Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը
05/05/2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նշում է կազմավորման 24 ամյակը: Մասնագիտական տոնը շնարհավորելու էր եկել Հանրապետության վարչապետը: Մայիսի 5-ը պաշտոնապես հռչակված է հարկադիր կատարողի օր: Միջոցառումը նշանավորվեց նորանշանակ աշխատակիցների երդմամբ:
Ելույթի խոսքում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց թվեր, որոնք ցույց են տալիս ոլորտում բարեփոխումների արդյունքը: