Վարչական ակտերը բողոքարկելու կարգերը

08/06/2015

Անձինք կարող են բողոքարկել վարչական ակտերը՝ վարչական և դատական կարգով: Զուգահեռաբար երկուսին դիմելու դեպքում գործը կքննի դատարանը: Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմնին կամ վերադասին, բայց կան ժամկետներ. վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում, վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում, անգործություն ցուցաբերելու օրվանից՝ երկու ամսվա ընթացքում, գրավոր վարչական ակտում բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում, ակտի ուժի մեջ մտնելու օրվանից ՝ մեկ տարվա ընթացքում: Ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Ժամկետը կարող է վերականգնվել, եթե այն բաց է թողնվել վարույթի մասնակցից անկախ պատճառներով:

Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ: