Ցենզի իջեցումը չի նշանակում, որ անձինք 25 տարեկանում դառնալու են դատավոր. Նախարարը՝ Խանդանյանին

03/03/2020

«Բավական քչացել է դատավոր դառնալ ցանկացող անձանց թվաքանակը: Եվ հետո ցենզի իջեցումը չի նշանակում, որ անձինք 25 տարեկանում դառնալու են դատավոր. դա հավակնորդ դառնալու հնարավորությունն է, որը ենթադրում է հետագա ուսումնառություն»,- ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցի` ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: