30/06/2016

Կամո Ադամյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 251-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 251-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 «30» ՀՈՒՆԻՍԻ 2016 Թ.                                                           ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 

 

 

ԿԱՄՈ ԱԴԱՄՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ  հոդվածի 10-րդ մասով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» և 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշմամբ հաստատված հավելվածի  75-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի (ծածկագիր՝ 14-1.2-5) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 28-ի N 5 որոշումը և եզրակացությունը, ինչպես նաև Կ. Ադամյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Կամո Այսերի Ադամյանին 2016 թվականի հունիսի 30-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի (ծածկագիր՝ 14-1.2-5)  պաշտոնում՝ նրան ազատելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի                 (ծածկագիր՝ 14-1.2-4) պաշտոնից:

    2.  Աշխատավարձը՝ համաձայն հաստիքային ցուցակի:

    3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։