Տեսա-ձայնադարան

ARLIS-ը՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը, 20 տարեկան է

05/06/2025
ARLIS-ը՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգը, 20 տարեկան է

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ծնողն անձամբ կարող է գրանցել երեխայի ծնունդը էլեկտրոնային եղանակով

03/06/2025
Շարունակվում են Արդարադատության ոլորտի թվային բարեփոխումները: Այս համատեքստում ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողներից Հայաստանի Հանրապետության տարածքում ծնված երեխայի ծննդի պետական գրանցման դիմումն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու նպատակով դիմողը պետք է այցելի արդարադատության ոլորտի թվային ծառայությունների՝ e-services.moj.am հարթակ:Ընձեռված այս հնարավորության շնորհիվ քաղաքացին կարող է առանց ՔԿԱԳ սպասարկման կենտրոն այցելելու՝ պարզեցված ընթացակարգով, առցանց եղանակով ինքնուրույն դիմելու երեխայի ծննդի պետական գրանցման համար:Ծննդի պետական գրանցման վկայականը գեներացվում է էլեկտրոնայի եղանակով և ուղարկվում դիմողի նշած էլեկտրոնային փոստի հասցեին: Այլ անհրաժեշտ տվյալները ներբեռնվում են ինքնաշխատ՝ դիմողի կողմից ՀԾՀ դաշտը լրացնելու և երեխայի ծննդի փաստի մասին բժշկական վկայականի հսկիչ համարը մուտքագրելու արդյունքում:Ծննդի ակտային գրանցման արդյունքում ձևավորվում է ծննդի գրանցման պետական վկայական, որն ուղարկվում է դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին և հասանելի է դառնում Արդարադատության ոլորտի թվային ծառայությունների միասնական հարթակում՝ դիմումատուի «դիմումներ» բաժնում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ