Վարչական խախտումների մասին այսուհետ կտեղեկացնեն նաև հեռախոսն ու էլփոստը

08/12/2016

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի ծանուցման նոր մեխանիզմն արդեն գործում է: Դա նշանակում է , որ կատարած խախտման մասին բացի փոստատարից, կտեղեկացնի նաև հեռախոսը:

Ծանուցումը կուղարկվի նաև SMS-ով, էլեկտրոնային փոստով: Ծանուցումների հասանելիության խնդրի լուծումը երթևեկության կանոնակարգման վերաբերյալ երկրի նախագահի հանձնարարականներից էր: