24/01/2017

«Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով 2017 թվականին նախատեսված հատկացումների բաշխման մասին ՀՀ արդարադատության նախարարի N 27-Ա հրաման

«ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ 

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը.

                                                                  

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝

 

1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 03 խմբի 02 դասի «07. Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը նախատեսված 342686.3 հազ. դրամ ծախսերը բաշխել հետևյալ կերպ.

1) «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» (ռուսերեն) ու «Քաղաքային ու գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածու» պարբերականների հրատարակում` 283152.8 հազ. դրամ` համաձայն սույն հրամանի N 1 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 87433.4 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 147145.4 հազ. դրամ, ինն ամիս` 230083.4 հազ. դրամ, տարեկան` 283152.8 հազ. դրամ,

2) էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի (ԱՐԼԻՍ) պահպանում, կառավարում և սպասարկում` 30746.6հազ. դրամ` համաձայն սույն հրամանի N 2 հավելվածի, այդ թվում` առաջին եռամսյակ` 7992 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 15140.6 հազ. դրամ, ինն ամիս` 22291.7 հազ. դրամ, տարեկան` 30746.6 հազ. դրամ,

3) Հայաստանի Հանրապետության արդա­րադատության նախարարության աշխատակազմում և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալաության գործունեության ընթացքում օգտագործվող պոլիգրա­ֆիական արտադրանքի (գրանցամատյաններ, ձևեր,ձևաթղթեր) ձեռքբերում` 28786.9 հազ. դրամ` համաձայն սույն հրամանի N 3 հավելվածի, այդ  թվում` առաջին եռամսյակ` 28786.9 հազ. դրամ, առաջին կիսամյակ` 28786.9 հազ. դրամ, ինն ամիս` 28786.9 հազ. դրամ, տարեկան`  28786.9 հազ. դրամ: