17/01/2017

ՀՀ Կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին հաշվետվություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՍԵՂՄԱԳԻՐ

  

  ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 131-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների.

  1. 89-րդ կետով նախատեսված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը (սերվիտուտ) ներկայացվել են ՀՀ կառավարություն: Վերջին նախագիծը 2016 թվականի նոյեմբերի 3-ին ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Նախագծերով նախատեսվում է  համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունները ժամանակակից մոտեցումներին:
  2. 90-րդ կետով նախատեսված «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքն և հարակից օրենքների փաթեթը 2016 թվականի մայիսի 17-ին ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից: Օրենքը ուղղված է նոր ստեղծվող պրոբացիոն ծառայության կողմից ազատազրկման հետ չկապված պատժատեսակների կատարմանը, պատիժը պայմանականորեն չկիրառելիս և պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելիս վերահսկողության իրականացմանը և վերասոցիալականացման միջոցառումների իրականացմանը:
  3. 91-րդ կետով նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք և հարակից օրենքների փաթեթի նախագիծը լրամշակվել է ստացված կարծիքների հիման վրա և ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: Սույն նախագծի նպատակն է մեկ միասնական օրենսգրքով համապարփակ կերպով նախատեսել բոլոր վարչական իրավախախտումները:
  4. 92-րդ կետի կապակցությամբ ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի կողմից մշակվել է ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի նախագիծ, որի համապատասխան նախատեսվում է ներդնել պատիժների նոր համակարգ:
  5. 93-րդ կետի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառվել է ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծը, որը շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքների հիման վրա լրամշակվել է և ուղարկվել է ՀՀ Նախագահի աշխատակազմ: ՀՀ նոր քրեական օրենսգրքի ընդունմամբ կնախատեսվի քրեաիրավական հարաբերությունների իրավակարգավորման կառուցակարգի համապատասխանեցում ժամանակի պահանջներին:
  6.  94-րդ կետով նախատեսված «Տեղեկատվության ազատու­թյան ոլորտի արդիականաց­ման հայեցակարգ»-ը շահագրգիռ մարմինների հետ քննարկվելուց և լրամշակելուց հետո ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: Նախագծով նախատեսվում է տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության ապահովում և տեղեկատվության ազատության օրենսդրության բարեփոխում:
  7. 95-րդ կետով նախատեսված «Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: Նախագծով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգային մոտեցումների մշակում և անհրաժեշտ բարեփոխումների առաջադրում:
  8. 96-րդ կետի կապակցությամբ իրականացված միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակվել է «Հավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ: Նախագծով նախատեսվում է ապահովել խտրականության և նրա բոլոր դրսևորումների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միասնական իրավական կարգավորում:
  9.  97-րդ կետով նախատեսված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը 2016 թվականի հուլիսի 21-ին ներկայացվել է ՀՀ ԱԺ և 2016 թվականի սեպտեմբերի 13-ին ընդգրկվել է չորսօրյա նիստերի օրակարգում։ Նախագծը ընդունումը կնպաստի քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացմանը:
  10. 98-րդ կետով նախատեսված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն, որից հետո նախագիծը երկրորդ անգամ ուղարկվել է շրջանառության: Նախագծով նախատեսվում է բազմաբնակարան շենքերի սեփականության և կառավարման ոլորտը կարգավորող օրենսդրության համապատասխանեցում մասնավոր իրավահարաբերությունների ժամանակակից մոտեցումներին:
  11.   99-րդ կետի կետով նախատեսված «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախա­գիծը 2016 թվականի հունիսի 17-ին ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից: Նախագծով նախատեսվում է մասնավոր իրավահարաբերությունների ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցում:

12.  ՀՀ կառավարության 2016 թվականի գերակա խնդիրների 55-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ իրականացնում է «Ամրապնդել առողջապահությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), որի հիմնական նպատակներից է բարելավել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում առողջապահության ոլորտի հետ կապված օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտը՝ ստեղծելով դատապարտյալների և կալանավորված անձանց առողջապահական իրավունքների իրացման նոր երաշխիքներ: Վերոգրյալ ծրագրի շրջանակներում՝ փորձագետների կողմից  մշակվել է «Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որի վերջնական տարբերակը ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, ինչպես նաև իրականացել են մի շարք այլ միջոցառումներ:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ 

 

 

        ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Պատասխանատու մարմինը

Ծրագրի կետը

Միջոցառումների

անվանումները

Միջոցառումների կատարման

արդյունքները

   Կարծիք

1

2

3

4

5

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

89

«Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքացիական օրենս­գրքում փոփոխություն­ներ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախա­գիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

   Նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետն է 2016 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակը:

 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (դելիկտներ) ՀՀ ԱՆ  2016 թվականի մարտի 21-ի թիվ  01/19.2/3102-16 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարություն: 

    ՀՀ վարչապետի 2016 թվականի հունիսի 21-ի թիվ 02/16.7/8955-16 հանձնարարականի հիման վրա նախագծի լրամշակված տարբերակը 2016 թվականի հունիսի 28-ի  04/19.2/8133-16 թվակիր գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարություն: ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 6-ի մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի նիստում հարցը հանվել է:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (սերվիտուտ) ՀՀ ԱՆ 2016 թվականի հունիսի 14-ի 

01/19.2/7411-16 թվակիր գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարություն: Նախագիծը 2016 թվականի նոյեմբերի 3-ին ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

90

««Պրոբացիայի մասին» և «Պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերը և դրանցից բխող իրավական ակտերը ՀՀ կառավարու­թյուն ներկայացնելը

Նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետն է 2016 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակը:

«Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման» hայեցակարգը 2015 թվականի ապրիլի 30-ին թիվ 19 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և փորձաքննության է ուղարկվել «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և դրան հարակից փաթեթը:

 2016 թվականի մարտի 17-ին «Պրոբացիայի մասին», «Պրոբացիայի պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ներկայացվել է ՀՀ կառավարություն:

2016 թվականի մարտի 31-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացնելով և անհետաձգելի ճանաչելով նշյալ փաթեթը՝ այն ներկայացրել է ՀՀ Ազգային ժողով:

2016 թվականի մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Պրոբացիայի մասին» ՀՕ-48-Ն, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-49- Ն, «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-50- Ն, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-51-Ն, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ- 52-Ն, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-53- Ն,Հայաստանի Հանրապետության օրենքները, իսկ 2016 թվականի մայիսի 23-ին ստորագրվել ՀՀ Նախագահի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

91

 «Վարչական իրավախա­խ­տում­­ների վերաբերյալ ՀՀ նոր օրենս­գրքի նախագիծը և դրանից բխող օրենքներում փոփոխու­թյուն­ներ ու լրացում­ներ կատա­րելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետն է 2016 թվականի  օգոստոսի 3-րդ տասնօրյակը:

Վարչական իրավախա­խ­տում­­ների վերաբերյալ ՀՀ նոր օրենս­գրքի նախագիծը ՀՀ ԱՆ 2015թ. դեկտեմբերի 28-ի թիվ 01/19.3/16262-15 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարություն: 

Հաջորդիվ, տեղի ունեցած մի շարք քննարկումների արդյունքում նախագիծը խմբագրվել  և ՀՀ ԱՆ 2016թ. հունիսի 13-ի թիվ 01/19.3/7367-16 գրությամբ վերջինիս լրամշակված տարբերակը կրկին ներկայացվել է շահագրգիռ մարմինների՝ կարծիքի:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի և հարակից օրենքների փաթեթի նախագիծը լրամշակվել է ստացված կարծիքների հիման վրա և ՀՀ ԱՆ 2016թ. նոյեմբերի 29-ի թիվ 01/19.3/15761-16 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

92

ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

    Նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետն է 2016 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակը:

      ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի մարտի 11-ին թիվ 96-Ն հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման հանձնաժողով, իսկ   

ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի մարտի 11-ին թիվ 98-Ն հրամանով՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խումբ:

    Վերոնշյալ աշխատանքային խմբի կողմից մշակվել է ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի նախագիծ, որի համապատասխան նախատեսվում է ներդնել պատիժների նոր համակարգ:

      Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակվել են նաև ՀՀ նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերը, ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի նախագիծը նախատեսվում է շրջանառել և ՀՀ կառավարություն ներկայացնել վերոնշյալ նախագծերի հետ միասին:

 

 

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

93

ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

      Նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետն է 2016 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակը:

       ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառվել է ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծը, որը շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքների հիման վրա լրամշակվել է և 2016 թվականի հուլիսի 22-ի թիվ 01/9331-16 գրությամբ ուղարկվել է ՀՀ Նախագահի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

94

«Տեղեկատվության ազատու­թյան ոլորտի արդիականաց­ման հայեցակարգին հավանություն տալու մասին»  ՀՀ կառավարու­թյան արձանա­գրային որոշման նախագիծը  ՀՀ կառավարու­թյուն ներկայացնելը

       Նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետն է 2016 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակը:

   «Տեղեկատվության ազատու­թյան ոլորտի արդիականաց­ման հայեցակարգ»-ը շահագրգիռ մարմինների հետ քննարկվելուց և լրամշակելուց հետո ՀՀ ԱՆ 2016թ. նոյեմբերի 30-ի թիվ 01/15853-16 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

 

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

95

«Հայաստանի Հանրապե­տության քրեակատարո­ղական հիմնարկներում բժշկական ծառայու­թյունների արդիա­կանացման մասին հայեցա­կարգին հավանություն տալու մասին»  ՀՀ կառավա­րության արձանագրային որոշման նախագիծը  ՀՀ կառավարու­թյուն ներկայացնելը

     Նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետն է 2016 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակը:

 «Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերջնական տարբերակը  2016 թվականի դեկտեմբերի 22-ի 01/16/17245-16 թվակիր գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

96

«Հավասարության ապահով­ման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավա­րություն ներկայացնելը

       Նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետն է 2016 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակը:

       Իրականացված միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակվել է «Հավասարության ապահով­ման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ՀՀ ԱՆ 2016թ. դեկտեմբերի 13-ի թիվ 01/19.3/7367-16 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

97

«Հայաստանի Հանրապե­տու­­թյան քաղաքացիական դատա­վարության օրենս­գրքում փոփոխություն կատա­րելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավա­րություն ներկայացնելը

Նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետն է 2016 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակը:        

Հայաստանի Հանրապե­տու­­թյան քաղաքացիական դատա­վարության նոր օրենսգիրքը ՀՀ ԱՆ 2016 թվականի հունիսի 13-ի թիվ 01/19.1/7368-16 գրությամբ ներկայացվել է  ՀՀ կառավարություն և ՀՀ կառավարության հունիսի 16-ի նիստում արժանացել է հավանության:

Նախագիծը 2016 թվականի հուլիսի 21-ին ներկայացվել է ՀՀ ԱԺ և 2016 թվականի սեպտեմբերի 13-ին ընդգրկվել է չորսօրյա նիստերի օրակարգում։

 

 

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

98

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն 2016 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 01/19.2/13809-16 գրությամբ: ՀՀ վարչապետի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 02/24.12/19076-16 հանձնարարականով նախատեսվել է նախագիծը ևս մեկ անգամ շրջանառել: Նախագիծը 2016 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 02/19.2/16409-16 գրությամբ երկրորդ անգամ ուղարկվել է շրջանառության:

 

11. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

99

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրենքում փոփոխու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախա­գիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

        Նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետն էր 2016 թվականի մարտի  3-րդ տասնօրյակը:        «Սնանկության մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրենքում փոփոխու­թյուն­ներ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախա­գիծը ՀՀ ԱՆ 14.03.2016 թիվ 01/19.2/2809-16 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարություն:  

      Որից հետո նախագիծը լրամշակվել է և «ՀՀ ԱՆ 2016 թվականի մայիսի 30-ի  թիվ 01/19/6573-16 գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարություն և 2016 թվականի հունիսի 17-ին ամբողջությամբ ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից:

 



ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Պատասխանատու մարմինը

Ծրագրի կետը

Գերակա խնդիրները

Գերակա խնդիրների կատարմանն ուղղված քայլերը

Կարծիք

 

1

2

3

4

5

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

55

 Հայաստանի Հանրապետության քրեա­կատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացում

 

 

      ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ իրականացնում է «Ամրապնդել առողջապահությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը, որի հիմնական նպատակներից է բարելավել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում առողջապահության ոլորտի հետ կապված օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտը՝ ստեղծելով դատապարտյալների և կալանավորված անձանց առողջապահական իրավունքների իրացման նոր երաշխիքներ: Վերոգրյալ ծրագրի շրջանակներում՝ փորձագետների կողմից  մշակվել է «Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որի վերջնական տարբերակը ՀՀ արդարադատության նախարարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի 01/16/17245-16 թվակիր գրությամբ ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

 

«Ամրապնդել  առողջապահությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ՀՀ արդարադատության նախարարության 11 քրեակատարողական հիմնարկների բուժմասերի համար ձեռք բերել առաջնային բժշկական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ժամանակից պարագաներ և սարքավորումներ: Նշված միջոցառումը իրականացնելու նպատակով փորձագետների կողմից կազմակերպվել է այցելություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ՝ բժշկական սարքավորումների  ներկա վիճակին ծանոթանալու համար: Փորձագետների կողմից իրականացվել է առկա  բժշկական պարագաների և սարքավորումների գնահատում, որի հիման վրա մշակվել է քրեակատարողական հիմնարկներին անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների տեսակների և քանակակազմի ցանկը, որը համաձայնեցվել է ՀՀ արդարադատության  նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի  հետ:  Փորձագետի կողմից մշակվել է նաև  ցանկում ներառված սարքավորումների տեխնիկական նկարագրերը Եվրոպայի  խորհրդի կողմից կազմակերպվել է ցանկով նախատեսված սարքավորումների գնումների մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից կմատակարարվի նշված սարքավորումները համապատասխան քրեակատարողական հիմնարկներ:

Միաժամանակ, նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների անձնակազմի համար կազմակերպել եվրոպական չափանիշներին համապատասխան վերապատրաստման դասընթացներ՝ առողջապահության, մարդու իրավունքների և բժշկական էթիկայի թեմաներով: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում արդեն իսկ մշակվել է «Բժշկական  էթիկա և  մարդու իրավունքներ» և «Առողջության խթանման և կանխարգելման միջոցառումներ» խորագրերով դասընթացները, որոնց հիման վրա կիրականացվի  քրեակատարողական ծառայության շուրջ 800 աշխատակիցների վերապատրաստման դասընթացները: Սույն թվականի հուլիսի 5-ից 15-ը  իրականացվել  է դասավանդողների  վերապատրաստման ծրագիր: Իրականացվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները քրեակատարողական ծառայողների վերապատրաստումները իրականացնելու համար, որոնք առաջիկայում կմեկնարկեն: