Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի նորաբաց կենտրոնում կմատուցվեն 90-ից ավելի պետական ծառայություններ

28/08/2020

Փոխնախարարի խոսքով՝ համավարակի պայմաններում փորձել են բացառել հերթերն ու կուտակումները: Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ հեշտացվել է երեխայի ծննդյան պետական գրանցումը: Նախկինում ծնողներն այցելում էին ոստիկանության անձնագրային վարչություն՝ երեխայի սոցիալական քարտը ստանալու համար: Այնուհետև պետք էր այցելել նաև սոցծառայության կենտրոն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար: Հիմա ամեն ինչ կարվի մեկ տեղում: