20/01/2017

Արամ Խաչատրյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 30-Ա հրաման

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ

ԿԻՐԱՌԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ   Մ. Մինասյանի 2017 թվականի հունվարի 13-ի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքների մասին եզրակացությունը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

 

1. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արամ Կարլենի Խաչատրյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։