20/01/2017

Աղասի Խաչատրյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 10-Ա հրաման

ԱՂԱՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ

ԿԻՐԱՌԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ   Մ. Մինասյանի 2017 թվականի հունվարի 13-ի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքների մասին եզրակացությունը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

 

1. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Աղասի Խաչիկի Խաչատրյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։