01/07/2016
«Իջևան» նոտարական տարածքի նոտար Գուրգեն Անանյանի լիազորությունները «Իջևան» նոտարական տարածքի նոտար Անուշ Ամիրխանյանի վրա դնելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 253-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 253-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«30» ՀՈՒՆԻՍԻ 2016 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
§ԻՋԵՎԱՆ¦ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ԳՈՒՐԳԵՆ ԱՆԱՆՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ §ԻՋԵՎԱՆ¦ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ
ՆՈՏԱՐ ԱՆՈՒՇ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով և 22-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Վ. Հովսեփյանի 2016 թվականի հունիսի 2-ի N ԵՆՊ-226/16 գրությունը, ինչպես նաև §Իջևան¦ նոտարական տարածքի նոտար Գ. Անանյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. 2016 թվականի հուլիսի 15-ից 31-ը ներառյալ «Իջևան» նոտարական տարածքի նոտար Գուրգեն Անանյանի ժամանակավոր բացակայության ընթացքում նրա կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-63-րդ հոդվածներով նախատեսված նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև վավերացված գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու լիազորությունները դնել «Իջևան» նոտարական տարածքի նոտար Անուշ Ամիրխանյանի վրա: