20/01/2017
Արմեն Հակոբյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 32-Ա հրաման
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ
ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Մ. Մինասյանի 2017 թվականի հունվարի 13-ի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքների մասին եզրակացությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Գեորգիի Հակոբյանի նկատմամբ կիրառել «նկատողություն» կարգապահական տույժը։