0 |
0% |
0 |
38% |
1.5 |
|
(5) Երեխայի պաշտպանության բարելավված համակարգ՝ ներառյալ երեխաներից հաստատությունների բեռնաթափում |
0 |
20% |
0.5 |
25% |
1 |
38% |
1.5 |
3 |
(5.1.) Համայնքներում ծառայությունների համար օրենսդրական դաշտ |
0 |
20% |
0.5 |
0% |
0 |
0% |
0 |
|
(5.2.) Պետության կողմից ֆինանսավորվող՝ համայնքներում տեղակայված աջակցության կենտրոններ, որոնք հոգում են հաշմանդամություն ունեցող երեխաների առնվազն 30 %-ի կարիքները |
0 |
0% |
0 |
25% |
1 |
0% |
0 |
|
(5.3.) Պետության կողմից ֆինանսավորվող՝ համայնքներում տեղակայված աջակցության կենտրոններ, որոնք հոգում են հաշմանդամություն ունեցող երեխաների առնվազն 50 %-ի կարիքները |
0 |
0% |
0 |
0% |
0 |
38% |
1.5 |
[1] Չպետք է մեկնաբանվի այնպես, որ առնվազն 2000 զոհ պետք է օգտված լինի բոլոր թվարկված ծառայություններից:
[2] Չպետք է մեկնաբանվի այնպես, որ առնվազն 750 զոհ պետք է օգտված լինի բոլոր թվարկված ծառայություններից: