Գրագողություն չէ․ արդարադատության փոխնախարարի պարզաբանումը՝ Էդմոն Մարուքյանի ելույթի վերաբերյալ

18/01/2019

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը պատասխանել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր պարոն Մարուքյանի դիտարկումներին:
 Գրագողության մասին խոսք լինել չի կարող, քանի որ Նախագիծը մշակվել է 2018 թվականի օգոստոսին Փաստաբանների պալատի կողմից, այնուհետև, համատեղ քննարկումների արդյունքում, լրամշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
Նախագիծն այս օրերին շրջանառելն ու իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացնելը պայմանավորված է եղել փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած վերջին իրադարձություններով:
Պարոն Մարուքյանը ցանկանում էր խստացնել պատասխանատվությունը, իսկ այս Նախագծով ոչ թե խստացվում է, այլ քրեականացվում են վիրավորանքն ու զրպարտանքը, քանի որ գործող Քր.օր.-ում առկա հոդվածը վերաբերում է միայն փաստաբանի կյանքին և առողջության նկատմամբ սպառնալիքին:
Եթե պարոն Մարուքյանի կողմից այս հարցի վերաբերյալ ներկայացվի Նախագիծ, Արդարադատության նախարարությունը պատրաստ է այն քննարկել և, համագործակցելով օրենսդիր գործընկերների հետ, խնդրի լավագույն լուծումը առաջարկել: