03/05/2016
Կարեն Հակոբյանին ՀՀ ԱՆ աշխատակազմի Կազմակերպական-իրավական վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի հրաման N 147-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն N 147-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«29» ԱՊՐԻԼԻ 2016 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» և 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 75-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-13) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 29-ի N 5 որոշումը և եզրակացությունը, ինչպես նաև Կ. Հակոբյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Կարեն Ռուբենի Հակոբյանին 2016 թվականի ապրիլի 29-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության պետի (ծածկագիր՝ 14-2.1-13) պաշտոնում՝ նրան ազատելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի (ծածկագիր՝ 14-1.2-5) պաշտոնից: Աշխատավարձն՝ ըստ հաստիքային ցուցակի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։