Արդարադատության նախարարը մտահոգ մարդկանց թիմ է ձևավորել. Yerevan Today

25/05/2015

Մինչև այս տարեվերջ, շահագործման կհանձնվի Արմավիր ՔԿՀ մնացած հատվածը: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով նախորդ տարին, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ այդ կերպ ևս 800 դատապարտյալով կբեռնաթափվեն մյուս ՔԿՀ-ները: Նախարարը նշեց, որ մտահոգիչ է մնում ռեսուրսների արտահոսքը: Բժիշկները չեն համաձայնում աշխատել այս համակարգում, քանի որ ՔԿՀ-ներում աշխատանքը հեշտերից չէ, բացի այդ՝ վարձատրությունը գոհացուցիչ չէ: Հովհաննես Մանուկյանն ասաց, որ որ այս ուղղությամբ դեռ աշխատելու տեղ կա: