Արդարադատության նախարարությունը գործարկել է e-hotline.am և e-request.am կայքերը
09/02/2018
Կառավարման համակարգն արդիականացնելու եւ ավելի թափանցիկ դարձնելու համար, նախարությունն այս տարի պատրաստվում է ներդնել էլեկտրոնային այլ գործիքներ ևս:
Դավիթ Հարությունյանը վստահ է, որ էլեկտրոնային գործիքները կօգնեն ձեւավորվել վստահելի եւ թափանցիկ կառավարման համակարգ: Արդարադատության նախարարությունը գործարկել է թեժ գծի նոր կայքը` e-hotline.am: Առցանց ճկուն մեխանիզմով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են շատ արագ ստանալ իրենց հարցերի պատասխաններն ու ներկայացներ բողոքները: