31/01/2017

«Գավառ» նոտարական տարածքի նոտար Տարոն Գրիգորյանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 37-Ա հրաման

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 24-րդ հոդվածի 10-րդ մասով, 25-րդ հոդվածի      1-ին մասի 1-ին կետով, 26-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 2-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանի 2017 թվականի հունվարի 18-ի զեկուցագիրը.  

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ՝

 

1. «Գավառ» նոտարական տարածքի նոտար Տարոն Գրիգորյանին ենթարկել  կարգապահական պատասխանատվության և նշանակել գործունեության կասեցում կարգապահական տույժը՝ 4 ամիս ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանին՝ ապահովել «Գավառ» նոտարական տարածքի նոտար Տարոն Գրիգորյանի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կլոր և ճզմիչ կնիքների հանձնումը Հայաստանի Հանրապետության նոտարական պալատին՝ ի պահ: