Ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքում պետությունն անցյալ տարի ստացել է 600մլն․ դրամի շահույթ. Արդարադատության նախարար (լուսանկարներ, տեսանյութ)
21/01/2022
Հարկադիր կատարումն ապահովող Ծառայության վարչական շենքում Ծառայության ղեկավար կազմի և սպայական անձնակազմի մասնակցությամբ այսօր՝ հունվարի 21-ին, տեղի է ունեցել Ծառայության 2021 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որին ներկա է եղել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։Միջոցառման սկզբում ներկայացվել է հաշվետու ժամանակահատվածում Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալների, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական գործողությունների ցուցանիշները։Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է մոտ մեկ միլիոն կատարողական վարույթով: 2021թ. ընթացքում պետբյուջեի, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտնին բռնագանձվել է ավելի քան 42միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 26%-ով: