Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան

03/08/2020

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան: Այն կունենա առնվազն 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: