Եթե քաղաքական գործիչը բիզնես անի, իրավապահները դա կտեսնեն իրական շահառուների հայտարարագրերում. Պետռեգիստրի գործակալության պետ․

29/03/2022

Այս տարվանից սկսած՝ Հայաստանում գործող բոլոր առևտրային կազմակերպությունները, որոշ բացառություններով, պարտավոր են տեղեկատվություն ներկայացնել իրական շահառուների մասին։ Դա նշանակում է, որ նրանք պետք է բացահայտեն իրական շահառուներին՝ ընկերությունների հետևում կանգնած կամ ազդեցություն ունեցող մարդկանց: