Նոտարների որակավորման քննությունը անցկացվում է առավելագույնս թափանցիկ և օբյեկտիվ կերպով

06/09/2016

Այսօր արադարադատության նախարարությունում անցկացվեց նոտարների թեկնածուների որակավորման քննության երկրորդ փուլը: Առաջին փուլը հաղթահարած թեկնածուները նոտար դառնալու համար պետք է հաղթահարեն նաև խնդիրների փուլը: Մինչ քննության սկսվելը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ողջունեց առաջին փուլը հաղթահարած թեկնածուներին և հաջողություն մաղթեց: Իրավաբան.net-ի հետ զրույցում Որակավորման հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ նոտարների թեկնածուների որակավորման կարգը հաստատված է կառավարության որոշմամբ: Այսօր անցկացված՝ երկրորդ փուլում թեկնածուներին տրվում է 4 ժամ՝ տասը խնդիր լուծելու համար: Յուրաքանչյուր խնդրի համար նախատեսվում է տասը միավոր: Եվ եթե կան սխալներ՝ խնդրի լուծման մեջ, ապա միավորներ են հանվում: 

Ամբողջական հոդվածը` http://iravaban.net/137424.html#ad-image-0