Դատական և իրավական ոլորտներում բարեփոխման 14 ուղղություն է առանձնացվել: Դրանք են՝ «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում, անցումային արդարադատության գործիքների կիրառում, սահմանադրական բարեփոխումների իրականացում, ընտրական համակարգի շարունակական բարեփոխում: