Պրոբացիայի առաջին շահառուները
23/01/2018
Ոտքին էլեկտրոնային սարք կրող 10 դատապարտյալ ազատության մեջ է կրում պատիժը: Պրոբացիոն ծառայությունը փորձնական ծրագիր է սկսել Երևանում, Լոռիում և Արարատում: Վերահսկողությունից բացի ծառայությունը հոգ է տանում, որ դատապարտյալներն ինչ-որ արհեստ սովորած վերադառնան հասարակություն, նաև նրանց համար աշխատանք է գտնում: