Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը

08/06/2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գործում է դատարանից անկախ: Դատարանը կատարողական թերթը հանձնում է շահագրգիռ անձին , որն իր հերթին այն հանձնում է հարկադիր կատարողին և դրանից հետո միայն կարող է սկսվել գործընթացը: Բոլոր դատական ակտերն առաջին անգամ կատարման կարող են ներկայացվել մեկ տարվա ընթացքում : Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարած պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:

Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: