Նոտարներն իրականացնում են նաև ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի սպասարկման գրասենյակների գործառույթները
05/06/2015
Նոտարները քաղաքացիներին կորպորատիվ իրավական ծառայություններ մատուցելու հնարավորություն են ստացել: Համապատասխան վերապատրաստում անցած նոտարները կարողանում են կատարել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցում կամ փոփոխություն՝ իրականացնելով ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակների գործառույթները:
Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: