20/01/2017

Սահակ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 31-Ա հրաման

ՍԱՀԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ

ԿԻՐԱՌԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ   Մ. Մինասյանի 2017 թվականի հունվարի 13-ի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքների մասին եզրակացությունը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

 

1. Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Սահակ Ռաֆայելի Գրիգորյանի նկատմամբ կիրառել «նկատողություն» կարգապահական տույժը։