31/12/2016

ՀՀ իրավական եվ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների 2016 թվականին կատարման վիճակի վերաբերյալ հաշվետվություն

 

  1. ԱՐԴԱՐ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գործողություն 

Պատասխանատու
մարմին
 

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ 

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները 

1.2.2. Իրականացնել դատավորների գոր-

ծունեության գնահատման համակարգի

ծրագրային և տեխնիկական ապահովում

ՀՀ

արդարադատության

նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Դատավորների գործունեու-

թյան գնահատման համա-

կարգի ծրագրային ապա-

հովումն իրականացված է

Կատարված չէ:

Միջոոցառման չկատարման պատճառը համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությունն է: Ներկայումս ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ  USID-ի հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն և  2017 թվականի ընթացքում ֆինանսավորումը  կտրամադրվի:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. հունիս ամիսը:

1.2.3. Առանձին դատարաններում փորձարկել դատավորների գործունեության

գնահատման համակարգն ու վերացնել

ծրագրային թերությունները

ՀՀ դատական

դեպարտամենտ

Դատավորների գործունեու-

թյան գնահատման համա-

կարգը փորձարկված է, ծրա-

գրային թերությունները

վերացված են

Կատարված չէ:

Միջոոցառման չկատարման պատճառը համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությունն է: Ներկայումս ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ  USID-ի հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն և  2017 թվականի ընթացքում ֆինանսավորումը  կտրամադրվի:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. սեպտեմբեր ամիսը:

1.2.5. Դատավորների գործունեության

գնահատման համակարգը կիրառել բոլոր

դատարաններում

ՀՀ դատական

դեպարտամենտ

Դատավորների գործունեության գնահատման համակարգը կիրառվում է բոլոր

դատարաններում

Կատարված չէ:

Միջոոցառման չկատարման պատճառը համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությունն է: Ներկայումս ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ  USID-ի հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն և  2017 թվականի ընթացքում ֆինանսավորումը  կտրամադրվի:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. դեկտեմբեր ամիսը:

1.2.7. Ամրապնդել դատական դեպար- տամենտի տեխնիկական և սպասարկող անձնակազմի կարողությունները

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Դատական դեպարտամենտը ապահովված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և սպասարկող անձնակազմով

Կատարված է ամբողջությամբ:

ՀՀ դատական դեպարտամենտում շարունակաբար կատարվում են տեխնիկապես հագեցվածության և անհրաժեշտ անձնակազմով համալրման միջոցառումներ:

1.3.3. Ուսումնասիրել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների պաշտոնավարման ժամկետի սահմանափակում ներ դնելու նպատակահար- մարությունը՝ դատարանների նախագահների լիազորությունների սահմանափակման համատեքստում

ՀՀ արդարադատության նախարարություն

Ուսումնասիրությունը կա- տարված է, ներկայացվել են համապատասխան առաջար- կություններ և, ըստ անհրաժեշտության, օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է ԱԺ-ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, սակայն նախագծի քննարկումների ժամանակ առաջարկվել է նախագիծը հանել շրջանառությունից, նկտի ունենելով ՀՀ Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը:

Ներկայումս նշված հարցերը կարգավորված են 2015թ. փոփոխություններով ՀՀ սահմանադրության 166-րդ հոդվածով:

1.5.2. Ապահովել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշումների մատչելիությունը դատավորների համար

Դատավորների ինքնակառավարման մարմին (համաձայնությամբ)

Էթիկայի հանձնաժողովի որոշումները մատչելի են դատավորների համար

Կատարված է ամբողջությամբ:

Դատական համակարգ ծրագրով հնարավորություն է տրված բոլոր դատավորներին համապատասխան օգտանունով (user name) մուտք գործելու և որոշումներին ծանոթանալու համար.

1.5.3. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի իրավասության շրջանակներում նախատեսել խորհրդատվական գործունեության միջոցով դատավորների վարքագծի կանոնների խախ- տումը կանխարգելող լիազորություններ

Դատավորների ինքնակառավարման մարմին (համաձայնությամբ)

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը իրականացնում է դատավոր- ների վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական գործառույթ

Կատարված է ամբողջությամբ:

Ներկայումս ցանկացած դատավոր կարող է դիմել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին և ստանալ վարքագծի կանոնների խախ- տումը կանխարգելող խորհրդատվություն:

Բացի այդ 21.12.2015 թ. ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքը, որով նախատեսվել է Արդարադատության խորհրդի, Դատարանների նախագահների խորհրդի, դատավորների ընդհանուր ժողովի կոնկրետ դերի ու գործառույթների փոփոխում:

 

1.5.4. Վերապատրաստել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներին դատավորի վարքագծի կանոնների պահպանումն ապահովելու և խախտումները գնահատելու կարողությունները զարգացնելու նպատակով

Դատավորների ինքնակառավարման մարմին (համաձայնությամբ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էթիկայի հանձնաժողովի բոլոր անդամներն առնվազն մեկ անգամ անցել են վերա- պատրաստում

 

 

 

 

 

 

 

 

Կատարված է ամբողջությամբ:

ՀՀ արդարադատության ակադեմիայի կողմից իրականացվում են: էթիկայի հանձնաժողոթվի անդամներևի վերապատրաստումներ՝ հաստատված առարկայական ծրագրերի հիման վրա:

 

 

 

 

 

 

 

 

1.6.1. Համեմատական վիճակագրության և դատավորների ծանրաբեռնվածության գիտական հիմնավորման հիման վրա իրականացնել ուսումնասիրություն՝ բնակիչների թվի և ընդհանուր դատական գոր- ծերի հաշվով դատավորների քանակի և դատավորների ծանրաբեռնվածության հաշվառմամբ նրանց թվի ավելացման կամ հավասարակշռման առաջարկությունների ներկայացման ամար

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Իրականացվել է համեմատելի դատարանակազմություն ունեցող երկրների փորձի` բնակչության թվին համարժեք մեկ դատավորին բաժին ընկ նող դատական գործերի հաշվով դատավորների քանակի և դատավորների ծանրա- բեռնվածության ուսումնա- սիրություն, որի արդյունք- ներով դատավորների թվի փոփոխման վերաբերյալ ներկայացվել է առաջարկություն

Կատարված է մասնակի:

Որոշակի ուսումնասիրություններ կատարվել են դեռևս 2012 թվականին, սակայն հաշվի առնելով 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ դատական իշխանության վերաբերող նոր իրավակարգավորումները, անհրաժեշտություն է առաջացել փոխելու ուսումնասիրությունների ձևաչափը:

Նշված միջոցառումը ըստ ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. մարտ ամիսը:

1.7.3. Դատավորների և դատախազների վերապատրաստման ծրագրերի շրջանակներում ներառել որպես դատավոր և դատախազ գործելու մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև օրենսդրական և դատավարական զարգացումների, դատական պրակտիկային վերաբերող թեմաներով դասընթացներ

 

 

 

 

 

Դատավորների և դատախազների վերապատրաստում իրականացնող հաստատություն

Դատավորները և դատախազ- ները անցնում են պարբերա- կան վերապատրաստում որպես դատավոր և դատա- խազ գործելու մասնագիտա- կան հմտությունների զար- գացմանը, ինչպես նաև օրենսդրական և դատավա- րական զարգացումների, դատական պրակտիկային վերաբերող թեմաներով

Կատարված է ամբողջությամբ:

Արդարադատության Ակադեմիայի կողմից կազմակերպվող բոլոր դասընթացներն ունեն պրակտիկ ուղղվածություն և տեսական գիտելիքներ հաղորդելուն զուգահեռ ուղղված են առավելապես նշված գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների զարգացմանը: Ավելին, Ակադեմիայի կողմից գործնական հմտությունների զարգացումը ոչ պակաս կարևորություն է ստացել նաև դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսուցման ծրագրերում (սկսած 2015 թվականից նաև քննիչների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսուցման ծրագրերում):

Նշված դասընթացներից կարելի է առանձնացնել՝ դատավորների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության արդի հարցերը  և դատական նիստի անցկացման հմտությունները», «Դատական ակտի մշակման հմտություններ», «Դատական քննության անցկացման հմտությունները քրեական դատավարությունում» դասընթացները, դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց համար՝ «Մինչդատական վարույթի ընթացքում դատախազական գործառույթների իրացման հմտությունները», «Դատարանում մեղադրանքի պաշտպանության հմտություններ» դասընթացները:

Ինչ վերաբերում է օրենսդրական և դատավարական զարգացումների վերաբերյալ դասընթացների կազմակերպմանը, ապա դասընթացների արդիականության ապահովման նպատակով Ակադեմիայի կողմից կազմակերպվող բոլոր դասընթացներում անդրադարձ է կատարվում օրենսդրական և դատական զարգացումներին: Այնուամենայնիվ, հարկ է առանձնացնել նաև այն դասընթացները, որոնք վերաբերել են զուտ օրենսդրական և դատավարական զարգացումների ներկայացմանը: Այսպես, 2014 թվականի ընթացքում դատավորների համար կազմակերպվել է «ՀՀ քրեադատավարական նոր օրենսդրությամբ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը» թեմայով դասընթացը, իսկ դատախազների համար՝ «ՀՀ քրեադատավարական նոր օրենսդրությամբ մինչդատական վարույթում դատախազի գործառույթները», «ՀՀ քրեադատավարական նոր օրենսդրությամբ դատական վարույթում դատախազի գործառույթները» դասընթացները: 2014, 2015 թվականների ընթացքում դատավորների թեկնածուների համար կազմակերպվել է «Իրավունքի դատական զարգացման արդի հարցերը» ընդհանուր մասնագիտական դասընթացը, իսկ քրեաիրավական մասնագիտացմամբ դատավորների համար՝ «Դատական վերանայման հարցերը համաձայն ՀՀ քրեադատավարական նոր օրենսդրության», «ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի գործառույթները համաձայն քրեադատավարական նոր օրենսդրության» հատուկ մասնագիտական դասընթացները:

1.7.4. Սերտացնել դատախազների, դատա վորների և փաստաբանների միջև համա- գործակցությունը՝ համատեղ վերապատրաստման դասընթացների և այլ համատեղ միջոցառումների կազմակերպման և իրականացման միջոցով

Դատավորների և դատախազների վերապատրաստում իրականացնող հաստատություն, Դատավորների ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ), ՀՀ գլխավոր դատախազություն

Յուրաքանչյուր տարի կազ- մակերպվում և անցկացվում է դատախազների, դատավորների և փաստաբանների համագործակցությունը և շփումը խթանող առնվազն մեկ միջոցառում

Կատարված է ամբողջությամբ:

2016 թվականի ընթացքում Արդարադատության ակադեմիայի և փաստաբանական դպրոցի հետ համատեղ կազմակերպվել են «Եվրասիական տնտեսական միության իրավունքը և դատարանի դերը դրա կայացման և զարգացման գործում» դասընթացը, որոնք ուղղված են փաստաբանական համայնքի և դատական իշխանության ներկայացուցիչների միջև համագործակցության զարգացմանը:

1.10.1. Ուսումնասիրել դատավարական իրավունքների չարաշահման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հարցում միջազգային փորձը

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել են համապատասխան առաջարկներ:

Կատարված է ամբողջությամբ:

Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և 20.07.2016թ. ՀՀ ԱԺ է ներկայացվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը:

 

1.11.2. Իրականացնել փաստաթղթերի թվայնացման համար անհրաժեշտ ծրագրային և տեխնիկական ապահովում

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Էլեկտրոնային շրջանառությունն ապահովող համակարգը ներդրված է

Կատարված չէ:

Միջոոցառման չկատարման պատճառը համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությունն է: Ներկայումս ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ  USID-ի հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն և  2017 թվականի ընթացքում ֆինանսավորումը  կտրամադրվի:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. հունիս ամիսը:

1.11.3. Առանձին դատարաններում փորձարկել փաստաթղթերի թվայնացման համակարգն ու վերացնել ծրագրային թերությունները

 

 

ՀՀ դատական դեպարտամենտ

Փաստաթղթերի թվայնացման համակարգը փորձարկվել է և ծրագրային թերությունները վերացվել են

Կատարված չէ:

Միջոոցառման չկատարման պատճառը համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությունն է: Ներկայումս ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ  USID-ի հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն և  2017 թվականի ընթացքում ֆինանսավորումը  կտրամադրվի:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. սեպտեմբեր ամիսը:

1.11.4. Փաստաթղթերի թվայնացման համակարգն ամբողջությամբ կիրառել բոլոր դատարաններում

 

 

ՀՀ դատական դեպարտամենտ

Թվայնացված փաստաթղթե- րի շրջանառություն ապահո- վող համակարգն ամբողջու- թյամբ կիրառվում է բոլոր դատարաններում

Կատարված չէ:

Միջոոցառման չկատարման պատճառը համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությունն է: Ներկայումս ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ  USID-ի հետ  ձեռք է բերվել պայմանավորվածություն և  2017 թվականի ընթացքում ֆինանսավորումը  կտրամադրվի:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. դեկտեմբեր ամիսը:

1.11.5. Իրականացնել դատավորների և դատական ծառայողների վերապատրաստում` փաստաթղթերի թվայնացման համակարգի կիրառման թեմայով

Դատավորների և դատախազների վերապատրաստում իրականացնող հաստատություն

Դատավորները և դատական ծառայողները վերապատ- րաստվել են

Կատարված չէ:

Միջոոցառման չկատարման պատճառը կապված է 1.11.2 կետի չկատարմամբ: Վերապատրաստումները հնարավոր կլինի կազմակերպել թվայնացման համապատասխան համակարգերի առկայության պայմաններում:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. մարտ ամիսը:

 

2. ՔՐԵԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 

 

Գործողություն 

Պատասխանատու
մարմին
 

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ 

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները 

2.1.2. Մշակել ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծ

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենսգրքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Կաքտարված է մասնակի:

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը  2015 թվականի օգոստոսի 6-ին դրել է շրջանառության մեջ: 2015 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը նախագծի հայեցակարգային հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան քննարկում է ունեցել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: 2015 թվականի սեպտեմբերի 8-ին և 9-ին Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցության հետ (GIZ) համատեղ կազմակերպվել և անցկացվել են քննարկումներ քրեական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ:

ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության 2016 թվականի հուլիսի 22-ի թիվ 01/9331-16 գրությամբ ներկայացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմ կարծիքի, սակայն դեռևս համապատասխան դիտողություններ կամ առաջարկություններ չեն ստացվել:

Միջոցառման կատարման ուշացումը պայմանավորված է շահագրգիռ մարմիններից համապատասխան դիրքորոշումները ուշ ստանալու հանգամանքով:  

2.3.1. Մշակել պրոբացիայի ծառայության գործունությունը կարգավորող իրավական ակտի նախագիծ 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Պրոբացիայի ծառայության գործունությունը կարգավո- րող իրավական ակտի նա- խագիծը ներկայացվել է ընդունման

Կատարված է ամբողջությամբ:

«Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման» hայեցակարգը 2015 թվականի ապրիլի 30-ին թիվ 19 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: ՀՀ ԱՆ կողմից մշակվել և փորձաքննության է ուղարկվել Պրոբացիայի մասին ՀՀ օրենքի նախագիծը: 2016 թվականի մարտի 17-ին նախագիծն ուղարկվել է ՀՀ կառավարություն և կառավարության հաստատումից հետո կուղարկվի Ազգային ժողով: 2016 թ. մարտի 31-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացնելով պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ իրավական փաթեթը՝ ուղարկել է Ազգային ժողովի հաստատմանը: 2016 թ. ապրիլի 7-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ իրավական փաթեթը, իսկ 2016 թ. մայիսի 17-ին պրոբացիայի վերաբերյալ նախագծերի փաթեթն ընդունվեց ամբողջությամբ: 2016 թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահը ստորագրել է <<Պրոբացիայի մասին>> oրենքը: ՀՀ կառավարության կողմից 2016 թվականի մայիսի 26-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում պրոբացիայի պետական ծառայություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշման մեջ լրացումներ և 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1256-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 555-Ն որոշումը: Զուգահեռաբար պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքները շարունակում են իրականացվել: 2015 թվականի հունիսի 17-ին մեկնարկել են պրոբացիոն ծառայության փորձարկումները Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում: Փորձարկումները իրականացվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի հիման վրա: Փորձարկման շրջանակներում կիրառվելու են նաև էլեկտրոնային հսկողության սարքեր: Իրականացվելու են վերասոցիալականացման ծրագրեր: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպվել են վերապատրաստման  դասընթացներ քրեակատարողական ծառայողների, դատավորների և դատախազների համար:

2.3.2.Մշակել պրոբացիայի ծառայության աշխատակիցների շարունակական մասնագիտական ուսուցման համակարգ

ՀՀ արդարադատության նախարարություն

Մասնագիտական ուսուցման համակարգը մշակված է

Կատարված է մասնակի:

Միջոցառման կատարման ձգձգումը պայմանավորված էր Պրոբացիայի օրենսդրական փասթեթը ընդունող մարմնի կողմից նախատեսված ժամկետներից ուշ ընդունելու հանգամանքով:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. մարտ ամիսը:

2.4.1. Ուսումնասիրել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբե րյալ որոշում կայացնող մարմինների համակարգը պարզեցնելու և յուրաքանչյուր մարմնի գործառույթները հստակեցնելու հնարավորությունները

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրավական ակտերի նախագծերը ներկայացվել են ընդունման

Կատարված է մասնակի (2016թ. նոյեմբերի 30-ի դրությամբ)

Խնդրո առարկա հարցի վերաբերյալ ուսումնասիրությունը կատարվել է, ինչի արդյունքում մշակվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի փաթեթը, որը 2016 թվականի մարտի 17-ին ներկայացվել է շահագրգիռ մարմիններին` կարծիքի:

 

2.4.2. Սահմանել այն օբյեկտիվ չափանիշները, որոնց հիման վրա համապատասխան մարմինները պետք է որոշեն դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ընդունման

Կատարված է մասնակի[2] (2016թ. նոյեմբերի 30-ի դրությամբ)

Խնդրո առարկա հարցի վերաբերյալ ուսումնասիրությունը կատարվել է, ինչի արդյունքում մշակվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի փաթեթը, որը 2016 թվականի մարտի 17-ին ներկայացվել է շահագրգիռ մարմիններին` կարծիքի:

 

2.4.3. Սահմանել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգ

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Կատարված է մասնակի (2016թ. նոյեմբերի 30-ի դրությամբ)

Խնդրո առարկա հարցի վերաբերյալ ուսումնասիրությունը կատարվել է, ինչի արդյունքում մշակվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի ՆՀ-163-Ն հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի և  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1304-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի փաթեթը, որը 2016 թվականի մարտի 17-ին ներկայացվել է շահագրգիռ մարմիններին` կարծիքի:

 

2.5.1. Վերանայել ներկայումս բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի լիազորությունները և սահմանել վերջինիս գործունեության իրավական ընթացակար-գերը

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է այն ընդունող մարմնին

Կատարված է մասնակի:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որը նախատեսում է ընդունել համապատասխան իրավական ակտ, որով պետք է վերանայվի  բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի լիազորությունները և կսահմանվեն  վերջինիս գործունեության իրավական ընթացակարգերը:

 

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. հունիս ամիսը:

2.5.2.Սահմանել ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման վերաբերյալ դատական գործերի քննության արդյունավետ կարգ

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որը ներկայացվել  ՀՀ կառավարության աշխատակազմ:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. հունիս ամիսը:

3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 

3.6.2. Մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծ

ՀՀ արդարադատության նախարարություն

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգիրքը ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության 2016 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 01/19.3/15761-16 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարություն:

 

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. մարտ ամիսը: 

           

 

4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գործողություն

Պատասխանատու
մարմին

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները

4.1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին

4.1.1. Փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը 

Կատարված է մասնակի:

ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության են արժանացել հետևյալ նախագծերը.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է «Ապահովված իրավունք» ինստիտուտի ներդրումը, որը ուժի մեջ է մտել 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:

Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի իրավական կարգավորումը պարունակող ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ոչ նյութական վնաս) ընդունվել է ԱԺ-ի կողմից, որն ուժի մեջ է մտել 2016 հունվարի 1-ից:

 

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (էլեկտրոնային առևտուր) ԱԺ-ի կողմից 11.05.2016թ. ընդունվել է առաջին ընթերցմամբ։ 2-րդ ընթերցմամբ ընդգրկված է 13.06.2016թ. արտահերթ նիստի օրակարգում։

 

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (գրավ) ԱԺ-ի կողմից 08.12.2015թ. ընդունվել է առաջին ընթերցմամբ։ 2-րդ ընթերցմամբ ընդգրկված է 13.06.2016թ. արտահերթ նիստի օրակարգում։

 

ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և ՀՀ կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը (դելիկտներ, սերվիտուտ)։

 

ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և շահագրգիռ մարմիններին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր (անհիմն հարստացում, համատեղ սեփականություն, կառուցապատում, հարևանային իրավունք, մտավոր սեփականության իրավունք, միջազգային մասնավոր իրավունք), որոնք լրամշակվում են։

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. հունիս ամիսը: 

4.2. Հստակեցնել քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացը կարգավորող կանոնները` սահմանելով նաև ապացույցների վերաբերելիության կամ թույլատրելիության հարցերի լուծումը, այդ թվում` ապացույցների կազմից ապացույցը հանելու գործն ըստ էության լուծող դատական ակտում հիմնավորելու պահանջ

4.2.1. Փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում

ՀՀ արդարադատության նախարարություն 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը 

Կատարված է ամբողջությամբ:

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի նախագիծը Ազգային Ժողով է ներկայացվել 20.07.2016 թվականին: ՔԴՕ նախագծի 8-րդ գլուխը (53-86-րդ հոդվածներ) ամբողջությամբ վերաբերում է ապացուցման գործընթացին և հստակ կանոններ է սահմանում ապացուցյների վերաբերելիության (ՔԴՕ նախագծի 54-րդ հոդված) և թույլատրելիության (ՔԴՕ նախագծի 55-րդ հոդված) համար, այդ թվում այլ հստակեցնող իրավակարգավորումներ ապացուցման գործընթացի համար: 

4.3. Սահմանել քաղաքացիական դատավարությունում վերադաս դատարանի կողմից դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու դեպքում ստորադաս դատարանում գործերի քննության կարգի առանձնահատկությունները

4.3.1. Փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում

ՀՀ արդարադատության նախարարություն 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը 

Կատարված է ամբողջությամբ:

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի նախագիծը Ազգային Ժողով է ներկայացվել 20.07.2016 թվականին:

ՔԴՕ նախագծով մանրամասն կարգավորման են ենթարկվել վերադաս դատարանի կողմից դատական ակտը բեկանելիս և գործը նոր քննության ուղարկելիս առաջին ատյանի դատարանում այդ գործի քննության ընթացակարգերը, մասնավորապես՝  գործի նոր քննության ժամանակ ապացույցներ ներկայացնելու կարգը, հայցի հիմքը կամ առարկան փոխելու սահմանափակումները, մի շարք այլ դատավարական կանոնների մանրամասն կանոնակարգումներ: 

4.4. Մշակել նախնական դատական նիստի առավել ամբողջական կանոններ

4.4.1. Փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում

ՀՀ արդարադատության նախարարություն 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը 

Կատարված է ամբողջությամբ:

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի նախագիծը Ազգային Ժողով է ներկայացվել 20.07.2016 թվականին:

Նախնական դատական նիստի ընթացակարգերը կանոնակարգված են ՔԴՕ նախագծի 16-րդ գլխով՝ 151-159-րդ հոդվածներ:  Սահմանվել են նախնական դատական նիստի ընթացքում դատարանի գործողությունների կատարման հաջորդականությունը: Ըստ որում նախատեսվել է, որ նախնական դատական նիստը պետք է ունենա երկու նպատակ՝ ապացուցման պարտականության բաշխում և ապացույցների հավաքում: Որոշակի դատավարական գործողությունների սպառիչ ցանկ է նախատեսվել, որոնք իրականացվում են բացառապես նախնական նիստի շրջանակներում (ՔԴՕ նախագծի 153-րդ հոդված): 

4.5. Ուսումնասիրել քրեական գործով ձեռք բերված ապացույցների` քաղաքացիական դատավարության ընթացքում օգտագործման թույլատրելիության հարցը

4.5.1. Փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում

ՀՀ արդարադատության նախարարություն 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը 

Կատարված է ամբողջությամբ:

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի նախագիծը Ազգային Ժողով է ներկայացվել 20.07.2016 թվականին:

ՔԴՕ նախագծի 57-րդ հոդվածով սահմանվել է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված որոշակի արարքների և դրանք կատարած անձանց վերաբերյալ փաստերն այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն:  

 

5. ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գործողություն

Պատասխանատու
մարմին

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները

5.2.1.Իրականացնել դատական նիստերի նշանակման առաջնահերթությունների սահմանման բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրություն

ՀՀ արդարադատության նախարարություն

Ուսումնասիրության արդյունքում բացահայտված են դա տական նիստերի նշանակման առաջնահերթությունների սահմանման առավել արդյունավետ եղանակները

Կատարվել է մասնակի:

Համապատասխան ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ ՔԴՕ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում: Քննարկումների արդյունքում որոշվել է առավել հստակ և արդյունավետ դատավարական կարգ սահմանելու նպատակով  սահմանել ընդհանուր կանոն՝ ողջամիտ ժամկետում դատական քննությունն անցկացնելը, իսկ առանձին վարույթներով սահմանվել են դատական նիստերի նշակաման առավել սեղմ ժամկետներ: Օրինակ՝ քաղաքացուն հարկադիր հետազոտության և/կամ բուժման ենթարկելու վարույթով ամրագրվել է, որ դատարանը վեճը պետք է լուծի դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, իսկ դիմողի համապատասխան միջնորդության դեպքում՝ ընդհուպ մինչև 24 ժամվա ընթացքում: Սահմանվել են առանձին դատավարական գործողություններ կատարելու համար ճշգրիտ ժամկետներ, որի արդյունքում կապահովվի առաջին ատյանի դատարանում գործերի ողջամիտ քննության ժամկետը։ Վերաքննիչ և վճռաբեկ վարույթների համար սահմանվել են կոնկրետ ժամկետներ։

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. մարտ ամիսը:

5.3. Ուսումնասիրել սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա դատական ակտերի վերանայման ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև սահմանադրական դատարանների կողմից դատական հանձնարարականներ տալու վերաբերյալ միջազգային փորձը

5.3.1. Կատարել համապատասխան ուսումնասիրություն

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրականացված ուսումնասիրության արդյունքում մշակվել են համապատասխան առաջարկներ և ըստ անհրաժեշտության օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Կատարվել է մասնակի:

Կատարված ուսումնասիրության արդյունքում ՀՀ դատավարական օրենսդրությամբ նախատեսվել է, որ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դա դիտարկվում է որպես նոր հանգամանք և հիմք է դատական ակտի վերանայման համար:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. հունիս ամիսը:

5.4.2. Դատավարական օրենսգրքերում հստակեցնել փորձագետին հարցաքննելու և փորձագետի մասնագիտական որակների ու եզրակացության անհրաժեշտությունը պարզելու դատավարական կանոնները

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի (օրենքների) նախագիծը (նախագծերը) ՀՀ կառավարության կողմից ներկայացված է (են) ԱԺ-ի քննարկմանը

Կատարվել է ամբողջությամբ:

ՀՀ քէաղաքացիական դատավարության օրենսգիրքի նախագիծը Ազգային Ժողով է ներկայացվել 20.07.2016 թվականին:

ՔԴՕ նախագծի 80-րդ հոդվածով սահմանվում է փորձագետի հարցաքննության կարգը, թե ինչպիսի հարցերի շուրջ է վերջինս իրավասու ցուցմունք տալ: ՔԴՕ նախագծի 81-րդ հոդվածով հստակեցվել է փորձաքննություն նշանակելու ընթացակարգը, իսկ 84-րդ հոդվածով՝ փորձագետի եզրակացության դեմ առարկելու հնարավորությունը և 85-րդ հոդվածով՝ լրացուցիչ և կրկնակի փորձաքննություն

5.5.2. Սահմանափակել փակ և կիսափակ տիպի քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորությունը` նախատեսելով արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիքներ

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Կատարվել է մասնակի:

Ներկայումս մշակման փուլում է ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի նախագիծը, որով անդրադարձ կկատարվի նշված խնդրի լուծմանը:

Սույն միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. դեկտեմբեր ամիսը:

5.6. Ներդնել դատական ծախսերի բաշխման արդար, թափանցիկ և հստակ համակարգ.

5.6.1. Փոփոխություններ կատարել դատավարական օրենսգրքերում

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի (օրենքների) նախագիծը (նախագծերը) ՀՀ կառավարության կողմից ներկայացված է (են)ԱԺ-ի քննարկմանը

Կատարված է ամբողջությամբ:

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի նախագիծը Ազգային Ժողով է ներկայացվել 20.07.2016 թվականին:

ՔԴՕ նախագծում 10-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է դատական ծախսերին: ՔԴՕ նախագծի 100-րդ հոդվածով կանոնակարգվում է դատական ծախսերի հետ կապված պահանջներ ներկայացնելու ընթացակարգը, իսկ  ՔԴՕ նախագծի 101-105-րդ հոդվածներով սահմանվում են իրավահարաբերություններ՝ կապված գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման, հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կար­ճելու դեպքում դատական ծախսերի բաշխման, երրորդ անձանց կող­մից դատական ծախսերի հատուցման, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում դատական ծախսերի բաշխման և դատարանի կրած դատական ծախսերի փոխհատուցման հետ գործին մասնակցող անձանց կողմից:

5.7.2. Հիմնվելով ուսումնասիրության արդյունքների վրա՝ կատարել անհրա- ժեշտ օրենսդրական փոփոխություններ դատական ծանուցումերի առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Կատարված է ամբողջությամբ

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի նախագիծը Ազգային Ժողով է ներկայացվել 20.07.2016 թվականին:

Բացի այդ ՔԴՕ նախագծի 9-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է դատական ծանուցումների ինստիտուտին: Մանրամասն սահմանվել են այն դեպ­քերը, երբ անձը քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով համար­վում է պատշաճ ծանուցված՝ առանց ծանուցագիրը փաստացի ստանալու: Սահման­վել են նաև ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու հետևանքները. ծանուցագիրը ստանալուց հրաժարվելը հավաuարեցվում է այն հանձնված լինե­լուն։

Որպես ծանուցման լրացուցիչ եղանակ, սահմանվել է բջջային հեռախոսով ծանուցումը կատարելու հնարավորություն: Նախագծի համաձայն՝ դատավարության մասնակիցները դատարանին կարող են գրավոր ներկա­յացնել իրենց բջջային հեռախոսի համարը՝ խնդրելով դատարանին դատական ծանուցումը կատարել հեռախոսակապի միջոցով:

Սահմանվել է նաև դատական ծանուցման մեխանիզմ այն դեպքերի համար, երբ դատավարության մասնակիցը գտնվում է կալանավայրում, ազատա­զրկման վայ­րում, զորամասում, կարգապահական գումարտակում կամ բուժական հիմնար­կում ստանում է ստացիոնար բուժում: Նախագծի համաձայն՝ այդ  դեպքում դատական ծանուցագիրը պետք է ուղարկվի այդ հաստատությունների հասցեներով: Այդ հաս­տա­տությունների վար­չա­կազմերը դատա­կան ծանուցագիրը ստանալուն պես պար­տա­վոր են այն հանձնել հասցեատիրոջը:

Որպես նորարարություն նախագծում նախատեսվել է նաև վերջին շրջանում զարգացած երկրներում կիրառվող պայմանագրային ծանուցման մեթոդիկան, սահմանվել է, թե ինչ ընթացակարգով է տեղի ունենում պայմանագրային ծանուցումը և երբ է այդ դեպքում անձը համարվում պատշաճ ծանուցված։

5.8. Կատարելագործել դատական քննության պարզեցված ընթացակարգերը

5.8.1. Փոփոխություններ կատարել դատավարական օրենսգրքերում

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Օրենքի (օրենքների) նախագիծը (նախագծերը) ՀՀ կառավարության կողմից 16 ներկայացված է (են) ԱԺ-ի քննարկմանը

Կատարված է ամբողջությամբ

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի նախագիծը Ազգային Ժողով է ներկայացվել 20.07.2016 թվականին:

Հաշվի առնելով պարզեցված վարույթների կատարելագործման անհրաժեշտությունը, որը կնպաստի  արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը, ՀՀ ՔԴՕ նախագծում որոշակի փոփոխություններ են նախատեսվել պարզեցված վարույթների դեպքում։

 Մասնավորապես, նախագծում ավելացվել են երկու նոր պարզեցված վարույթներ։ Դրանք են պարզեցված վարույթը և հեռակա դատաքննությունը։

Նախագծում նախատեսված պարզեցված վարույթը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այդպիսին չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ։ Սույն կանոնը նախատեսում է նաև բացառություններ, որոնց առկայության դեպքում գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, դրանք են հանդիսանում՝

1) առկա է  գործին մասնակցող անձանց, վկաներին կամ փորձագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.

2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց, որը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով.

3) առկա է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.

4) ներկայացվել է խմբային հայց.

5) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձանց կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստեր:

Դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են պարզեցված վարույթի գլխի դրույթներով:

Որպես նոր վարույթի տեսակ նախատեսվել է նաև հեռակա դատաքննությունը։ Հեռակա դատաքննությունը ևս ամրագրվել է առանձին գլխով։ Հեռակա դատաքննություն կարող է կիրառվել այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը հայցվորի, իսկ գործին մի քանի հայցվորների մասնակցության դեպքում` նրանց բոլորի համաձայնությամբ, իրավունք ունի կիրառել հեռակա դատաքննություն այն դեպքերում, երբ ծանուցված պատասխանողը չի ներկայացել նախնական դատական նիստին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու, գործն իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա քննելու կամ դատական նիստն իր բացակայությամբ անցկացնելու մասին միջնորդություն:

Ինչ վերաբերվում է արագացված դատաքննությանը և վճարման կարգադրությունների վարույթներին, ապա այս վարույթները ևս էական փոփոխության են ենթարկվել։ Մասնավորապես, լրամշակվել են վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումին ներկայացվող պահանջները` դրանցում ընդգրկելով նաև դիմողի հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռող որոշակի տվյալները: Իսկ գործող դատավարական օրենքում օգտագործվող «պատասխանող» բառը փոխարինվել է առավել ընդունելի «պարտապան» բառով, քանի որ կասկած չի հարուցում այն ճշմարտությունը, որ հատուկ վարույթներում չի կարող լինել պատասխանող կողմ:   

Լրամշակման են ենթարկվել նաև վճարման կարգադրություն արձակելը մերժելու համար հիմք հանդիսացող դեպքերը: Այսպես, ի տարբերություն գործող կարգավորումների, դրանց շարքում են ներառվել նաև հայցադիմումի ընդունումը մերժելու, հայցադիմումը վերադարձնելու, ինչպես նաև հայցն առանց քննության թողնելու հիմք հանդիսացող հանգամանքները և այն դեպքը, երբ առկա է նույն անձանց վերաբերյալ, միևնույն հիմքերով և միևնույն պահանջի մասին օրենքով սահմանված ժամկետում չբողոքարկված վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումի մերժման մասին որոշում: 

Նախագծում առկա նորամուծություններից մեկն էլ այն է, որ վճարման կարգադրությունը արձակելը մերժելու մասին որոշումը դիտարկվել է որպես բողոքարկման ենթակա բացառապես պարտապանի կողմից՝ մեկ ամսվա ընթացքում սկսած այն օրվանից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ արձակված վճարման կարգադրության մասին:  

Քննարկվող վարույթի շրջանակներում հստակեցվել են նաև այն դեպքերը, թե  երբ է վճարման կարգադրությունը կորցնում իր ուժը և ինչպիսին է դրա դատավարական կարգը: Մասնավորապես, եթե ներկայումս վճարման կարգադրության վերացման միակ հիմք է դիտարկվում պարտապանի կողմից առարկություն ներկայացնելու դեպքը, ապա նախագծում որպես վճարման կարգադրության վերացման հիմք նախատեսվել են այն դեպքերը, երբ պարտապանը կատարել է վճարման կարգադրությունից բխող պահանջը, ինչպես նաև երբ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը հնարավոր չի եղել առաքել պարտապանին: Ընդ որում, սահմանվել է, որ վճարման կարգադրությունը վերացնելու մասին դատարանը կայացնում է որոշում` դրանով իսկ որոշակիացնելով դատարանի գործողությունները:    

5.9. Վերանայել հայցն առանց քննության թողնելու և գործի վարույթի կարճման հիմքերը

5.9.1. Փոփոխություններ կատարել դատավարական օրենսգրքերում

ՀՀ արդարադատության նախարարություն

Դատավարական օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել են ԱԺ-ի քննարկմանը

Կատարված է ամբողջությամբ

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի նախագիծը Ազգային Ժողով է ներկայացվել 20.07.2016 թվականին:

ՔԴՕ նախագծի 165-րդ հոդվածով վերանայվել են հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը, իսկ 166-րդ հոդվածով՝ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու կարգը և հետևանքները:

 

ՔԴՕ  նախագծի 167-րդ հոդվածով վերանայվել են գործի վարույթը կարճելու հիմքերը, իսկ 168-րդ հոդվածով սահմանվել են գործի վարույթը կարճելու կարգը և հետևանքները:

5.10. Հստակեցնել միմյանց հետ կապված պահանջների ընդդատության կանոնները

5.10.1. Փոփոխություններ կատարել քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերում

ՀՀ արդարադատության նախարարություն

Դատավարական օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը ՀՀ կառավարության կողմից ներկայացվել են ԱԺ-ի քննարկմանը

Կատարված է ամբողջությամբ

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի նախագիծը Ազգային Ժողով է ներկայացվել 20.07.2016 թվականին:

Միմյանց հետ կապված պահանջների ընդդատության կանոնների հստակեցումը նախատեսվել է ՔԴՕ նախագծի 17-րդ հոդվածում, որը վերաբերում է միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործերի ենթակայությանը: Նույն հոդվածում կանոնակարգում է ստացել հիմնական և ածանցյալ պահանջների ինստիտուտը:

5.11.1. Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով որոշակիացնել քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների բողոքարկման ինստիտուտը, պարզելով այն հարցը, թե այդ բողոքները պետք է ընդդատյա լինեն վարչական, թե ընդհանուր իրավասության դատարանին:

ՀՀ արդարադատության նախարարություն

Իրականացված ուսումնասիրության արդյունքում մշակվել են համապատասխան առաջարկներ և ըստ անհրաժեշտության օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Կատարված է մասնակի:

Իրականացվել է քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների դեմ դատարան բերվող բողոքների ընդդատության հարցի վերաբերյալ ուսումնասիրություն: Հիմք ընդունելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 վարչական գործով արտահայտած իրավական դիրքորոշումը  և միջազգային փորձը իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առավել նպատակահարմար է քրեակատարողական հիմնարկի պետի որոշումների դեմ բողոքները ընդդատյա լինեն ընդհանուր իրավասության դատարանին: Նախատեսվող օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի շրջանակներում:

Սույն միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. հունիս ամիսը:

5.12.1. Դատական ակտերի որոնման համակարգը հարստացնել հանգուցային բառերով և ինդեքսներով դատական որոշումները որոնելու հնարավորությամբ

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատական դեպարտամենտ

Էականորեն ընդլայնվել են դատական ակտերի որոնման համակարգի որոնողական հնարավորությունները, որոնք հնարավորություն են տալիս առավել արագ և դյուրին գտնել անհրաժեշտ որոշումները

Կատարված է ամբողջությամբ:

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ 2013-2015թթ. իրականացված՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում բարելավվել են DataLex (www.datalex.am) դատական-տեղեկատվական համակարգի որոնողական կարողությունները: Այս նախաձեռնությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և ՀՀ դատական դեպարտամենտի համատեղ ջանքերով:

Համակարգի բարելավման արդյունքում ստեղծվել է «ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան» բաժինը, որտեղ հնարավոր է հեշտությամբ փնտրել և գտնել քրեական, քաղաքացիական, վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի մայր որոշումները, ինչպես նաև քաղաքացիական և վարչական գործերով միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ, իսկ քրեական գործերով՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումները՝ սկսած 2006 թվականից: Որոնումը հնարավոր է իրականացնել ոչ միայն կոնկրետ գործի տվյալներով, ինչպես նախկինում էր, այլև որոնման համակարգում առկա «ֆիլտրերով» (Միջազգային փաստաթղթեր, ՀՀ Սահմանադրություն, ներպետական ճյուղային օրենսդրություն, տեքստային որոնում հստակ բառով, բառի բացառմամբ, ընտրված բոլոր բառերով կամ դրանցից մեկով): Որոնման համակարգը նման է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների որոման HUDOC համակարգին: «ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների շտեմարան» բաժինն անընդհատ, օպերատիվ կերպով թարմացվում է, ինչը նշանակում է, որ ստորագրվելուց և կողմերին ուղարկվելուց անմիջապես հետո ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումը մուտք է արվում համակարգ և հասանելի է դառնում իրավակիրառողին:

DataLex (www.datalex.am) դատական-տեղեկատվական համակարգի որոնողական կարողությունների բարելավման աշխատանքների շրջանակներում փոփոխվել է նաև դատական գործերի որոնման համակարգը: Մասնավորապես, «Վճռի բովանդակություն» բաժնում հնարավոր է դարձել տեքստային որոնում իրականացնել հստակ բառով, բառի բացառմամբ, ընտրված բոլոր բառերով կամ դրանցից մեկով: Բարելավվել են «ՄԻԵԴ գործերի որոնում» և «Նմանատիպ գործերի որոնում» բաժինները: Նախատեսվում է առաջիկայում կատարելագործել նաև այս բաժինների որոնման համակարգերը և իրավակիրառողին հնարավորություն տալ հեշտությամբ գտնել ներպետական դատարանի կողմից կիրառված ՄԻԵԴ վճռի կետը, հնարավորության դեպքում՝ դրա հայերեն թարգմանությամբ:

DataLex (www.datalex.am) դատական-տեղեկատվական համակարգի որոնողական կարողությունների բարելավման աշխատանքների շրջանակներում ամբողջությամբ մուտքագրվել են 2006-2015թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի բոլոր նախադեպային որոշումները՝ համապատասխան չափանիշներով, այն է՝ Միջազգային փաստաթղթեր, ՀՀ Սահմանադրություն, ներպետական ճյուղային օրենսդրություն, տեքստային որոնում հստակ բառով, բառի բացառմամբ, ընտրված բոլոր բառերով կամ դրանցից մեկով:

Ձեռք են բերվել երկու server և մեկ անվտանգության համակարգ, որոնք օգտագործվում են բացառապես DataLex (www.datalex.am) դատական-տեղեկատվական համակարգի համար: Վերափոխվել է DataLex (www.datalex.am) դատական-տեղեկատվական համակարգի որոնման ծրագիրը (soft)-ը: Ծրագրի (soft)-ի վերափոխման բոլոր աշխատանքներն իրականացվել են ՀՀ դատական դեպարտամենտի հետ խորհրդակցությունների արդյունքում:

5.12.2. Միջոցառումներ ձեռնարկել դատական ակտերի որոնման համակարգում դատավարության մասնակիցների անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ դատական դեպարտամենտ

Դատական ակտերի որոնման համակարգում դատավարության մասնակիցների անձնական տվյալները պաշտպանված են

Կատարված է ամբողջությամբ:

ԴատաԼեքս դատական-տեղեկատվական համակարգում անձնական տվյալները «փակվել» են 2015 թվականի մայիսի 18-ին ընդունված և 2015 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների հիման վրա, որոնք սահմանում են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:

ԴատաԼեքս-ը դատական-տեղեկատվական համակարգ է, որը հնարավորություն է տալիս մանրամասն տեղեկություններ ստանալ Հայաստանի Հանրապետության բոլոր ատյանների դատարաններում քննվող գործերի վերաբերյալ, տեղեկանալ գործի կարգավիճակին և պատմությանը, ուսումնասիրել ժամկետները, որոշումները, ինչպես նաև վերջնական դատական ակտերի ամբողջական տեքստերը: Այլ խոսքով՝ «ԴատաԼեքս» դատական-տեղեկատվական համակարգի միջոցով ապահովվում է դատավարական որոշումների և ժամկետների, ինչպես նաև դատական ակտերի հրապարակայնությունը:

 Դատավարական որոշումների և ժամկետների, ինչպես նաև դատական ակտերի հրապարակայնությունը չի ենթադրում այնպիսի տեղեկության հրապարակում, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:

ԴատաԼեքս-ը դատական-տեղեկատվական համակարգում անձնական տվյալները մշակված են այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու, տվյալ դեպքում՝ դատավարական որոշումների ու ժամկետների, ինչպես նաև դատական ակտերի հրապարակայնության ապահովման համար:

Հատկանշական է, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ: Արգելվում է անձնական տվյալների մշակումը, եթե տվյալները մշակելու նպատակին հնարավոր է հասնել ապանձնավորված կերպով:

5.13. Դատարանների վարչական շենքերի բաց գոտիներում դատախազների և փաստաբանների հա- մար նախատեսել առանձին սենյակ

 

ՀՀ դատական դեպարտամենտ

Դատարանների վարչական շենքերի բաց գոտիներում դատախազների և փաստաբանների համար հատկացված է առանձին սենյակ

Կատարվել է մասնակի:

ՀՀ դատարանների 95%-ն ապահովված է նման սենյակներով, իսկ 5%-ը կազմող դատարաններում հնարավոր չի եղել ապահովվել՝ շենքային սահմանափակ հնարավորություններով պայմանավորված:

 

6. ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գործողություն 

Պատասխանատու
մարմին
 

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ

Չափանիշի իրացումը հաստատող տվյալները

6.1.1. Անվճար իրավաբանական օգնության տրամադրման համար մշակել չա- փանիշներ, որոնց հիման վրա հնարա- վոր կլինի գնահատել անձի գույքային դրությունը 

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ) 

Ուսումնասիրությունը կատարված է, առաջարկություն- ները ներկայացված են 

Կատարված է ամբողջությամբ:

Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է հետևյալը.

2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների մասին ՀՕ-339-Ն ՀՀ օրենքի այն դրույթը, որով քաղաքացիական (վարչական, սահմանադրական) գործերով պետք է տրամադրվի հանրային պաշտպան անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում (վերը նշված օրենքի 30-րդ հոդվածի «Անցումային դրույթներ» 3-րդ մաս, որով 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում նշված օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված Փաստաբանության մասին օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետը):

Սույն կետի իմաստով անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց։

«Փաստաբանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխոություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (12.08.2016թ. թիվ 01/19/10222-16 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարություն) այս չափանիշների ստուգման (անվճարունակության փաստը ստուգելու) նպատակով ՀՊԳ ղեկավարի կողմից հարցումներ են կատարվում՝ պետական մարմիններին:

Ոստիև, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետը բավարար է գնահատելու անվճար իրավաբանական օգնություն հայցող անձի գույքային դրությունը, և այս կապակցությամբ լրացուցիչ չափանիշներ մշակելու անհրաժեշտությունը բացակայում է: 

6.1.2. Իրականացնել կարիքների գնահատում՝ պարզելու անվճար իրավաբանական օգնության ծավալները և հանրային պաշտպանների անհրաժեշտ թվաքանակը

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

Կատարվել է ամբողջությամբ:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը 2015 թվականին իրականացրել է Հայաստանում անվճար իրավաբանական օգնության ծառայությունների գործող համակարգի, այդ թվում` անվճար իրավաբանական օգնության ծառայությունների միջազգային լավագույն փորձի, ինչպես նաև ֆինանսական դժվարությունների ուսումնասիրություն։ Ուսումնասիրությունը ներկայացնում է նաև առաջարկություններ՝ ուղղված Հայաստանում անվճար իրավաբանական օգնության համակարգի կատարելագործմանը։ Ուսումնասիրությամբ առաջարկվել է նաև ավելացնել հանրային պաշտպանների թիվը:

2016թ. հունվարին 5 հաստիքով ավելացել է հանրային պաշտպանների թվաքանակը: 2012թ.-2015թ. հանրային պաշտպանի գրասենյակն աշխատել է 50 հաստիքով։ Այդ ընթացքում նույն կազմով իրավաբանական օգնության արդյունքում գործերի աճը եղել է հետևյալը՝

2012թ.- քրեական գործեր՝ 3102, իսկ քաղաքացիական՝ 17.

2015թ.-քրեական գործեր՝ 4600, իսկ քաղաքացիական՝ 2588։

Ինչ վերաբերվում է վերը նշված միջոցառման օբյեկտիվ վերստուգելի չափորոշչին (Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը), ապա կարծում ենք, որ այն տվյալ միջոցառման համար հնարավոր չէ կիրառել, քանի որ խոսքը գնում է ուսումնասիրությունների վերաբերյալ, սիկ ՀՊԳ հաստիքների քանակը օրենքով նպատակահարմար չէ սահմանել: 

6.1.4. Ապահովել հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ բարեփոխումը, հանրային պաշտպանների թվակազմի օպտիմալացումը, հանրային պաշտպան դառնալու ընթացակարգի թափանցիկությունն ու մրցակցությունը, հանրային պաշտպանների մասնագիտացումը

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)  

Օրենքի (օրենքների) նախագիծը (նախագծերը) ՀՀ կառավարության կողմից ներկայացված է (են) ԱԺ-ի քննարկմանը

Կատարվել է մասնակի (30.12.2016թ. դրությամբ):

Հանրային պաշտպան դառնալու ընթացակարգի թափանցիկությունն ու մրցակցությունը, հանրային պաշտպանների մասնագիտացումը ապահովելու հետ կապված պետք է նշել հետևյալը. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդված 2-րդ մասի համձայն. «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով կարող է սահմանվել մրցույթ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով»:

ՀՀ փաստաբանների պալատի կողմից ընդունվել են թվով երկու լոկալ իրավական ակտ, մասնավորապես` «Հանրային պաշտպանի աշխատանքի անցնելու նպատակով մրցույթի անցկացման» կարգը (15.01.2014թ.) և «Հանրային պաշտպանի մասնագիտական պատրաստվածության և աշխատանքի արդյունավետության գնահատման հրահանգը հաստատելու մասին» հրահանգը (հաստատվել է 14.10.2014թ.): Կարգի հաստատումից հետո անցկացվել են հանրային պաշտպանի թափուր հաստիքները զբաղեցնելու նպատակով թվով 3 մրցույթ:

Հանրային պաշտպանների մասնագիտացման մասով.

Ելնելով մարզերի որոշ դատարանների կամ քննչական մարմինների նստավայրից, աշխարհագրական դիրքից և գործերի ծանրաբեռնվածությունից, հատկացված 54 հաստիքներից (55 հաստիքներից 1-ը նախատեսվել է ՀՊԳ ղեկավարի հաստիք) որոշ հաստիքներ մարզերի համար բաժանվել են 0,5 կամ 0,25 հաստիքների։ Երևան քաղաքում գործում է 28 հաստիք, որից 22-ը՝ քրեական ուղղվածության, իսկ 6-ը՝ քաղաքացիական (վարչական, սահմանադրական) ուղղվածության։

 Մարզերում գործում է 26 հաստիք:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պետք է նշել, որ հանրային պաշտպան դառնալու ընթացակարգի թափանցիկությունն ու մրցակցությունը և հանրային պաշտպանների մասնագիտացումն ապահովելու համար «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է. նշված հարցերը կարգավորված են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի և Խորհրդի որոշումներով: Բացի այդ փաստացի լուծված է նաև հանրային պաշտպանների թվակազմի օպտիմալացման հարցը:

Ինչ վերաբերվում է հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ բարեփոխմանը, ապա ՀՀ կառավարություն ներկայացված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 32-րդ հոդվածով սահմանվել է, որ Հանրային պաշտպանի գրասենյակը պետք է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունենա առնվազն մեկ աշխատանքային գրասենյակ:

Սույն կետը նշվում է մասնակի կատարված, քանի որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախածիծը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել միայն 2016թ. դեկտեմեբր 22-ին, ուստի 30.12.2016թ. այն դեռևս չէր ներկայացվել ՀՀ ԱԺ:

6.1.5. Մշակել անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային մեխանիզմներ

 

 

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

Օրենքի (օրենքների) նախագիծը (նախագծերը) ՀՀ կառավարության կողմից ներկայացված է (են) ԱԺ-ի քննարկմանը

Կատարվել է մասնակի (30.12.2016թ. դրությամբ):

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  31-րդ հոդվածը սահմանում է անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային մեխանիզմներ, մասնավորապես նշված է, որ Հանրային պաշտպանի գրասենյակը հանրային պաշտպանությունը կարող է կազմակերպել նաև՝

1) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկնդիրների, ինչպես նաև կազմակերպությունների իրավաբանների միջոցով, որոնք ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում: Անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում ընդգրկվելու, ինչպես նաև այդ ցուցակը համալրելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը.

2) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով դատական ներկայացուցչության իրականացմամբ, որի դիմաց վճարումները կատարվում են հանրային պաշտպանի համար նախատեսված միջոցների խնայողության հաշվին, ինչպես նաև օրենքի նախագծով նախատեսված հատուկ ֆոնդի միջոցներից: Այդ կապակցությամբ փաստաբանների պալատը վարում է նաև անվճար իրավաբանական օգնություն (դատական ներկայացուցչություն կամ քրեական գործերով պաշտպանություն) տրամադրելու պատրաստակամություն հայտնած հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների ցուցակը։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նշված ցուցակում ներառված անձի համաձայնությամբ կարող է գործը հանձնել վերջինիս՝ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար։ Որպես խրախուսական նորմ նախատեսված է նաև, որ Յուրաքանչյուր տարվա ավարտին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և փաստաբանների պալատը իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակում են այն փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների ցանկը, որոնք մեկ տարվա ընթացքում առնվազն հինգ քրեական, քաղաքացիական, վարչական կամ սահմանադրական գործերով տրամադրել են անվճար իրավաբանական օգնություն:

Սույն կետը նշվում է մասնակի կատարված, քանի որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախածիծը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել միայն 2016թ. դեկտեմեբր 22-ին, ուստի 30.12.2016թ. այն դեռևս չէր ներկայացվել ՀՀ ԱԺ:

6.2.1. Մշակել փաստաբանների առաջնային ուսուցման ուսումնական ծրագիր՝ առանձնակի ուշադրություն դարձնելով դատական նիստերի դահլիճում կիրառվող պրակտիկ հմտություններին

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

Ուսումնական ծրագրերը մշակված են և կիրառվում են

Կատարված է ամբողջությամբ:

2012 թվականից առ այսօր հստատված բոլոր ուսումնական պլանները և առարկայական շրագրերը տարանջատված են քաղաքացիական և քրեական մասնագիտացումներով: Բացի այդ՝ դասավանդվող բոլոր առարկաներով նախատեսված են նաև պրակտիկ մոդուլներ՝ դատախաղերի ձևով, որոնք էլ ավելի են կատարելագործում փաստաբանների թեկնածումների մասնագիտական հմտությունները և գործնական կարողությունները: Բացի այդ՝ 2016 թվականի փետրվար ամսին ՀՀ փաստաբանների դպրոցում պրակտիկ ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու համար շահագործման է հանձնվել  ուսումնական դատական նիստերի դահլիճը:

6.2.2 Մշակել փաստաբանների վարքագծի կանոնների, փաստաբանական հմտությունների, դատական պրակտիկայի և գործերի նախապատրաստման թեմաներով փաստաբանների մասնագիտական շարունակական վերապատրաստման ուսումնական ծրագրեր

ՀՀ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

Ուսումնական ծրագրերը մշակված են և կիրառվում են

Կատարված է ամբողջությամբ:

2012 թվականից առ այսօր իրականացվող վերապատրաստման դասընթացներում մերծ տեղ է հատկացված հիշյալ խնդիրների թեմաներով վերապատրաստման դասընթացներին: Որպես դրա վառ օրինակ կարող է հանդիսանալ «Փաստաբանական դեոնթոլոգիա» թեմայով վերապատրաստման դասընթացը, որտեղ անդրադարձ է կատարվում ոչ միայն կանոնագրքի պրակտիկտիկ խնդիրներին, այլև, ինքնին, կանոնների կիրառմանն առնչվող տարբեր հարցադրումներին: Բացի այդ՝ իրականացվող շարունակական վերապատրաստումներում մեծ տեղ է հատկացվում նաև տարբեր հարցերով դատական պրակտիկայի ուսումնասիրությանը և վերլուծությանը:

 

7. ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գործողություն

 

 

Պատասխանատու
մարմին
 

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ 

Չափանիշի իրացումը հաստատող տվյալները

 

7.1.1. Որպես դատախազների անկախության ապահովման երաշխիք վերանայել դատախազների նշանակման կարգը` նախատեսելով դատախազների թեկնածուների ցուցակից թեկնածուներին հանելու հստակ չափանիշներ, ինչպես նաև վերանայել դատախազների ծառայողական առաջխաղացման կարգն ու պայմանները` նախատեսելով առաջխաղացման հստակ չափանիշներ

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ գլխավոր դատախազություն

 

Համապատասխան օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

Կատարվել է մասնակի:

ԵԽ փորձագետների ներգրավմամբ մշակվել է Դատախազության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, որը 2017 թվականի սկզբին կդրվի շրջանառության մեջ:

Սույն կետի կատարման ուշացումը պայմանավորված է 2015թ. Սահմանադրության փոփոխություններով, որի հիման վրա անհրաժեշտություն առաջացավ մշակելու լիովին նոր օրենքի նախագիծ:

 

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. ապրիլ ամիսը: 

7.1.2. Հստակեցնել դատախազների վերադասության հարաբերությունները կարգավորող նորմերը` համապատասխան փոփոխություններ կատարելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքում

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ գլխավոր դատախազություն

 

Համապատասխան օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

Կատարվել է մասնակի:

ԵԽ փորձագետների ներգրավմամբ մշակվել է Դատախազության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, որը 2017 թվականի սկզբին կդրվի շրջանառության մեջ:

Սույն կետի կատարման ուշացումը պայմանավորված է 2015թ. Սահմանադրության փոփոխություններով, որի հիման վրա անհրաժեշտություն առաջացավ մշակելու լիովին նոր օրենքի նախագիծ:

 

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. ապրիլ ամիսը:

7.1.3. Սահմանել միևնույն դատախա- զության կամ կառուցվածքային ստորաբաժանման դատախազի վարույթից նույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման մեկ այլ դատախազի վարույթ գործերը տեղափոխելու հստակ և կանխատեսելի հիմքեր

ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ արդարադատության նախարարություն

Սահմանել միևնույն դատախազության կամ կառուցվածքային ստոր բաժանման դատախազի վարույթից նույն դատախազության կամ կառուց- վածքային ստորաբաժանման մեկ այլ դատախազի վարույթ գործերը տեղա- փոխելու հստակ և կանխատեսելի հիմքեր

Կատարվել է մասնակի:

ԵԽ փորձագետների ներգրավմամբ մշակվել է Դատախազության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, որը 2017 թվականի սկզբին կդրվի շրջանառության մեջ:

Սույն կետի կատարման ուշացումը պայմանավորված է 2015թ. Սահմանադրության փոփոխություններով, որի հիման վրա անհրաժեշտություն առաջացավ մշակելու լիովին նոր օրենքի նախագիծ:

 

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. ապրիլ ամիսը:

7.2. Ուսումնասիրել քրեաիրավական ոլորտից դուրս պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազության գործառույթները

7.2.1. Փոփոխություններ կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում (ըստ ուսումնասիրության արդյունքներով հաստատված անհրաժեշտության)

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը (ըստ ուսումնասիրության արդյունքներով հաստատված անհրաժեշտության)

 

Կատարվել է մասնակի:

ԵԽ փորձագետների ներգրավմամբ մշակվել է Դատախազության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, որը 2017 թվականի սկզբին կդրվի շրջանառության մեջ:

Սույն կետի կատարման ուշացումը պայմանավորված է 2015թ. Սահմանադրության փոփոխություններով, որի հիման վրա անհրաժեշտություն առաջացավ մշակելու լիովին նոր օրենքի նախագիծ:

 

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. ապրիլ ամիսը:

7.3. Բարեփոխել դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգը՝ հստակեցնելով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

7.3.1. Փոփոխություններ կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ գլխավոր դատախազություն

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

Կատարվել է մասնակի:

ԵԽ փորձագետների ներգրավմամբ մշակվել է Դատախազության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, որը 2017 թվականի սկզբին կդրվի շրջանառության մեջ:

Սույն կետի կատարման ուշացումը պայմանավորված է 2015թ. Սահմանադրության փոփոխություններով, որի հիման վրա անհրաժեշտություն առաջացավ մշակելու լիովին նոր օրենքի նախագիծ:

 

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. ապրիլ ամիսը:

7.5.1. Ներդնել դատախազական գործունեության արդյունքների մատչելի հաշվառումն ու վերլուծությունն ապահովող «Դատախազի աշխատանքի մասին» վի-ճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ

 

ՀՀ գլխավոր դատախազություն

Ներդնել դատախազական գործունեության արդյունքների մատչելի հաշ- վառումն ու վերլուծությունն ապահովող «Դատախազի աշխատանքի մասին» վի- ճակագրության վարման էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգ

Կատարվել է մասնակի

Նշված միջոցառումների կենսագործումը կապահովվի Պետական ոլորտի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ քրեական գործերի թվայնացման գործընթացին համատեղ: Այն ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. դեկտեմբեր ամիսը:

7.5.2. Ներդնել դատախազությունում արխիվից օգտվելու մատչելիությունն ապահովող արխիվի վարման էլեկտրո- նային կառավարման համակարգչային համակարգ

ՀՀ գլխավոր դատախազություն

Ներդնել դատախազությունում արխիվից օգտվելու մատչելիությունն ապահովող արխիվի վարման էլեկտրո- նային կառավարման համակարգչային համակարգ

Նշված միջոցառումների կենսագործումը կապահովվի Պետական ոլորտի արդիականացման ծրագրի շրջանակներում՝ քրեական գործերի թվայնացման գործընթացին համատեղ: Այն ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. դեկտեմբեր ամիսը:

7.5.3. Իրականացնել տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում դատախազների կարողությունների բարելավմանն ուղղված շարունակական վերապատրաստումներ

 

Դատախազների վերապատրաստում իրականացնող հաստատություն

Իրականացնել տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում դատախազների կարողությունների բարելավմանն ուղղված շարունակական վերապատրաստումներ

Դատախազների վերապատրաստումը նպատակահարմար է իրականացնել վճակագրության և արխիվի էլ. համակարգի վերջնական ներդրումից հետո:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. դեկտեմբեր ամիսը:

7.6. Ուսումնասիրել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթի բնագավառում միջազգային փորձը՝ ըստ անհրաժեշտության նախատեսելով դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված միջացառումներ

 

7.6.1. Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կատարել օրենսդրական փոփոխություններ (ըստ անհրաժեշտության)

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կատարել օրենսդրական փոփոխություններ (ըստ անհրաժեշտության)

Կատարվել է մասնակի:

ԵԽ փորձագետների ներգրավմամբ մշակվել է Դատախազության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, որը 2017 թվականի սկզբին կդրվի շրջանառության մեջ:

Սույն կետի կատարման ուշացումը պայմանավորված է 2015թ. Սահմանադրության փոփոխություններով, որի հիման վրա անհրաժեշտություն առաջացավ մշակելու լիովին նոր օրենքի նախագիծ:

 

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. ապրիլ ամիսը:

 

 

7.8. Ապահովել դատախազի կողմից իր լիազորությունների շրջանակում տրված օրինական պահանջների պարտադիր կատարումը

7.8.1 . Փոփոխություններ կատարել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում

ՀՀ արդարադատության նախարարություն,
ՀՀ գլխավոր դատախազություն

 

Օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից ներկայացված է ԱԺ-ի քննարկմանը

 

Կատարվել է մասնակի:

ԵԽ փորձագետների ներգրավմամբ մշակվել է Դատախազության մասին ՀՀ նոր օրենքի նախագիծը, որը 2017 թվականի սկզբին կդրվի շրջանառության մեջ:

Սույն կետի կատարման ուշացումը պայմանավորված է 2015թ. Սահմանադրության փոփոխություններով, որի հիման վրա անհրաժեշտություն առաջացավ մշակելու լիովին նոր օրենքի նախագիծ:

 

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. ապրիլ ամիսը:

8. ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գործողություն 

Պատասխանատու
մարմին
 

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ 

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները 

8.1.1. Իրականացնել արբիտրների ուսուցմանը, նրանց մասնագիտական որակների զարգացմանն ուղղված միջոցառումներ 

 

 

 

 

 

8.1.2. Դատավորների վերապատրաստման ծրագրերում ներառել արբիտրաժի հետ հարաբերություններին վերաբերող թեմատիկ դասընթացներ 

 

 

8.1.3. Ուսումնասիրել արբիտրների որակավորման կամավոր հավաստման, արբիտրների կողմից էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանն ուղղված կառուցակարգերի ներդրման հնարավորությունները՝ միջազգային փորձին համահունչ 

 

8.1.4. Մշակել արբիտրների էթիկայի կանոններ և արբիտրաժում վարույթի տիպային կանոններ 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

 

ՀՀ դատական դեպարտամենտ 

Արբիտրների ուսուցմանը, նրանց մասնագիտական որակների զարգացմանն ուղղված տարեկան առնվազն մեկ միջոցառում է իրականցվել

 

Արբիտրաժի ոլորտում գործեր քննող բոլոր դատավորներն անցել են վերապատրաստում

 

Համապատասխան կառուցակարգերը ներդրված են

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արբիտրների էթիկայի և արբիտրաժում վարույթի տիպային կանոնները մշակված են

 

Կատարվել է մասնակի:

Արբիտրների հետ անց են կացվել մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված պարբերական դասընթացներ, որոնց շրջանակներում վերջիններիս ներկայացվել են ինչպես 2015 թվականին «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններ և լրացումները, այնպես էլ արբիտրաժի վճիռների ճանաչման և կատարման վերաբերյալ դատավարական կարգավորումները:

Թե՛ արբիտրաժի ոլորտում գործեր քննող բոլոր դատավորների վերապատրաստման ծրագրերում, թե՛ դատավորների թեկնածուների դասընթացներում ներառվել են արբիտրաժի ոլորտը կանոնակարգող օրենսդրությանը վերաբերող դասընթացներ:

Կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն՝ արբիտրների  որակավորման կամավոր հավաստման, արբիտրների կողմից էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանն ուղղված կառուցակարգերի ներդրման հնարավորությունների համատեքստում: «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում համատեղ քննարկումներ են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների և ՀՀ-ում մշտական հիմունքներով գործող արբիտրաժային հաստատությունների արբիտրների հետ՝ պարզելու համար արբիտրների կամավոր հավաստման  և էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանն ուղղված կառուցակարգերի ներդրման հնարավորությունները: Արդյունքում, պարզ է դարձել, որ առաջարկվող լուծումներն իրականացնելը ոչ այնքան օրենսդրական կարգավորումների խնդիր է, որքան հենց մշտապես գործող արբիտրաժային կազմակերպությունների կողմից ներկառուցվածքային լուծում  պահանջող հարց: Ուստի, մշտապես գործող  արբիտրաժային հաստատություններին առաջարկվել է միմյանց միջև համագործակցության արդյունքում, վերջիններիս հեղինակությունը բարձրացնելու նկատառումներով նախատեսել խնդիրների լուծում՝ առանց օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխություններ կատարելու:

Կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն՝ պարզելու համար արբիտրների էթիկայի կանոնների ՀՀ համար ընդունելի մոդելի ներդրման և արբիտրաժային վարույթի տիպային կանոնների կազմը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արբիտրաժը (խոսքը թե՛ մշտապես գործող արբիտրաժային հաստատության, թե՛ ad hoc արբիտրաժի մասին է) նախևառաջ ձևավորվում է կողմերի համաձայնությամբ, այդ թվում կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնության հիմքով: Վերջինիս կարող են ՀՀ օրենսդրությանը չհակասող իրավասություններ վերապահվել, ուստի տրամաբանական չէր լինի, եթե օրենսդրական մակարդակով սահմանվեին արբիտրաժի տիպային կանոններ, որից շեղումն ամեն դեպքում անթույլատրելի դիտվեր: Ուստի «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով ամրագրվել է այն չափանիշը, որում առաջնային շեշտադրումը դրվում է արբիտրաժային համաձայնության կողմերի կամարտահայտության և արբիտրաժային տրիբունալի իրավասությանը հնարավորինս չմիջամտելու սկզբունքը: Համաձայն այս մոտեցման՝ «Կողմերը սույն օրենքի դրույթների պահպանմամբ կարող են իրենց հայեցողությամբ համաձայնվել արբիտրաժային տրիբունալի կողմից վարույթի իրականացման ընթացակարգի շուրջ, իսկ եթե նման համաձայնությունը բացակայում է, ապա արբիտրաժային տրիբունալն իր վարույթն իրականացնում է իր կանոնակարգով սահմանված ընթացակարգով, իսկ եթե արբիտրաժի կանոնակարգով նման ձև սահմանված չէ, ապա արբիտրաժային վարույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացակարգային կանոններով:»:

Ինչ վերաբերում է արբիտրների էթիկայի կանոններին, ապա այս պարագայում մոտեցումը մի փոքր այլ է, այսինքն օրենսդրական մակարդակով պետք է սահմանվեն արբիտրներին ներկայացվող նվազագույն վարքագծի կանոններ և արբիտրի գործունեության սկզբունքներ, որոնք կանոնակարգված չէին «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով: Հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Սպառողների կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացում կատարելու մասին,  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որոնք ՀՀ ԱԺ կողմից ընդունվել են 2015 թվականի հունիսի 19-ին: Արդյունքում, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը լրացվել է 8.2-րդ գլխով, որով սահմանվում են արբիտրի գործունեության սկզբունքները և վարքագծի կանոնները: Սույն գլխում ամրագրված է նաև, որ մշտապես գործող արբիտրաժային հաստատություններն իրավասու են սահմանելու արբիտրին ներկայացվող այլ վարքագծի կանոններ, որոնք, սակայն, չեն կարող հակասել սույն գլխով սահմանված կանոններին:

Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթով արբիտրաժի միջոցով լուծման ենթակա վեճերի շրջանակն ընդլայնվել է, օրենքով սահմանվել են սպառողների շահերի պաշտպանության որոշակի մեխանիզմներ՝ ուղղված վեճը պետական դատարանին հանձնելու իրավունքից զրկելուն և արբիտրաժի միջոցով վեճերի լուծումը պարտադրելու կանխարգելմանը: Օրենսդրական երաշխիքները ուղղված  են նաև այնպիսի իրավիճակների կանխմանը, երբ արբիտրաժի միջոցով վեճի լուծման համաձայնությունը ձեռք է բերվել, մասնավորապես, կողմերի փաստացի անհավասար վիճակից օգտվելու կամ սպառողի/աշխատողի կողմից արբիտրաժի էության չընկալման կամ պայմանագրում արբիտրաժային համաձայնությունը չնկատելու արդյունքում:

 

Նշված միջոցառումները ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի 2017թ. դեկտեմբերին: 

8.2.3. Խթանել միջնորդ-հաշտարարների էթիկայի և հաշտարարության իրականացման ընթացակարգային տիպային կանոնների մշակումը

ՀՀ արդարադատության նախարարություն

Միջնորդ-հաշտարարների էթիկայի և հաշտարարության իրականացման ընթացակարգային (տիպային) կանոնները մշակված են

Կատարվել է մասնակի:

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 07.05.2015թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-45-Ն օրենքով՝ օրենսգրքի  227.2-րդ հոդվածով սահմանվել են հաշտարարության սկզբունքները և հաշտարարի վարքագծի ընդհանուր կանոնները:

Նշված միջոցառումները ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի 2017թ. հունիս ամսին:

8.3.2. Առանձին նոտարական գրասենյակներում փորձարկել էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգն ու վերացնել ծրագրային թերությունները

ՀՀ արդարադատության նախարարություն

Էլեկտրոնային կառավարման համակարգչային համակար գի փորձարկման արդյունքում ի հայտ եկած ծրագրային թերությունները վերացված են

Կատարված է ամբողջությամբ:

Էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգի փորձարկման արդյունքում ի հայտ եկած ծրագրային թերությունները վերացված են:

 Հիմնվել է Armenian E-Notary Information System-ը (AENIS), որը ընձեռնում է ծառայությունները մեկ պատուհան սկզբունքով նոտարիատի ոլորտում մատուցելու հնարավորություն: Էլեկտրոնային նոտար համակարգը ամբողջությամբ գործածվում է ՀՀ-ում, և զգալի արդյունքներ է տվել նոտարի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման առումով:

 

8.3.3. Էլեկտրոնային կառավարման համակարգչային համակարգը կիրառել բոլոր նոտարական գրասենյակներում

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Էլեկտրոնային կառավարման համակարգչային համակար- գը կիրառվում է բոլոր նոտա րական գրասենյակներում.

Կատարված է ամբողջությամբ:

Armenian E-Notary Information System-ը (AENIS), Էլեկտրոնային նոտար համակարգը ամբողջությամբ գործածվում բոլոր նոտարական գրասենյակներում: e-notary.am կայքով էլ․ կարգով կարող են դիմել նոտարին։ ՀՀ կառավարությանն առընփեր կադաստրի պետական կոմիտեի հետ կատարվել է ծրագրային համակցում, որի արդյունքում քաղաքացիները անշարժ գույքի հետ կատարվող գործարքներով կադաստրից ստացվող բոլոր փաստաթղթերը, ներառյալ իրավունքի պետըական գրանցման վկայագիրը կարող են ստանալ նոտարական գրասենյակում։

8.4.1. Ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային բազայի թվայնացումը

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամբողջ բազան թվայնացված է.

Կատարվել է մասնակի:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր տարածքային մարմիններում գործարկվել է  քաղաքացիական կացության ակտերի գրանցման  էլեկտրոնային համակարգը:

Արխիվի թվայնացման աշխատանքները սկսվել են 2015 թվականին և շարունակվում են: Միջոցառումը ավարտին չի հասցվել պայմանավորված արխիվացման ենթակա փաստաթղթերի ծավալներով:

Նշված միջոցառումները ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի 2017թ. դեկտեմբեր ամսին:

8.4.2. Ապահովել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անհատական տվյալների գաղտնիության պահպանությունը

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անհատական տվյալների գաղտնիությունն ապահովված է.

Կատարված է ամբողջությամբ:

Ներկայումս ՔԿԱԳ էլեկտրոնային միասնական  կառավարման համակարգում ապահովված է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրառվող անձնական  վյալների գաղտնիության պահպանությունը: 

8.4.3. Գործարկել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը

 

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրո- նային համակարգը գործում է.

Կատարված է ամբողջությամբ:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը գործում է. ՔԿԱԳ գործակալությունը շարունակում է կիրառել և զարգացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը, իրականացվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային բազայի թվայնացման աշխատանքները: Միաժամանակ մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվել է  քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր տարածքային բաժիններում մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնացված ծառայությունների մատուցում:

8.5.2. Իրականացնել համապատասխան ծրագրային ապահովում, որը հնարավորություն կտա միասնական միջերեսի միջոցով միանալ և տեղեկատվություն փոխանակել գործող տվյալների բազաների հետ

ՀՀ արդարադատության նախարարություն

Համապատասխան ծրագրային ապահովումը պատրաստվել և փորձարկվել է

Կատարված է ամբողջությամբ:

Համակցվել են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գործակալության և առողջապահական հաստատությունների տեղեկատվական շտեմարանները: Բոլոր նոր մշակվող և արդիականացվող էլեկտրոնային ծրագրերը համակցվում են պետական այլ էլեկտրոնային շտեմարանների հետ /անձնագրային, սոցիալական, վիճակագրական և այլն/:

8.5.3. Մարզերում աստիճանաբար շահագործման հանձնել վերանորոգված միասնական սպասարկման կենտրոններ

 

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարությունՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ՀՀ ոստիկանություն

Առնվազն 3 մարզերում շահագործման է հանձնվել վերանորոգված միասնական սպասարկման կենտրոն

Կատարված է ամբողջությամբ:

Երեք բանկեր և Հայփոստ ընկերությունը ճանաչվել են որպես պետության կողմից ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող օպերատորներ:

Ներկայումս գործում են պետական ծառայությունների մատուցման յոթ գրասենյակներ՝ Երևան քաղաքում և Հանրապետության երեք մարզերում (Արմավիրի, Կոտայքի, Շիրակի):

Օպերատորները մատուցում են ՀՀ արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններ:

 

9. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

Գործողություն 

Պատասխանատու
մարմին
 

Օբյեկտիվ վերստուգելի չափանիշ 

Չափանիշի իրացումը հաստատող

տվյալները 

9.2.1.Նախատեսել արդարադատության ոլորտի միջնակարգ մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկ և դրան համապատասխան մշակել կրթական ծրագրեր և չափորոշիչներ

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Արդարադատության ոլորտի միջնակարգ մասնագիտական կրթության մասնագիտու- թյունների ցանկը և դրան հա- մապատասխան կրթական ծրագրերը և չափորոշիչները սահմանված են

Կատարվել է մասնակի:

Մշակվել է «Իրավական համաուսցուման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող» միջոցառումների ծրագրի նախագիծ:

ՀՀ կառավարության <<Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> որոշման նախագիծը 2016թ. Նոյեմբերի 18-ի թիվ 01/19.3/15035-16 գրությամբ ներկայացվել ՀՀ կառավարություն:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. դեկտեմբեր ամիսը:

9.2.2. Մշակել իրավաբանական կրթության բարեփոխման կառավարական ծրագիր

 

Հ Հ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ծրագիրը մշակված և ընդունված է

Կատարվել է մասնակի:

Մշակվել է «Իրավական համաուսցուման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող» միջոցառումների ծրագրի նախագիծ:

ՀՀ կառավարության <<Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> որոշման նախագիծը 2016թ. Նոյեմբերի 18-ի թիվ 01/19.3/15035-16 գրությամբ ներկայացվել ՀՀ կառավարություն:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. մարտ ամիսը:

9.2.3. Մշակել իրավական համաուսուցման և կրթության հարցերին վերաբերող համապատասխան նորմատիվ իրավական ակտեր

 

ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համապատասխան նորմատիվ իրավական ակտերը մշակվել են և ներկայացվել դրանք ընդունող մարմիններ

Կատարվել է մասնակի:

Մշակվել է «Իրավական համաուսցուման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող» միջոցառումների ծրագրի նախագիծ:

ՀՀ կառավարության <<Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> որոշման նախագիծը 2016թ. Նոյեմբերի 18-ի թիվ 01/19.3/15035-16 գրությամբ ներկայացվել ՀՀ կառավարություն:

Նշված միջոցառումը ՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ շարադրված 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկի՝ պետք է ավարտին հասցվի մինչև 2017թ. սեպտեմբեր ամիսը:

 

 


[1]  Ներկայացված է մինչև 2016թ. նոյեմբերի 30-ը կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որՀՀ նախագահի  2016թ. նոյեմբերի 30-ի ՆԿ-242-Ա կարգադրությամբ նոր խմբագրությամբ է շարադրվել 2012թ. հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատվսած միջոցառումների ցանկը: 2016թ. դեկտեմբերի վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի առանձին:

[2] Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվետվությունը ներկայացվում է մինչև 2016թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար: