Կոռուպցիան իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով

19/05/2022

Կոռուպցիայի դրսևորումներից են․
- կաշառք ստանալը, տալը, պահանջելը կամ դրան միջնորդելը,
- պաշտոնատար անձանց կողմից մտերիմներին նախապատվություն տալը,
- արդարադատության իրականացման վրա պաշտոնատար անձի ազդեցությունը,
- պաշտոնական փաստաթղթերի կեղծումը, պետական սեփականության յուրացումն ու վատնումը։
Կոռուպցիոն դեպքերի հանդիպելիս կարող եք անանուն ազդարարել դրանց մասին www.azdararir.am կայքի միջոցով։