Նոտարի և նոտարական գործունեության մասին քննարկում՝ ՛՛Հետք՛՛-ի տաղավարում

24/01/2013

 Նոտարի եւ նոտարական գործունունեության մասին մեր պատկերացումները չափազանց սահմանափակ են: ''Նոտարիատի մասին'' օրենքով նոտարին վերապահված լիազորության սահմաններն անհամեմատ լայն են, սակայն քաղաքացիների համար նոտարը լիազորագիր վավերացնող անձն է կամ ժառանգության դիմումն ընդունողը: 

 Ո՞վ է նոտարն իրականում, ինչքանո՞վ ենք վստահում մենք նոտարին եւ ինչո՞ւ ենք խուսափում մեր գաղտնիքներն ու ունեցվածքը նոտարին ի պահ տալուց: Հունվարի 23-ին ՛՛Հետք՛՛-ի տաղավարում հյուրաընկալված  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ և խորհրդի անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանն ու Շենգավիթի տարածքային նոտար Վահագն Գրիգորյանը զրուցել են հենց այս հարցերի շուրջ: