Ընդլայնվել է իրական շահառուին պարզելու գործիքակազմը

25/10/2021

Ովքեր են այս կամ այն ընկերության իրական սեփականատերերը. նրանց ինքնությունը պարզելու գործիքակազմն ընդլայնվել է։ Խորհրդարանի ընդունած համապատասխան փաթեթով մեծացել է իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող իրավաբանական անձանց շրջանակը, սահմանվել են նաև հայտարարագրի ժամկետներն ու կարգը։ Գործընթացը երեք փուլով է ընթանալու, մանրամասներին Գրիգոր Հարությունյանն է տեղյակ: