Ամուսնության գրանցում
28/11/2012
Ամուսնության պետական գրանցումը կատարում է ամուսնացողներից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը: Ամուսնության պետական գրանցման համար հիմք է համարվում ամուսնացող անձանց համատեղ դիմումը: Ամուսնության մասին համատեղ դիմում տալու հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել
- ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,
- եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը
Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը: Մինչև 10 օրը լրանալը ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցումը կատարվում է, եթե առկա են հարգելի պատճառները: