Շատերը տեղյակ չէին, որ պետք է ներկայացնեն իրական շահառուներին․ վարույթներ և նախազգուշացումներ կան․ Հռիփսիմե Իսկանդարյան

10/05/2022

Հայաստանում իրական շահառուների հայտարարագրման համակարգի գործարկման երրորդ փուլով՝ 2022 թվականի հունվարի 1-ից, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը ծագում է ՀՀ-ում գրանցված բոլոր իրավաբանական անձանց համար՝ բացառությամբ այն ՍՊԸ-ների, որոնց մասնակիցները ֆիզիկական անձինք են և ոչ առևտրային կազմակերպություններ։ 2023 թվականի հունվարի 1-ից արդեն բոլոր իրավաբանական անձանց համար իրական շահառուների հայտարարագրման ներկայացումը պարտադիր կդառնա։