Դատավորների գնահատման առաջարկվող մեխանիզմը տարակարծությունների տեղիք է տվել. ԱՐՄՆՅՈՒԶ

23/10/2013

«Ինչ անել, որ դատական իշխանության վերին օղակներում ոչ թե միջակները, այլ լավագույնները հայտնվեն: Դատական օրենսգրքի փոփոխություններով Արդարադատության նախարարությունը խնդրի լուծման տարբերակ է գտել` գնահատել դատավորներին ու լավագույններին ընդգրկել առաջխաղացման ցուցակներում: Եվրախորհրդի անդամ երկրների 2/3-ում դատավորի գործունեության գնահատման մեխանիզմն արդյունավետ գործում է»,- տեղեկացնում է «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքը՝ ավելացնելով, որ ըստ նախագծի, վիճակահանությամբ ընտրված դատավորները կգնահատեն դատական ակտերի հիմնավորվածությունը եւ նիստերին դատավորի պատշաճ վարքը: Ցածր գնահատված դատավորների նկատմամբ կարգապահական միջոցներ կկիրառվեն` սկսած հարկադիր վերապատրաստումից մինչեւ լիազորությունների դադարեցում` 6 տարի շարունակ վատ ցուցանիշներ արձանագրելու դեպքում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: