26/04/2016

ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդամների անհատական կազմի առավելագույն թվաքանակ սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 142-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 142-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«25» ԱՊՐԻԼԻ 2016 Թ.                                                      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՎԱՔԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ հաստատված  հավելվածի 3-րդ կետը`

 

    Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ՝

 

 

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդամների առավելագույն թվաքանակը քսանհինգ է:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                     ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ