Ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը

19/10/2021

Ազգային ժողովի կողմից 2021 թվականի հունիսի 3-ին ընդունված օրենսդրական փաթեթով ընդլայնվել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձանց շրջանակը, ինչպես նաև սահմանվել են իրական շահառու հասկացությունը, հայտարարագիրը ներկայացնելու ժամկետներն ու կարգը։ Ո՞վքեր պետք է ներկայացնեն իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիրը։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր այսուհետ պետք է ներկայացնեն նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր կազմակերպությունները։