Գործարկվել է Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ
22/05/2020
Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգն ապահովում է վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի ամբողջական թվայնացումը: Արդյունքում նվազեցվել է թղթային, ֆինանսական ռեսուրսների և ժամանակի վատնումը, ապահովվել է դատարանների մատչելիությունը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվել է հնարավորություն ցանկացած պահի էլեկտրոնային եղանակով ներկայացնել վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումներ, ստանալ ծանուցումներ և կատարել դատավարական այլ գործողություններ: